Գլխավոր տեղեկություն
Համար
N 377
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.06.1999-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1999.06.11/15(81)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.06.1999
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.06.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
01.06.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.06.1999

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

1 հունիսի 1999 թ.

 

Հայաստանի Հանրապետության կառավարություն

 

ո ր ո շ ու մ

 

1 հունիսի 1999 թվականի N 377

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության հանրակրթական համակարգի բարեփոխումների ռազմավարությունը ճշգրտելու նպատակով և ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի «Պետական հանրակրթական հաստատությունների համակարգի կառավարման հետագա ապակենտրոնացման մասին» N 661 որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետության հանրակրթական համակարգի բարեփոխումների փորձնական ծրագիրը և ժամանակացույցը (կցվում են).

բ) պետական հանրակրթական համակարգի հաստատությունների ըստ աշակերտների թվի ֆինանսավորման ժամանակավոր կարգը (կցվում է).

գ) Հայաստանի Հանրապետության հանրակրթական համակարգի բարեփոխումների փորձնական ծրագրում ընդգրկված դպրոցների ցանկը (կցվում է).

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության հանրակրթական համակարգի բարեփոխումների փորձնական ծրագրում ընդգրկված դպրոցների ֆինանսավորումը 1999 թվականի սեպտեմբերի 1-ից իրականացնել դրանց վերադաս կառավարման մարմնի միջոցով` ըստ աշակերտների թվի ֆինանսավորման ժամանակավոր կարգով հաշվարկված և հաստատված նախահաշիվների հիման վրա:

3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության հանրակրթական բարեփոխումների փորձնական ծրագրում ընդգրկված դպրոցներին բացել բանկային հաշիվներ:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության հանրակրթական համակարգի բարեփոխումների փորձնական ծրագրում ընդգրկված հանրակրթական հաստատություններին բանաձևով մեկ սովորողին ընկնող տարեկան գումարը տարբերակել նաև ըստ բարձր լեռնային բնակավայրերում գտնվող և վարժարանային դասարաններ ունեցող դպրոցների:

5. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության հանրակրթական համակարգի բարեփոխումների փորձնական ծրագրի իրականացման արդյունքների հիման վրա մինչև 2000 թվականի հուլիսի 30-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության հանրակրթական համակարգի բարեփոխումների փորձնական ծրագրի հետագա ընթացքի վերաբերյալ:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունիսի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1999 թվականի
հունիսի 1-ի N 377 որոշմամբ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ

 

ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ

 

ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

 

ՀՀ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ
ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Ներածություն

 

Հանրակրթության համակարգի բարեփոխումների ռազմավարության հիմնական ուղղություններից են համակարգի կառուցվածքային, ֆինանսատնտեսական և կազմակերպական բարեփոխումները, որոնք ներառում են հանրակրթության կառավարման ապակենտրոնացումը և հաստատությունների ինքնավարության աճը, անցումը ֆինանսավորման նոր` ըստ աշակերտների թվի համակարգի: Ղեկավարման և ֆինանսավորման նոր սկզբունքները բարենպաստ պայմաններ կստեղծեն համակարգի ռացիոնալացման, գործունեության օպտիմալ ցուցանիշների հասնելու համար:

Նկատի ունենալով հանրակրթության կարևորությունը պետության և հասարակության զարգացման գործում` բարեփոխումների շրջանակներում նախատեսվող միջոցառումները նախապես պետք է փորձարկվեն մինչ դրանց լայնամասշտաբ ներդրումը:

Սույն փորձնական ծրագիրը մշակված է հանրակրթության բարեփոխումների ռազմավարությանը համապատասխան և նախատեսված է 1999-2000 թթ. ժամանակաշրջանի համար:

 

Փորձնական ծրագրի նպատակը

 

Հանրակրթության բարեփոխումների փորձնական ծրագիրը (այսուհետև` ծրագիր) նպատակ ունի գնահատելու կրթական համակարգի բարեփոխումների հնարավորություններն ու իրականացման մեխանիզմները, ստեղծելու նպաստավոր և խթանող պայմաններ` կրթության համակարգի ռացիոնալացման և արդյունավետության բարձրացման համար:

Ծրագրում կփորձարկվեն հանրակրթության բարեփոխումների շրջանակներում առաջարկվող նորամուծությունների, մասնավորապես, կառավարման ապակենտրոնացման, դպրոցների` ըստ աշակերտների թվի ֆինանսավորման, ինքնավարության բարձրացման մեխանիզմների արդյունավետությունն ու կենսունակությունը:

Փորձնական ծրագրից քաղված դասերը հաշվի կառնվեն բարեփոխումների ռազմավարության և հիմնական փուլի ծրագրի մեջ փոփոխություններ և ճշգրտումներ կատարելու համար:

 

Ծրագրի նկարագրությունը

 

Ծրագիրն ունի համալիր բնույթ, քանզի դրանում ընդգրկված են տարբեր տիպերի և տարբեր տարածաշրջանների դպրոցներ, բարեփոխումների տարբեր ուղղություններ:

Ծրագրում ընդգրկված են հանրապետության հանրակրթական հաստատությունների մոտ 10 տոկոսը: Ընտրությունը կատարվել է այնպես, որ հնարավորին չափ ամբողջականորեն արտացոլվի հանրակրթական համակարգի բազմազանությունը: Հաշվի են առնվել նաև բարեփոխումների շրջանակներում արդեն իսկ իրականացված ծրագրերի փորձը և տեղական ու տարածքային կառավարման մարմինների պատրաստակամությունը` մասնակցելու փորձնական ծրագրին:

Ծրագրով նախատեսված է հետևյալ միջոցառումների իրականացումը`

1. Հաստատությունների կառավարման և ղեկավարման ապակենտրոնացում: Ծրագրում ընդգրկված դպրոցները կանցնեն դպրոցական խորհուրդների միջոցով ղեկավարման ձևին: Ընդ որում, դրանց 2/3-ը կմնա մարզերի, իսկ մյուսները կանցնեն համայնքների կառավարմանը: Համապատասխան տիպային կանոնադրությունները և փաստաթղթերի փաթեթը հաստատված են:

Համայնքային ենթակայությանը հանձնված դպրոցներն ընտրված են Հայաստանի բոլոր մարզերից, բացառությամբ Երևանի: Տասը մարզերի ընդգրկումը նպատակ ունի փորձնական փուլի ավարտին համեմատական վերլուծության ենթարկել ապակենտրոնացման արդյունավետությունը` կախված համայնքների առանձնահատկություններից:

Մարզային ենթակայության դպրոցներն ընտրված են երեք տարբեր մարզերից: Փորձնական տարածքները, որոնց պայմանականորեն անվանում ենք «կրթական գոտիներ», առանձնացված են հետևյալ մարզերից`

1. Վայոց ձորի մարզ` հատուկ է կտրտված ռելիեֆը, առանձնացված բնակավայրերի առկայությունը, համայնքների սոցիալական ցածր ապահովվածությունը,

2. Կոտայքի մարզ` առավել մոտ է հանրապետության միջին ցուցանիշներին,

3. Երևան` որպես խիտ բնակեցված մեծ քաղաքի մոդել:

Ընտրված մարզերի և դպրոցների ցանկերը կցվում են:

«Կրթական գոտիներն» առանձնացված են` ելնելով հետևյալ սկզբունքներից`

ա) գոտին պետք է արտացոլի տարածքի սոցիալ-դեմոգրաֆիական և աշխարհագրական առանձնահատկությունները,

բ) դպրոցների քանակը յուրաքանչյուր գոտում պետք է լինի բավարար` այնտեղ ռացիոնալացման հնարավորությունների ստեղծման և տարբերակների փորձարկման համար,

գ) գոտին պետք է ընդգրկի տվյալ պարփակ աշխարհագրական տարածքի բոլոր դպրոցները,

դ) գոտին պետք է պարունակի ինչպես քաղաքային, այնպես էլ գյուղական համայնքներ,

ե) գոտին պետք է ընդգրկի տարբեր տիպերի (կրտսեր, միջին, ավագ, միջնակարգ) աշխարհագրական դիրքի (սահմանամերձ, բարձրադիր, մեկուսացված) և հզորությունների դպրոցներ:

Ծրագրում ընդգրկված դպրոցներում կստեղծվեն կառավարման բարձրագույն մարմիններ` դպրոցական խորհուրդներ: Խորհուրդների ստեղծումով կապահովվեն ղեկավարման դեմոկրատացումը, համայնքի և ծնողների ներգրավումը դպրոցի կառավարման գործում: Խորհուրդների ստեղծումը կնպաստի արտաբյուջետային միջոցների ներգրավմանը, ֆինանսների օգտագործման թափանցիկությանը, հաշվետվական ու վերահսկողական համակարգերի հստակեցմանը և ուժեղացմանը:

Դպրոցի ընթացիկ գործունեությունը, խորհրդի որոշումներն իրականացնում է դպրոցի տնօրենը, որն ընտրվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության սահմանած մրցութային կարգի և չափանիշների համաձայն:

2. Անցում ըստ աշակերտների թվի (ամբողջական գումարի հատկացմամբ) ֆինանսավորման եղանակին: Ֆինանսավորման այս ձևը հետապնդում է հետևյալ նպատակները`

բարձրացնել բյուջետային միջոցների օգտագործման արդյունավետությունը և նպատակայնությունը,

 հիմքեր ստեղծել դպրոցի մակարդակում որոշումների ընդունման համար,

 ապահովել դպրոցների ինքնուրույնությունն իրենց եկամուտների և ծախսերի պլանավորման հարցում,

խթանել մրցակցությունը դպրոցների միջև,

 տարբերակված մոտեցում ցուցաբերել դպրոցների նկատմամբ,

 ապահովել համայնքի և ծնողների կողմից միջոցների ծախսման վերահսկողությունը,

 ստեղծել նախապայմաններ` դպրոցների և դրանց գործունեության առավել ռացիոնալ կազմակերպման, միջոցների խնայողության և նպատակային վերաբաշխման համար:

Ֆինանսավորման այս համակարգը պետք է բավարարի հետևյալ սկզբունքներին`

ա) ելակետային պայմանների հավասարություն.

բ) տարբերակված մոտեցում` ըստ հաստատությունների.

գ) հանրապետության համար ռազմավարական նշանակության դպրոցների` «պաշտպանված դպրոցների» նախկին չափով ֆինանսավորման երաշխավորվածություն,

դ) մեկ աշակերտի ֆինանսավորման նորմատիվի հիմնավորվածություն:

Ըստ աշակերտների թվի ֆինանսավորման կարգը և հաշվարկ-հիմնավորումը կցվում է:

3. Ընտրված գոտիներում հանրակրթական հաստատությունների ռացիոնալացում: Այս միջոցառման հիմնական նպատակն է բյուջետային միջոցների արդյունավետ օգտագործումը, ուսուցիչների աշխատավարձի և կենսամակարդակի բարձրացումը:

Ռացիոնալացումը կարող է իրականացվել ինչպես ներդպրոցական, այնպես էլ` միջդպրոցական մակարդակներում: Ներդպրոցական մակարդակում այն ենթադրում է`

 թերկոմպլեկտավորված դասարանների վերակոմպլեկտավորում,

 խիստ թերկոմպլեկտավորված դասարանների դեպքում` երկկոմպլեկտ և եռակոմպլեկտ դասարանների ստեղծում,

 օժանդակ և վարչական աշխատակազմի թվաքանակի օպտիմալացում,

 ուսուցիչների թվաքանակի կրճատում,

 ուսուցիչ-աշակերտ հարաբերակցության օպտիմալացում` սահմանված նորմերի շրջանակներում
դասարանների խտության բարձրացման և ուսուցիչների ծանրաբեռնվածության մեծացման միջոցով:

Միջդպրոցական մակարդակում ռացիոնալացումը կարող է իրականացվել դպրոցների միավորման կամ դպրոցի տիպի փոփոխության միջոցով: Սա վերաբերում է հիմնականում խիստ բնակեցված, իրար մոտ տեղակայված մի քանի դպրոցներ ունեցող բնակավայրերին: Միջդպրոցական ռացիոնալացման ենթակա չեն առանձնացված և ռազմավարական տեսանկյունից կարևոր բնակավայրերի դպրոցները:

Կրթության վարկային ծրագրի միջոցներն առաջնահերթ կուղղորդվեն փորձնական ծրագրում ընդգրկված դպրոցներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելուն: Մասնավորապես`

ա) կկազմակերպվի ֆինանսավորման, տնտեսավարման և կառավարման նոր ձևերին վերաբերող համապատասխան գիտելիքների և հմտությունների ուսուցում` դպրոցների տնօրենների և խորհուրդների անդամների համար.

բ) կիրականացվի «Դպրոցների բարելավման ծրագիրը». փորձնական գոտիների դպրոցներին մրցութային կարգով կհատկացվեն մինչև 10000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամաշնորհներ` դպրոցի և ուսումնադաստիարակչական աշխատանքների զարգացմանն ուղղված կրթական ծրագրերի համար.

գ) կկազմակերպվի փորձնական ծրագրի լուսաբանում, համայնքներում կտարվի լուսավորչական աշխատանք:

Սույն ծրագրի իրականացումը կատարվում է և ՀՀ կրթության և գիտության նախարարության հաստատած և ՀՀ արդարադատության նախարարությունում պետական գրանցում ստացած նորմատիվային փաստաթղթերի հիման վրա:

 

Ծրագրի ժամանակացույցը

 

 

Գործընթացը

Կատարման
ժամկետը
1. Փորձնական ծրագրում ընդգրկված դպրոցների ռացիոնալացման արդյունքով վերջնական ցանկի հաստատում  
մարզային կրթության բաժինների (վարչությունների) պետերի խորհրդակցություն  մարտի 20
1999 թ.
ծրագրում ընդգրկված 3 փորձնական մարզերում աշխատանքային խմբերի (երեքից ոչ ավելի անդամ) ստեղծում, պայմանագրերի կնքում մարտի 30
1999 թ.
դպրոցների նախնական իրավիճակի փաստագրում` համաձայն ներկայացված ձևի ապրիլի 15
1999 թ.
դպրոցների կարգավիճակի (տիպի) ճշտում, սպասարկման տարածքի ամրագրում, տարածքի դպրոցահասակ երեխաների թվի ճշտում ապրիլի 30
1999 թ.
«Պաշտպանված» դպրոցների ցանկի կազմում, ներկայացում ՀՀ կառավարության հաստատմանը ապրիլի 30
1999 թ.
դպրոցների միավորման և տիպի փոփոխման մասին որոշումների ընդունում (ըստ անհրաժեշտության) մայիս-հունիս
1999 թ.
2. Ծրագրում ընդգրկված դպրոցների նախապատրաստում  
դպրոցական խորհուրդների կազմավորում, հաստատում վերադասի կողմից մինչև մայիս
1999 թ.
արտաբյուջետային հաշիվների բացում հուլիս
1999 թ
տնօրենների ընտրություն հունիսի 30-ից
1999 թ.
տնօրենների, խորհուրդների անդամների և հաշվապահների վերապատրաստման դասընթացներ հուլիս-օգոստոս
1999 թ.
ներդպրոցական կառավարման ռացիոնալացում և օպտիմալացման ծրագրերի մշակում հուլիս-օգոստոս
1999 թ.
ներկայացված ծրագրերի մրցույթի հիման վրա դպրոցներին դրամաշնորհների տրամադրում /ԴԲԾ/ հունիս-օգոստոս
1999 թ.
3. Ուսումնական տարվա նախապատրաստում  
ըստ աշակերտի ֆինանսավորման կարգի հաստատում մինչև մայիս
1999 թ. 
դպրոցների նախահաշիվների մշակում և հաստատում  հուլիս-օգոստոս
1999 թ.
դպրոցների ուսումնական պլանների հաստատում օգոստոս
1999 թ.
դասարանների կոմպլեկտավորում, դասաբաշխում, դպրոցների աշխատակազմի համալրում օգոստոս-սեպտեմբեր
1999 թ.
4. Փորձնական ծրագրում ընդգրկված պետական կրթական հաստատությունների ուսումնասիրում և հաջորդ փուլի համար համայնքների կառավարմանը հանձնելու վերաբերյալ առաջարկության մշակում նոյեմբեր
1999 թ.
5. Փորձնական ծրագրի վերահսկում և միջանկյալ գնահատում սեպտեմբեր-դեկտեմբեր
1999 թ.

 

Ժամանակացույցում օգտագործված հապավումը

 

ԴԲԾ - դպրոցների բարելավման ծրագիր:

 

Ծրագրի ընթացիկ վիճակը

 

 ՀՀ կառավարությունը հաստատել է «Կրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով սահմանված է դպրոցների կարգավիճակը, ՀՀ կրթության և գիտության նախարարության, մարզերի և համայնքների պատասխանատվություններն ու իրավասությունները:

 ՀՀ կառավարության N 661 որոշմամբ հաստատված է համայնքների ենթակայությանը հանձնված 57 դպրոցների ցանկը և ժամանակավոր տիպային կանոնադրությունը

 57 դպրոցների հանձնումը համայնքային կառավարմանն ավարտված է, բոլոր դպրոցներում խորհուրդները ձևավորված են: Գործադիր տնօրենների ընտրության գործընթացն ընթացքի մեջ է:

 Պետական հանրակրթական հաստատությունների համակարգի կառավարման ապակենտրոնացման փորձնական ծրագրի ապահովումն ապահովող նորմատիվային փաստաթղթերի փաթեթը պատրաստված է:

 Ընտրված են 3 կրթական գոտիները, կազմված են դրանցում ընդգրկված դպրոցների ցանկերը:

 Մշակված են տնօրենների վերապատրաստման ծրագիրը և համապատասխան ձեռնարկները, պատրաստվել է դասախոսական կազմ` 20 հիմնական, 4 պահուստային: Այդ ծրագրով շուրջ 80 տնօրեն անցել է փորձնական վերապատրաստում:

 «Կրթադաստիարակչական պետական հիմնարկների աշխատողների` ըստ պաշտոնների տարիֆավորակավորման բնութագրում» կատարված է փոփոխություն. նախատեսվել է գործադիր տնօրենի պաշտոն:

Կատարված են ըստ աշակերտների թվի ֆինանսավորման նախնական հաշվարկները: Պատրաստված է ՀՀ կառավարության համապատասխան որոշման նախագիծը:

 Կատարված է ՀՀ հանրակրթության համակարգի ռացիոնալացման նախնական գնահատում:

 Մշակված է «Դպրոցների բարելավման ծրագրի» ղեկավար ձեռնարկը:

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1999 թվականի
հունիսի 1-ի N 377 որոշմամբ

 

ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ

ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ԸՍՏ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ

ԹՎԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ԸՍՏ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ԹՎԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՐԳԸ

 

1. Փորձնական ծրագրում ընդգրկված պետական հանրակրթական հաստատությունների` ըստ աշակերտների թվի ֆինանսավորման դեպքում յուրաքանչյուր հաստատության տարեկան հասանելիք գումարը տրվում է մեկ թվով (ամբողջական գումարով)` առանց տնտեսագիտական դասակարգման ուղղությունների բաշխման, այդ իրավունքը վերապահելով տվյալ ուսումնական հաստատությանը, համաձայն ՀՀ կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28 N 661 և 1997 թվականի հուլիսի 11 N 263 որոշումների:

2. Ռազմավարական նշանակություն ունեցող հաստատությունների ֆինանսավորումն իրականացնել ամբողջական գումարով` պահպանելով ընթացիկ ֆինանսավորման չափը:

3. Փորձնական ծրագրում ընդգրկված մյուս հանրակրթական հաստատություններին հատկացվող բյուջետային միջոցները հաշվարկել համաձայն հետևյալ բանաձևի`

 

B=AN+C,

 

որտեղ`

 

B-ն մեկ տարվա համար հաստատությանը հատկացվող ամբողջական գումարն է,

N-ը` հաստատության սովորողների թիվը,

A-ն` մեկ սովորողին ընկնող տարեկան գումարը,

C-ն` հաստատության պահպանման ծախսերի գումարը:

A, B, C թվերի հաշվարկման մեխանիզմը 1999 թվականի համար կցվում է:

Յուրաքանչյուր տարի, համաձայն կից տրված հաշվարկ-հիմնավորման, A, B, C թվերը պետք է վերահաշվարկվեն ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի և ՀՀ կրթության և գիտության նախարարությունների կողմից համատեղ:

Եթե վերը նշված բանաձևով հաշվարկային ֆինանսավորման չափը չի համընկնում ընթացիկ ֆինանսավորմանը, ապա պահպանել առավելագույն ֆինանսավորման չափը` անհրաժեշտ լրացուցիչ միջոցները փոխհատուցելով 1999 թ. պետական բյուջեի 04.03.04. «Հանրակրթական դպրոցների մեկ աշակերտի թվով ֆինանսավորման անցումային շրջանի ծախսեր» հոդվածից:

 

Հանրակրթական հաստատությունների` ըստ աշակերտների թվի ֆինանսավորման բանաձԵՎի հաշվարկ-հիմնավորումը

 

Կրթության համակարգի ղեկավարման ապակենտրոնացման պայմաններում հաստատությունների ֆինանսավորման մեխանիզմները դառնում են ղեկավարման և պետական կրթական քաղաքականության իրականացման կարևորագույն լծակներից մեկը:

Անցումը դպրոցներին` աշակերտների թվից կախված, առանց տնտեսագիտական դասակարգման ֆինանսավորմանը հետապնդում է հիմնականում երկու նպատակ`

ա) մեծացնել հատկացված պետական միջոցների ծախսման նպատակայնությունը` առաջնայնությունների որոշումը թողնելով դպրոցական ինքնակառավարման մարմիններին.

բ) նպաստավոր պայմաններ ստեղծել և խթանել կրթական համակարգի ներդպրոցական և միջդպրոցական ցուցանիշների օպտիմալացմանը (դասարանների միջին խտություն, ուսուցիչ-աշակերտ հարաբերակցություն, ուսուցիչների միջին աշխատավարձ, դպրոցների միջին հագեցվածություն և այլն):

 

Անցումը ֆինանսավորման նոր համակարգին պետք է իրականացվի հնարավորին չափ սահուն` ապահովագրելով հանրակրթական դպրոցները կտրուկ փոփոխություններից և իրավիճակի վատթարացումից: Ռազմավարական նշանակություն ունեցող (սահմանամերձ, բարձր լեռնային, առանձնացված բնակավայրերի) դպրոցների նկատմամբ, որոնց աշակերտների սահմանափակ թիվը պայմանավորված է օբյեկտիվ գործոններով, պետք է ցույց տրվի տարբերակված մոտեցում` երաշխավորելով բավարար ֆինանսավորում:

 

Փորձնական ծրագրում ընդգրկված 154 դպրոցներից պայմանականորեն առանձնացվել են 100-ից քիչ սովորող ունեցող դպրոցները, որպես ռազմավարական նշանակություն ունեցող (դրանց ցանկը ենթակա է ճշգրտման): Ենթադրվում է, որ այդ դպրոցների ֆինանսավորման չափը կորոշվի մինչ այժմ գործող համակարգով` ըստ դասարան-կոմպլեկտների թվի, և կհատկացվի դպրոցներին` առանց տնտեսագիտական դասակարգման ուղղությունների բաշխման:

 

Դպրոցների` ըստ աշակերտների թվի ֆինանսավորման բանաձևի հաշվարկման համար հիմք են ընդունվել փորձնական ծրագրում ընդգրկված 100-ից ավելի սովորողներ ունեցող դպրոցների 1999 թ. ցուցանիշները սովորողների և ֆինանսավորման չափաքանակների վերաբերյալ (տես` աղյուսակ, սյունակներ 3, 4): Բանաձևի գործակիցները ենթակա են վերահաշվարկման յուրաքանչյուր տարվա համար` ելնելով ընթացիկ ցուցանիշներից:

 

Աղյուսակ

 

Փորձնական ծրագրում ընդգրկված 100-ից ավելի սովորողներ ունեցող դպրոցների ցուցանիշները

 

Դպրոցը

Մարզը

Աշ.
թիվը
1999 թ.
բյուջեն
մեկ աշ.
ընկնող
գումարը
Ֆին.ըստ
աշ. թվի
(հազ.դր.)

