Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 408
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.06.1999-28.09.1999)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.06.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
10.06.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.06.1999

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան 
«10» հունիսի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հունիսի 1999 թվականի թիվ 408

 

 «ՀԱՅՏՐԱՆՍՇԻՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԴՈՒՍՏՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24 հոդվածին և «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 1. «Հայտրանսշին» փակ բաժնետիրական ընկերության «Հայկամուրջշին» և «Կապանվերանորոգումշին» դուստր ձեռնարկությունները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով միաձուլման միջոցով վերակազմակերպել «Կամուրջշին» փակ բաժնետիրական ընկերության:

 2. «Հայտրանսշին» փակ բաժնետիրական ընկերության «Տրանսմեքենայացում» դուստր ձեռնարկությունը և «Տրանսբնակշին» դուստր ձեռնարկությունը (առանց Երևանի արտադրական բազայի բացառությամբ վարչական շենքի) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով միաձուլման միջոցով վերակազմակերպել «Տրանսբնակշին» փակ բաժնետիրական ընկերության` վերջինս գույքի կազմում ընդգրկելով «Հայտրանսշին» փակ բաժնետիրական ընկերության Օշականի օժանդակ տնտեսությունը (բնակելի շենք):

 3. «Հայտրանսշին» փակ բաժնետիրական ընկերության «Թունելմետրոշին», «Զանգեզուրտրանսշին», «Տրանսճանշին», «Տրանսսպասարկում», «Հատուկպայթշին», «Հողշինմեխանիզացիա» և «Խճաքարերի գործարան» դուստր ձեռնարկությունները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերակազմակերպել համապատասխանաբար «Թունելմետրոշին», «Զանգեզուրտրանսշին», «Տրանսճանշին», «Տրանսսպասարկում», «Հատուկպայթշին», «Հողշինմեխանիզացիա» և «Խճաքարերի գործարան» փակ բաժնետիրական ընկերությունների:

 4. «Հայտրանսշին» փակ բաժնետիրական ընկերության «Երկաթգիծշին-1» և «Երկաթգիծշին-2» դուստր ձեռնարկությունները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերակազմակերպել` դրանք միացնելով «Հայտրանսշին» փակ բաժնետիրական ընկերությանը` վերջինիս գույքի կազմում ընդգրկելով նրա «Տրանսբնակշին» դուստր ձեռնարկության Երևանի արտադրական բազան (առանց վարչական շենքի):

 5. Սույն որոշմամբ վերակազմակերպված բաժնետիրական ընկերությունների պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի տնօրինման իրավունքը վերապահել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը:

 6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունիսի 10-ից: