Գլխավոր տեղեկություն
Համար
N 236
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.05.2000-17.08.2000)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.10.31/67.1
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.05.2000
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.05.2000
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
12.05.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.05.2000

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

12 ՄԱՅԻՍի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 մայիսի 2000 թվականի N 236

քաղ. Երևան

 

«ՏՐԱՆԶԻՍՏՈՐ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24 հոդվածին համապատասխան և «Տրանզիստոր» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի մասնավորեցման նախապատրաստական աշխատանքներն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Տրանզիստոր» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի մասնավորեցման նախապատրաստական աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծել հանձնաժողով և հաստատել դրա կազմը (կցվում է):

2. Հանձնաժողովին`

ա) երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել «Տրանզիստոր» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի մասնավորեցման վերաբերյալ առաջարկություններ` հիմք ընդունելով հետևյալ մասնավորեցման ձևերից մեկը`

պետական գույքի մասնավորեցում` մրցութային եղանակով` մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի փաթեթի նվազագույն գինը սահմանելով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքի 25 տոկոսի չափով,

պետական գույքի նկատմամբ պետությանը պատկանող օգտագործման իրավունքի փոխանցում,

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ ձևեր.

բ) մեկամսյա ժամկետում մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության և դրա մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ.

գ) նշված գործընթացը հստակեցնելու նպատակով ուղղակի բանակցություններ վարել հնարավոր ներդրողների հետ.

դ) ընկերության ֆինանսատնտեսական գործունեության աուդիտի անհրաժեշտության դեպքում նշված աշխատանքներում ներգրավել Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա մասնագիտացված կազմակերպություններ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի մայիսի 12-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Սարգսյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2000 թվականի
մայիսի 12-ի N 236 որոշմամբ

 

Կ Ա Զ Մ

 

«Տրանզիստոր» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի մասնավորեցման նախապատրաստական աշխատանքներն իրականացնող հանձնաժողովի

 

Դ. Վարդանյան - ՀՀ պետական գույքի կառավարման նախարար (հանձնաժողովի նախագահ)
Ա. Ասլիկյան - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ
Ա. Շահնազարյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի առաջին տեղակալ
Կ. Ադոնց - ՀՀ արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ
Հ. Մարգարյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության մասնավորեցման վարչության պետ
Վ. Առաքելյան - ՀՀ սեփականաշնորհման նախարարության մրցույթների կազմակերպման բաժնի պետ
  

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
26.08.2000, N 516 24.09.2000, N 236
17.08.2000, N 494 17.08.2000, N 236
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան