Basic information
Number
N 338
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (23.10.1996-07.06.2012)
Status
Չի գործում
Source
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
23.10.1996
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
23.10.1996
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
23.10.1996
Effective date
23.10.1996
Interrupt date
07.06.2012

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
23 հոկտեմբերի 1996 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 հոկտեմբերի 1996 թվականի N 338

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Ժամանակագոտիների միջազգային համակարգին համապատասխան ժամանակի հաշվարկման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետությունում ժամանակի հաշվարկման հետևյալ կարգը` ամեն տարի հոկտեմբերի վերջին կիրակի օրը ժամը 200-ին ժամացույցի սլաքները մեկ ժամ հետ տանել, իսկ մարտի վերջին կիրակի օրը ժամը 200-ին ժամացույցի սլաքները մեկ ժամ առաջ տանել:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մարտի 26-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» N 127 և 1994 թվականի սեպտեմբերի 30-ի «1994 թվականի հոկտեմբերի 2-ից ժամանակի հաշվարկումը փոխելու մասին» N 469 «ա» որոշումները:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի հոկտեմբերի 23-ից:

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան