«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
9 հունիսի 1999 թ.
Հայաստանի Հանրապետության կառավարություն
ո ր ո շ ու մ
9 հունիսի 1999 թվականի N 398
քաղ. Երևան
ԵՐԵՎԱՆԻ ԱՋԱՓՆՅԱԿ, ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ, ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿԻ, ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆԻ, ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ, ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՇԱՀՈՒՄՅԱՆԻ, ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՅԳԵԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՆՇՎԱԾ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22 հոդվածի առաջին մասի 1-ին կետին և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 138 հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Վաղաժամկետ դադարեցնել Երևանի Աջափնյակ թաղային համայնքի ղեկավար Պարույր Կարապետյանի, Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքի ղեկավար Վահան Զատիկյանի, Նորք-Մարաշ թաղային համայնքի ղեկավար Արմենակ Արմենակյանի, Լոռու մարզի Սպիտակի քաղաքային համայնքի ղեկավար Սուրեն Ավետիսյանի, Կոտայքի մարզի Հրազդանի քաղաքային համայնքի ղեկավար Սասուն Միքայելյանի, Չարենցավանի քաղաքային համայնքի ղեկավար Վարդան Այվազյանի, Սյունիքի մարզի Գորիսի քաղաքային համայնքի ղեկավար Սուրեն Խաչատրյանի, Արարատի մարզի Շահումյանի գյուղական համայնքի ղեկավար Երեմ Կարապետյանի, Արմավիրի մարզի Այգեկի գյուղական համայնքի ղեկավար Մուշեղ Մովսիսյանի լիազորությունները:
2. Նշանակել և Երևանի Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա, Նորք-Մարաշ թաղային համայնքների, Լոռու մարզի Սպիտակի, Կոտայքի մարզի Հրազդանի, Չարենցավանի, Սյունիքի մարզի Գորիսի քաղաքային համայնքների, Արարատի մարզի Շահումյանի, Արմավիրի մարզի Այգեկի գյուղական համայնքների ընտրատարածքներում անցկացնել համայնքների ղեկավարների արտահերթ ընտրություններ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունիսի 9-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |