«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
20 մարտի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 մարտի 2001 թվականի N 208
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԼԾԵՆ ԳՅՈՒՂՈՒՄ ՈՒԹԱՄՅԱ ԴՊՐՈՑ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Լծեն գյուղում ստեղծել ութամյա դպրոց` 2001/2002 ուսումնական տարվա առաջին կիսամյակում դրա պահպանման ծախսերը կատարելով «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածով հաստատված բյուջետային ծախսերի գործառական դասակարգման N 1 հավելվածի 04 խմբի 03 ենթախմբի «1. Հանրակրթական դպրոցների պահպանում» ծրագրով Սյունիքի մարզպետարանին նախատեսված միջոցների սահմաններում:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի օգոստոսի 26-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզային ենթակայության ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկը հաստատելու մասին» N 272 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`
որոշման N 1 հավելվածի Լծեն գյուղի ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկը «բուժակամանկաբարձական կետ» տողից հետո լրացնել «ութամյա դպրոց» տողով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի մարտի 20-ից:
Հայաստանի Հանրապետության |