«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
29 հունիսի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հունիսի 1999 թվականի N 448
քաղ. Երևան
ՄԻՔԱՅԵԼ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Նկատի ունենալով Մոսկվայի Պ. Ի. Չայկովսկու անվան պետական երաժշտանոցի առկա ուսուցման ասպիրանտ Միքայել Գաբրիելյանի երաժշտական բացառիկ ունակություններն ու խոստումնալից ապագան, ինչպես նաև հաշվի առնելով արվեստի մի շարք անվանի գործիչների, Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության ու Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության միջնորդությունները` «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16 հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Միքայել Գաբրիելյանին (ծնվ. 1974 թ.) տարկետում տալ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից` մինչև 2000 թվականի աշնանային զորակոչը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունիսի 29-ից:
Հայաստանի Հանրապետության |
Վ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|