«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
12 ՄԱՅԻՍի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 մայիսի 2000 թվականի N 231
քաղ. Երևան
2000 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՀԵՂԵՂՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐՈՒՄ ԱՌԱՎԵԼ ՎԹԱՐԱՅԻՆ ՎԻՃԱԿՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության գետերի առափնյա բնակավայրերը, գյուղատնտեսական հողատեսքերը, հաղորդակցուղիները և կառույցները 2000 թվականի գարնանային հեղեղումներից պաշտպանելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և բնօգտագործման նախարարությանը Հայաստանի Հանրապետության մարզերում հակահեղեղային միջոցառումների իրականացման նպատակով նախատեսված ծախսերի բաշխումն ըստ գետերի և հեղեղատարների` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության մարզերում առաջնահերթ հակահեղեղային միջոցառումների իրականացումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցներից 80 մլն դրամը մինչև 2000 թվականի մայիսի 15-ը հատկացնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և բնօգտագործման նախարարությանը` ներկայացվելիք կատարողական ակտերի հիման վրա:
3. Ելնելով առաջնահերթ հակահեղեղային միջոցառումների իրականացման անհրաժեշտությունից` թույլատրել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և բնօգտագործման նախարարությանը նշված աշխատանքներն իրականացնելու նպատակով կապալառուների ընտրությունը կատարել առանց մրցույթի` պայմանագրի գնի համար հիմք ընդունելով սահմանված կարգով հաստատված նախահաշվային արժեքը:
4. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության վրա:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի մայիսի 12-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
Հավելված |
Հայաստանի Հանրապետության մարզերում հակահեղեղային միջոցառումների իրականացման նպատակով 2000 թվականին նախատեսված ծախսերի բաշխումն ըստ գետերի եվ հեղեղատարների
NN |
Մարզի անվանումը |
Գետերի և հեղեղատարների անվանումները |
Գումարը (մլն դրամ) |
այդ թվում` առաջնահերթ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
1. | Արարատ
|
Արաքս գետ Հրազդան գետ Փամբուկդարայի հեղեղատար |
17,4 | 10,0 |
2. | Արմավիր | Արաքս գետ Սելավ-Մաստարայի հեղեղատար Լուկաշինի հեղեղատար |
23,6 | 18,0 |
3. | Արագածոտն | Քասախ գետ Գեղարոտ գետ Ամբերդ գետ Շահվերդ գետ |
5,0 | 5,0 |
4. | Վայոց ձոր | Արփա գետ Եղեգիս գետ |
10,0 | 5,0 |
5. | Տավուշ | Աղստև գետ Դեբեդ գետ Այգեձոր գետ |
5,0 | 5,0 |
6. | Լոռի | Չիչխան գետ Գյառգյառ գետ Կենդանարարի հեղեղատար |
4,0 | 4,0 |
7. | Կոտայք | Մարմարիկ գետ Ազատ գետ Կուռու-Սելավի հեղեղատար Գեղաշեն-Կաթնաղբյուրի հեղեղատար Կամարիս-Կաթնաղբյուրի հեղեղատար |
9,0 | 5,0 |
8. | Սյունիք | Կուրաթ գետ Վարարակ գետ Սիսիան գետ Մեղրի գետ Խալաջ գետ |
12,0 | 12,0 |
9. | Շիրակ | Գյումրի գետ-հեղեղատար Ախուրյան գետ Փանիկի հեղեղատար Ջաջուռի հեղեղատար |
26,0 | 6,0 |
10 | Գեղարքունիք | Գեղարքունիք ջուր գետ Գավառագետ գետ Արգիչի գետ Մարտունի գետ Թարսայի հեղեղատար Ավազանի հեղեղատար |
21,0 | 10,0 |
Ընդամենը | 133,0 | 80,0 |
ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական- |
Շ. Կարամանուկյան |