Գլխավոր տեղեկություն
Համար
N 413
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.08.2000-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.12.01/65(364)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.07.2000
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.07.2000
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
20.07.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.08.2000

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
20 հուլիսի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 հուլիսի 2000 թվականի N 413
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 765 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին ծրագրերի իրականացման միջոցառումների մասին» N 765 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշմամբ հաստատված` օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող միջոցների հաշվին ծրագրեր իրականացնող գրասենյակների գործունեության կազմակերպման կանոնակարգում`

«Հայաստանի Հանրապետության ֆինանսների» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի» բառերով.

13-րդ կետում «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունից» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունից» բառերով.

15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«15. ԾԻԳ-ի կողմից կառավարվող (սպասարկվող) վարկային և դրամաշնորհային միջոցները համարվում են պետական միջոցներ, որոնց ծախսման իրավասությունը վերապահվում է ԾԻԳ-ին և հաշվառվում են ԾԻԳ-ի հաշվեկշռում որպես հիմնարկի միջոցներ».

16-րդ կետում «կամ ենթավարկառուի արտահաշվեկշռային հաշիվներում» բառերը փոխարինել «հաշվեկշռային համապատասխան հաշիվներում» բառերով.

18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«18. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին ԾԻԳ-ի կողմից ծրագրի շրջանակներում ձեռք բերված և ստացողներին տրամադրված դրամական միջոցներն ու նյութական արժեքները ձևակերպում և հաշվառում է որպես`

ա) նպատակային ֆինանսավորում կամ հիմնական կամ շրջանառու միջոցների ձեռքբերում, եթե տրամադրվել են պետական հիմնարկներին.

բ) համայնքին տրված փոխատվություն կամ դոտացիա, եթե տրամադրվել են տեղական ինքնակառավարման մարմիններին կամ դրանց ենթակա հիմնարկներին.

գ) իրավաբանական անձին տրամադրված դրամական կամ ապրանքային վարկ, եթե վարկային կամ դրամաշնորհային միջազգային համաձայնագրով տրամադրման այլ հիմք (նվիրատվություն, կանոնադրական կապիտալի համալրում) սահմանված չէ (ԾԻԳ-ը տվյալ իրավաբանական անձի հետ կնքում է համապատասխան պայմանագիր, որի հիմնական պայմանները նախապես համաձայնեցվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ)».

բ) որոշմամբ հաստատված` օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող և իրականացվող ծրագրերի կառավարման խորհուրդների օրինակելի կանոնադրությունում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի» բառերով և հանել «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունից» բառերը.

գ) որոշման հավելվածի 5-րդ կետում «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ա. Մարգարյան