«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 հուլիսի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հուլիսի 2000 թվականի N 398
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12 հոդվածի «ա» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7 հոդվածով հաստատված բյուջետային ծախսերի գործառական դասակարգման N 1 հավելվածի 04 խմբի 03 ենթախմբի «1. Հանրակրթական դպրոցների պահպանում», 04 խմբի 08 ենթախմբի «1. Երևանի պետական համալսարանի պահպանում», «2. Բարձրագույն և հետբուհական ուսումնական հաստատությունների պահպանում» «ՀՀ կրթության և գիտության նախարարություն» տողերով նախատեսված ծախսերը պակասեցնել համապատասխանաբար 8450,0 հազ., 1000,0 հազ. և 4550,0 հազ. դրամով` նույն չափով ավելացնելով 04 խմբի 09 ենթախմբի «1. Լրացուցիչ կրթության կրթական հիմնարկների պահպանում», «ՀՀ կրթության և գիտության նախարարություն» տողով նախատեսված ծախսերը:
2. Սույն որոշման 1-ին կետին համապատասխան հաստատել ծախսերի վերաբաշխումն ըստ տնտեսագիտական դասակարգման` համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հուլիսի 14-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Մարգարյան |
Հավելված |
«Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 04 խմբի 03, 08, 09 ենթախմբերի ծախսերն ըստ տնտեսագիտական դասակարգման
NN ը/կ |
Հոդվածների անվանումները | Պակասեցում | Ավելացում | |||
|
04.09.01 | |||||
1. |
Պետական մարմինների, դրանց ենթակա բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձ |
6159.6 |
||||
2. |
Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ |
1785.5 |
||||
3. |
Էլեկտրաէներգիայի, վառելիքի և ջեռուցման ծախսեր |
504.9 |
||||
4. | Գրասենյակային ապրանքներ և նյութեր |
|
||||
5. |
Գործուղումներ և ծառայողական ուղևորություններ |
700.0 |
||||
6. |
Այլ ծախսեր |
|
||||
7. |
Տրանսպորտի վճարներ |
730.0 |
||||
8. |
Այլ կոմունալ ծախսեր | |||||
9. | Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր |
|
14000.0 | |||
Ընդամենը |
|
14000.0 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Ա. Մանուկյան |