Գլխավոր տեղեկություն
Համար
N 417
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.06.1999-28.09.1999)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1999.06.23/17(83)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.06.1999
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.06.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
10.06.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.06.1999

040.0417.10.06.99

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
10 հունիսի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հունիսի 1999 թվականի N 417
քաղ. Երևան

 

«ՏՆԱՇԻՆԱԿԱՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԴՈՒՍՏՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24 հոդվածին և «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Տնաշինական կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության NN 2, 3, 4, 5, 7, 9 և ավտոտրանսպորտային դուստր ձեռնարկությունները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերակազմավորել փակ բաժնետիրական ընկերությունների` վերջիններիս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի տնօրինման իրավունքը վերապահելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը:

2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը` սույն որոշման համաձայն վերակազմավորված ընկերությունների պետական գրանցումից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարություն ներկայացնել դրանց գնահատման համար անհրաժեշտ ելակետային տվյալները:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունիսի 10-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան