«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
17 մայիսի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 մայիսի 2000 թվականի N 240
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 64 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի փետրվարի 12-ի «Երեխայի որդեգրման կարգը հաստատելու մասին» N 64 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության առողջապահության և սոցիալական ապահովության նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարությանը» բառերով.
բ) որոշման 3-րդ կետում «ապրիլի 1-ից» բառերը փոխարինել «սեպտեմբերի 1-ից» բառերով.
գ) որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետի հինգերորդ պարբերության մեջ «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը, Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության առողջապահության և սոցիալական ապահովության նախարարը» բառերով.
դ) որոշմամբ հաստատված կարգի 5, 6, 12, 13, 17, 18, 23, 24, 25, 26, 28, 38 և 40-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության առողջապահության և սոցիալական ապահովության» բառերով:
2. Սահմանել, որ 2000 թվականի ապրիլի 1-ից մինչև սեպտեմբերի 1-ը գործում է որդեգրման նախկին կարգը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|