Տարբերությունը
(+/-)

Դրական
տարբերությունը (+)

Նուռնուս գյուղ Կոտայք 101 3635.3 35.99 4014 378.9 378.7
Եղեգիս Վայոց
ձոր
104 3606 34.67 4056 450 450
Հատիս գյուղ Կոտայք 105 5060.4 48.19 4070 -990.4  
Կաթնաղբյուր գյուղ Կոտայք 106 2805.5 26.47 4084 1278.5 1278.5
թիվ 3 դպրոց Կոտայք 122 2963.8 24.29 4308 1344.2 1344.2
Մարտիրոս Վայոց ձոր 131 4917.6 37.54 4434 -483.6  
Ռադիոկայանին կից գյուղ Կոտայք 133 3260.2 24.51 4462 1201.8 1201.8
Հերհեր Վայոց ձոր 138 4171.6 30.23 4532 360.4 360.4
Թառաթումբ Վայոց ձոր 139 2857.6 20.56 4546 1688.4 1688.4
Աղնջաձոր Վայոց ձոր 141 3839.6 27.23 4574 734.4 734.4
Ազատեկ Վայոց ձոր 151 4074.6 26.98 4714 639.4 639.4
Գեղադիր գյուղ Կոտայք 157 4430.6 28.22 4798 367.4 367.4
Հացավան գյուղ Կոտայք 159 4300.8 27.05 4826 525.2 525.2
Խնձորուտ Վայոց ձոր 161 4424.6 27.48  4854 429.4 429.4
Ողջաբերդ գյուղ Կոտայք 183 4437.7 24.25 5162 724.3 724.3
Զովք գյուղ Կոտայք 188 4858.6 25.84 5232 373.4 373.4
թիվ 3 Վայոց ձոր 200 4852.6 24.26 5400 547.4 547.4
Վերին Պտղնի գյուղ Կոտայք 205 4417.1 21.55 5470 1052.9 1052.9
Գնդեվազ Վայոց ձոր 206 3754.1 18.22 5484 1729.9 1729.9
Թիվ 34 դպրոց Երևան 210 5466.3 26.03 5540 73.7 73.7
թիվ 3 Տավուշ 211 6511.1 30.86 5554 -957.1   
թիվ 6 Տավուշ 211 4944.1 23.43 5554 609.9 609.9
Քարագլուխ Վայոց ձոր 224 5021.6 22.42 5736 714.4 714.4
թիվ 3 Վայոց ձոր 233 5729.3 24.59 5862 132.7 132.7
Թիվ 101 դպրոց Երևան 242 8495.6 35.11 5988 -2507.6   
Արտաբույնք Վայոց ձոր 248 6360.6 25.65 6072 -288.6   
թիվ 5 Սյունիք 260 6413.8 24.67 6240 -173.8    
Զառիթափ Վայոց ձոր 275 6455.4 23.47 6450 -5.4 -5.4
Թիվ 16 դպրոց Երևան 279 5745.3 20.59 6506 760.7 760.7
Թիվ 107 դպրոց Երևան 282 5469.8 19.40 6548 1078.2 1078.2
Պտղնի գյուղ Կոտայք 288 6372.1 22.13 6632 259.9 259.9
Նոր գյուղ Կոտայք 300 6425 21.42 6800 375 375
  Արարատ 321 6993.0 21.79 7094 101 101
Կապուտան գյուղ Կոտայք 321 7067.7 22.02 7094 26.3 26.3
  Արարատ 328 6897.0 21.03 7192 295 295
Ագարակաձոր Վայոց ձոր  334 6991.6 20.93 7276 284.4 284.4
թիվ 5 դպրոց Սյունիք 336  7362.0  21.91 7304 -58 -58
Զառ գյուղ Կոտայք 345 7417.1 21.50 7430 12.9 12.9
թիվ 3 դպրոց Կոտայք 350 7537.8  21.54 7500 -37.8   
թիվ 4 դպրոց Սյունիք 352 7052.8 20.04 7528 475.2 475.2
  Արարատ 354 7939.0 22.43 7556 -383  
թիվ 9 դպրոց Կոտայք 354 5833.7 16.48 7556 1722.3 1722.3
Կոտայք գյուղ Կոտայք 367 7655.5 20.86 7738 82.5 82.5
Ձորաղբյուր գյուղ Կոտայք 385 7169.8 18.62 7990 820.2 820.2
թիվ 1 դպրոց Վայոց ձոր 404 10278.5 25.46 8256 -2031.5  
Շատին Վայոց ձոր 404 7313.2 18.10 8256 942.8 942.8
թիվ 2 դպրոց Կոտայք 404 8933.7 22.11 8256 -677.7   
թիվ 2 դպրոց Կոտայք 407  9459.8 23.24 8298 -1161.8    
Ակունք գյուղ Կոտայք 411 7849.2 19.10 8354 504.8 504.8
Թիվ 70 դպրոց Երևան 422 8726.5 20.68 8508 -218.5   
Կարճաղբյուրի միջնակարգ դպրոց Գեղարքունիք 432 8655.0 20.03 8648 -7   
թիվ 1 դպրոց Լոռի 432 7270.6 16.83 8648 1377.4 1377.4
թիվ 2 դպրոց Վայոց ձոր 448 8494.3 18.96 8872 377.7 377.7
թիվ 4 դպրոց Կոտայք 449 7679.4 17.10 8886 1206.6 1206.6
թիվ 2 դպրոց Լոռի 454 10138.7 22.33 8956 -1182.7   
Կամարիս գյուղ Կոտայք 463 7950.1 17.17 9082 1131.9 1131.9
Գողթ գյուղ Կոտայք 477 8052.2 16.88 9278 1225.8 1225.8
թիվ 167 դպրոց Երևան 482 8584.9 17.81 9348 763.1 763.1
թիվ 3 դպրոց Լոռի 484 7047.7 14.56 9376 2328.3 2328.3
թիվ 5 դպրոց Տավուշ 490 8926.7 18.22 9460 533.3 533.3
թիվ 2 դպրոց Սյունիք 492 8381.2 17.03 9488 1106.8 1106.8
Գառնի Կոտայք 493 11317 22.96 9502 -1815  
թիվ 17 դպրոց Երևան 494 8958.3 18.13 9516 557.7 577.9
թիվ 2 դպրոց Արմավիր 510 10423.6 20.44 9740 -683.6   
թիվ 7 դպրոց Շիրակ 512 9208.8 17.99 9768 559.2 559.2
թիվ 1 դպրոց Շիրակ 531 8350.8 15.73 10034 1683.2 1683.2
թիվ 3 դպրոց Կոտայք 537 8896.2 16.57 10118 1221.8 1221.8
թիվ 1 դպրոց Կոտայք 549 10866.3 19.79 10286 -580.3  
թիվ 3 դպրոց Շիրակ 554 10487.3 18.93 10356 -131.3  
թիվ 5 դպրոց Լոռի 568 9872.2 17.38 10552 679.8  679.8
թիվ 175 դպրոց Երևան 580  9833.3 10720 886.7 886.7    
Վերին Գետաշենի միջնակարգ դպրոց Գեղարքունիք 595 11512.6 19.35 10930 -582.6   
թիվ 2 դպրոց Տավուշ  598 11083.5 18.53 10972 -111.5  
թիվ 6 դպրոց Սյունիք 600 11683.3 19.47 11000 -683.3  
թիվ 2 դպրոց Շիրակ 615 10677.8 17.36 11210 532.2 532.2
Արծվանիստի միջնակարգ դպրոց Գեղարքունիք 617 10555.6 17.11 11238 682.4 682.4
թիվ 4 դպրոց Տավուշ 623 11247.7 18.05 11322 74.3 74.3
թիվ 6 դպրոց Կոտայք 625 11079.3 17.73 11350 270.7 270.7
թիվ 5 դպրոց Կոտայք 633 12432.8 19.64 11462 -970.8  
թիվ 5 դպրոց Շիրակ 644 12034.9 18.69 11616 -418.9  
թիվ 2 դպրոց Կոտայք 648 11317.0 17.46 11672 355 355
թիվ 4 դպրոց Սյունիք 649 11102.6 17.11 11686 583.4 583.4
Բալահովիտ գյուղ Կոտայք 650 11095.4 17.07 11700 604.6 604.6
թիվ 3 դպրոց Արմավիր 657 12849.4 19.56 11798 -1051.4  
թիվ 6 դպրոց Շիրակ 660 10411.6 15.78 11840 1428.4 1428.4
թիվ 4 դպրոց Կոտայք 668 12549.4 18.79 11952 -597 -597
թիվ 64 դպրոց Երևան 676 11618.3 17.19 12064 445.7 445.7
թիվ 1 դպրոց Տավուշ 679 11096.2 16.34 12106 1009.8 1009.8
Ջրվեժ գյուղ Կոտայք 693 12766.7 18.42 12302 -464.7   
թիվ 11 դպրոց Կոտայք 706 13738.5 19.46 12484 -1254.5   
թիվ 5 դպրոց Կոտայք 713 12525.1 17.57 12582 56.9 56.9
թիվ 43 դպրոց Երևան 733 11754.3 16.04 12862 1107.7 1107.7
թիվ 1 դպրոց Վայոց ձոր 736 11890.3 16.16 12904 1013.7  1013.7
թիվ 3 դպրոց Կոտայք 739 13282.8 17.97 12946 -336.8  
Արամուս գյուղ Կոտայք 739 13179.9 17.83 12946 -233.9  
թիվ 4 դպրոց Շիրակ 752 11996.5 15.95 13128 1131.5 1131.5
թիվ 1 դպրոց Սյունիք 763 13266.2 17.39 13282 15.8 15.8
թիվ 4 դպրոց Լոռի 771 11192.4 14.52 13394 2201.6 2201.6
թիվ 3 դպրոց Սյունիք 773 11620.4 15.03 13422 1801.6 1801.6
  Արարատ 784 12359.0 15.76 13576 1217 1217
թիվ 95 դպրոց Երևան 793 11957.3 15.08 13702 1744.7 1744.7
թիվ 6 դպրոց Երևան 819 14166.3 17.30 14066 -100.3  
թիվ 47 դպրոց Երևան 820 12694.3 15.48 14080 1385.7 1385.7
թիվ 1 դպրոց Կոտայք 821 15888 19.35 14094 -1794  
թիվ 4 դպրոց Կոտայք 832 16116.5 19.37 14248 -1868.5  
թիվ 8 դպրոց Կոտայք 834 14373.6 17.23 14276 -97.6  
Բյուրեղավան Կոտայք  839 14245.7 14346 100.3 100.3  
թիվ 1 դպրոց Սյունիք 845 15166.8 17.95 14430 -736.8  
թիվ 194 դպրոց  Երևան 895 14222.9 15.89 15130 907.1  907.1
թիվ 1 դպրոց Կոտայք  900 16490.8 18.32 15200 -1290.8  
թիվ 120 դպրոց Երևան 901 14973.3 16.62 15214 240.7 240.7
թիվ 45 դպրոց Երևան 904 14337.3 15.86 15256 918.7 918.7
  Արարատ 912 13932.0 15.28 15368 1436 1436
թիվ 1 դպրոց Կոտայք 915 14348.3 15.68 15410 1061.7 1061.7
Գեղաշեն գյուղ Կոտայք 959 15851.1 16.53 16026 174.9 174.9
թիվ 47 դպրոց Երևան 973 13655.3 14.03 16222 2566.7 2566.7
Կարբիի միջնակարգ Արագածոտն 976 17416.0 17.84 16264 -1152  
թիվ 2 դպրոց Վայոց ձոր 978 18735.6 19.16 16292 -2443.6  
Առինջ գյուղ Կոտայք 986 15673 15.90 16404 731 731
  Արարատ 992 14279.0 14.39 16488 2209  2209
թիվ 2 դպրոց Կոտայք 1013  16840.4 16.62 16782 -58.4  
թիվ 6 դպրոց Կոտայք 1037 16487.1 15.90 17118  630.9 630.9
թիվ 2 դպրոց Սյունիք 1038 15145.5 14.59 17132 1986.5 1986.5
թիվ 1 դպրոց Արմավիր 1046 17136.6  16.38 17244 107.4 107.4
թիվ 68 դպրոց Երևան 1048 15350.3 14.65 17272 1921.7 1921.7
թիվ 60 դպրոց Երևան 1050 16721.9 15.93 17300 578.1 578.1
թիվ 3 դպրոց Սյունիք 1089 15704.2 14.42 17846 2141.8 2141.8
թիվ 119 դպրոց Երևան 1132 16578.6 14.65 18448 1869.4 1869.4
թիվ 1 դպրոց Կոտայք 1133 16433.6 14.50 18462 2028.4 2028.4
թիվ 178 դպրոց Երևան 1147 17972   18658 686 686
թիվ 160 դպրոց Երևան 1202 18102.3 15.06 19428 1325.7 1325.7
թիվ 2 դպրոց Կոտայք 1265 20253.1 16.01 20310 56.9 56.9
թիվ 7 դպրոց Կոտայք 1288 21875.9 16.98 20632 -1243.9   
թիվ 35 դպրոց Երևան 1342 18371 13.91 21388 2717 2717
թիվ 123 դպրոց Երևան 1540 19122 12.42 24160 5038 5038
թիվ 10 դպրոց Կոտայք 2147 32445.8 15.11 32658  212.2 212.2
Ընդամենը   80273 1421242.3 17.71 1477422   87385.3

 

Դպրոցների փաստացի ֆինանսավորման չափաքանակների լավագույն ուղղագիծ մոտարկումն արտահայտվում է`

 

B=A*N+C

 

բանաձևով, որտեղ`

 

B-ն դպրոցին հատկացվելիք տարեկան գումարի չափն է,

N-ը սովորողների թիվը, իսկ

A և C գործակիցները, որոնք համապատասխանում են մեկ աշակերտի ֆինանսավորման նորմատիվին և դպրոցի պահպանման ընդհանուր ծախսին, հաշվարկվում են ռեգրեսիոն վերլուծության հիման վրա:

1999 թ. ցուցանիշների հիման վրա A և C գործակիցների համակարգչային հաշվարկը ներկայացված է ստորև` գրաֆիկով: Հաշվարկների պարզեցման նպատակով գործակիցների կլորացմամբ վերոնշյալ բանաձևը կլինի`

B=14000*N+2600,0 (հազ. դրամ):

Ներմուծեք նկարագրությունը_18156

 

100-ից ավելի սովորող ունեցող այն դպրոցներում, որոնց ֆինանսավորման ընթացիկ մակարդակը հավասար կամ գերազանցում է հաշվարկային չափը, պահպանվում է ընթացիկ մակարդակը: Հաշվարկայինից ցածր ընթացիկ ֆինանսավորում ունեցող դպրոցներին տրվում է լրավճար` բյուջեով նախատեսված միջոցների հաշվին:

Այսպիսով, 1999 թ. ցուցանիշների օրինակի վրա փորձնական ծրագրում ընդգրկված դպրոցների` ըստ աշակերտների թվի, առանց տնտեսագիտական դասակարգման ուղղությունների բաշխման ֆինանսավորման չափաքանակների հաշվարկը ցույց է տալիս, որ, առաջնորդվելով նշված կարգով, լրացուցիչ անհրաժեշտ կլինի 87385.3 հազ. դրամ գումար` 1 տարվա համար:

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1999 թվականի
հունիսի 1-ի N 377 որոշմամբ

 

NN
ը/կ

Կոտայքի մարզ

 

Մարզային ենթակայության դպրոցներ
 

Համայնքային ենթակայության
դպրոցներ
1. Աբովյան թիվ 1 դպրոց
2. Աբովյան թիվ 2 դպրոց
3. Աբովյան թիվ 4 դպրոց
4. Աբովյան թիվ 5 դպրոց
5. Աբովյան թիվ 6 դպրոց
6. Աբովյան թիվ 7 դպրոց
7. Աբովյան թիվ 8 դպրոց
8. Աբովյան թիվ 10 դպրոց
9. Աբովյան թիվ 11 դպրոց
10. Աբովյան թիվ 6 դպրոց
11. Աբովյան թիվ 9 դպրոց
12. Արզնիի դպրոց
13. Բյուրեղավանի թիվ 1 դպրոց
14. Բյուրեղավանի թիվ 1 դպրոց
15. Բյուրեղավանի թիվ 1 դպրոց
16. Ռադիոկայանին կից գյուղի դպրոց
17. Գողթի դպրոց
18. Գառնիի թիվ 1 դպրոց
19. Գառնիի թիվ 2 դպրոց
20. Ջրվեժի դպրոց
21. Ողջաբերդի դպրոց
22. Գեղադիրի դպրոց
23. Ձորաղբյուրի դպրոց
24. Առինջի դպրոց
25. Պտղնիի դպրոց
26. Բալահովիտի դպրոց
27. Արամուսի դպրոց
28. Կամարիսի դպրոց
29. Գեղաշենի դպրոց
30. Կոտայքի դպրոց
31. Կապուտանի դպրոց
32. Զառի դպրոց
33. Հատիսի դպրոց
34. Սևաբերդի դպրոց
35. Մայակովսկու դպրոց
36. Ակունքի դպրոց
37. Զովքի դպրոց
38. Նորագյուղի դպրոց
39. Ջրաբերդի դպրոց
40. Գառնի բանավանի դպրոց
41. Վերին Պտղնիի դպրոց
42. Նուռնուսի դպրոց
43. Գեղարդի դպրոց
44. Հացավանի դպրոց
45. Կաթնաղբյուրի դպրոց
46. Զովաշենի դպրոց

47. Նոր Հաճնի թիվ 1 դպրոց
48. Նոր Հաճնի թիվ 2 դպրոց
49. Նոր Հաճնի թիվ 3 դպրոց
50. Նոր Հաճնի թիվ 4 դպրոց
51. Չարենցավանի թիվ 1 դպրոց
52. Չարենցավանի թիվ 2 դպրոց
53. Չարենցավանի թիվ 3 դպրոց
54. Չարենցավանի թիվ 4 դպրոց
55. Չարենցավանի թիվ 5 դպրոց
56. Չարենցավանի թիվ 6 դպրոց

Վայոց ձորի մարզ

Մարզային ենթակայության
դպրոցներ

57. Ազատեկի դպրոց
58. Աղնջաձորի դպրոց
59. Արինի դպրոց
60. Արտաբույնքի դպրոց
61. Արտավանի դպրոց
62. Գնդեվազի դպրոց
63. Գոմքի դպրոց
64. Եղեգիսի դպրոց
65. Զառիթափի դպրոց
66. Զեդեայի դպրոց
67. Թառաթումբի դպրոց
68. Խնձորուտի դպրոց
69. Կարմրաշենի դպրոց
70. Հերհերի դպրոց
71. Հորբատեղի դպրոց
72. Հորսի դպրոց
73. Մարտիրոսի  դպրոց
74. Շատինի դպրոց
75. Վայքի թիվ 3 դպրոց
76. Փոռի դպրոց
77. Քարագլխի դպրոց
78. Սալլիի դպրոց
79. Սարավանի դպրոց
80. Սերսի դպրոց
81. Վայքի թիվ 1 դպրոց
82. Վայքի թիվ 2 դպրոց

Համայնքային ենթակայության
դպրոցներ

83. Ջերմուկի թիվ 1 դպրոց
84. Ջերմուկի թիվ 2 դպրոց
85. Ջերմուկի թիվ 3 դպրոց
86. Ագարակաձորի դպրոց


ԵրԵՎան քաղաք

Էրեբունու համայնք

Քաղաքային ենթ. դպրոցներ

87. թիվ 6 դպրոց
88. թիվ 16 դպրոց
89. թիվ 17 դպրոց
90. թիվ 34 դպրոց
91. թիվ 35 դպրոց
92. թիվ 43 դպրոց
93. թիվ 45 դպրոց
94. թիվ 47 դպրոց
95. թիվ 49 դպրոց
96. թիվ 60 դպրոց
97. թիվ 64 դպրոց
98. թիվ 68 դպրոց
99. թիվ 70 դպրոց
100. թիվ 101 դպրոց
101. թիվ 107 դպրոց
102. թիվ 119 դպրոց
103. թիվ 120 դպրոց
104. թիվ 123 դպրոց
105. թիվ 160 դպրոց
106. թիվ 167 դպրոց
107. թիվ 178 դպրոց
108. թիվ 194 դպրոց
109. Էրեբունու վարժարան
110. Նուբարաշենի 95 դպրոց
111. Նուբարաշենի 175 դպրոց

 Արագածոտնի մարզ

Համայնքային ենթ. դպրոցներ

112. Կարբիի դպրոց

Արարատի մարզ

Համայնքային ենթ. դպրոցներ

113. Մասիսի թիվ 1 դպրոց
114. Մասիսի թիվ 2 դպրոց
115. Մասիսի թիվ 3 դպրոց
116. Մասիսի թիվ 4 դպրոց
117. Մասիսի թիվ 5 դպրոց
118. Մասիսի թիվ 6 դպրոց

Արմավիրի մարզ

Համայնքային ենթ. դպրոցներ

119. Մեծամորի թիվ 1 դպրոցներ
120. Մեծամորի թիվ 2 դպրոցներ
121. Մեծամորի թիվ 3 դպրոցներ


Գեղարքունիքի մարզ

Համայնքային ենթակայության
դպրոցներ

122. Արծվանիստի դպրոց
123. Վերին Գետաշենի դպրոց
124. Սեմյոնովկայի դպրոց
125. Կարճաղբյուրի դպրոց

Լոռու մարզ

Համայնքային ենթ. դպրոցներ

126. Ստեփանավանի թիվ 1 դպրոց
127. Ստեփանավանի թիվ 2 դպրոց
128. Ստեփանավանի թիվ 3 դպրոց
129. Ստեփանավանի թիվ 4 դպրոց
130. Ստեփանավանի թիվ 5 դպրոց

Շիրակի մարզ

Համայնքային ենթ. դպրոցներ

131. Արթիկի թիվ 1 դպրոց
132. Արթիկի թիվ 2 դպրոց
133. Արթիկի թիվ 3 դպրոց
134. Արթիկի թիվ 4 դպրոց
135. Արթիկի թիվ 5 դպրոց
136. Արթիկի թիվ 6 դպրոց
137. Արթիկի թիվ 7 դպրոց

Սյունիքի մարզ

Համայնքային ենթ. դպրոցներ

138. Գորիսի թիվ 1 դպրոց
139. Գորիսի թիվ 2 դպրոց
140. Գորիսի թիվ 3 դպրոց
141. Գորիսի թիվ 4 դպրոց
142. Գորիսի թիվ 5 դպրոց
143. Գորիսի թիվ 6 դպրոց
144. Սիսիանի թիվ 1 դպրոց
145. Սիսիանի թիվ 2 դպրոց
146. Սիսիանի թիվ 3 դպրոց
147. Սիսիանի թիվ 4 դպրոց
148. Սիսիանի թիվ 5 դպրոց

Տավուշի մարզ

Համայնքային ենթ. դպրոցներ

149. Դիլիջանի թիվ 1 դպրոց
150. Դիլիջանի թիվ 2 դպրոց
151. Դիլիջանի թիվ 3 դպրոց
152. Դիլիջանի թիվ 4 դպրոց
153. Դիլիջանի թիվ 5 դպրոց
154. Դիլիջանի թիվ 6 դպրոց

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան