Գլխավոր տեղեկություն
Համար
N 412
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.06.1999-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1999.06.23/17(83)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.06.1999
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.06.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
10.06.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.06.1999

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
10 հունիսի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հունիսի 1999 թվականի N 412
քաղ. Երևան

 

ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի նոյեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման, վարձակալած գույքի գնման թույլտվություն տալու մասին» N 505 որոշմանը համապատասխան «Հայդեղագործություն» ՎՁ» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքված սեփականաշնորհման պայմանագրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարել հետևյալ փոփոխությունը`

սեփականաշնորհվող գույքի կազմից առանձնացնել Երևանի Աճառյան 2-րդ նրբ. N 10 հասցեում գտնվող դեղբազայի 233257,43 հազ. դրամ գնահատված արժեքով պետական գույքը (ցանկը կցվում է)` այն հանձնելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տնօրինությանը:

2. Սահմանել, որ «Հայդեղագործություն» ՎՁ» փակ բաժնետիրական ընկերության կողմից փաստացի վճարված և սույն որոշման 1-ին կետին համապատասխան կատարված փոփոխության հետևանքով առաջացած 14701 հազ. դրամ գերավճարը «Հայդեղագործություն» ՎՁ» փակ բաժնետիրական ընկերության կողմից որպես վճարման միջոց կարող է օգտագործվել պետական այլ գույքի մասնավորեցման դեպքում:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունիսի 10-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

 

Ց Ա Ն Կ

 

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տնօրինությանը հանձնվող «Հայդեղագործություն» ՎՁ» փակ բաժնետիրական ընկերության` ԵրԵՎանի Աճառյան 2-րդ նրբ. N 10 հասցեում գտնվող դեղբազայի պետական գույքի

 

NN
ը/կ

Գույքի անվանումը

Թիվը

Սկզբնական
արժեքը

Մնացորդային
արժեքը

1

2

3

4

5

1. Շենք, չորսհարկանի 1 281729579 151993110
2. Ապակյա տարաների պահեստ 1 59657230 29530330
3. Վառելիքի պահեստ 1 258926 107144
4. Փայտամշակման արհեստանոց 1 1457885 291577
5. Փականագործի արհեստանոց 1 1004205 200841
6. Ավտոտնակ 8 8374936 1674992
7. Սպիրտի պահեստ 1 4419055 883811
8. Գործակարգավարի տնակ 1 611070 122214
9. Դեղատուն, պահակատուն 1 1211785 242357
1. Վառելիքի լցավորման կայան 1 390550 78110
11.  N 2 պահակատուն 1 390550 78110
12. Թթվածնի պահեստ 1 304484 60892
13. Պոմպի խցիկ, ջրավազան 1 312440 62488
14. Անգար 2 21409500 4281900
15. Անգար 2 33771260 6754252
16. Մետաղյա ցանկապատ 1 13297432 5505140
17. Քարե պարիսպ 1 15749996  6520500
18. Կոմուտատոր 1 182043 54613
19. Կոմուտատոր 1 173607  52082
20. Հաշվիչ մեքենա CM 1 31249403 9374821
21. Համակարգիչ IBM 1 11081196  3324359
22. Համակարգիչ IBM 1 10289680 3086904
23. Արյան փոխներարկման սարք 5 342990 102897
24. Արյան փոխներարկման սարք 4 208268 62480
25. Սրսկման համար հեղուկապատրաստման սարք 7 398937 119679
26. Սրսկման համար հեղուկապատրաստման սարք 3 1 41411 42423
27. Հակահրդեհային սարք 1 157370 121960
28. Կոնդիցիոներ 1 71077 21323
29. Սառնարանին կից ագրեգատ 1 32190 9657
30. Բենզալցակայան 1 171108 109083
31. Վառելանյութի բաք 1 148349 98280
32. Սառնարան-խցիկ 1 130690 39207
33. Կոնդիցիոներ 7 497952 149387
34. Կոնդիցիոներ 2 145330 43599
35. Կոնդիցիոներ 5 144970 43490
36. Սառնարան-պահարան 4 462000 138600
37. Սառնարան-պահարան 2 527680 158304
38. Սառնարան-պահարան 1 278800 83640
39. Սառնարան-պահարան 1 72803 21841
40. Սառնարան-պահարան 1 205300 61590
41. Բալոն շրջելու սարք 24 904800 271440
42. Վերելակ 1 169640 50892
43. Պահարան «Ախտիրկա» 6 107646 32292
44. Պահարան «Ախտիրկա» 32 562848 160000
45. Պահարան «Ախտիրկա» 2 36933 11080
46. Պահարան «Լենինական» 2 82740 24822
47. Պահարան «Լենինական» 1 21033 6310
48. Պահարան «Ախտիրկա» 1 53967 16190
49. Պահարան «Ախտիրկա» 2 36873 11062
50. Պահարան «Ախտիրկա» 3 53949 16185
51. Պահարան «Ախտիրկա» 2 36233 10870
52. Պահարան «Ախտիրկա» 7 125896 37769
53. Պահարան «Ախտիրկա» 10 179847 53954
54. Գոլորշացուցիչ 6 113172 33954
55. Գրասեղան 2 283180 84954
56. Գրասեղան 3 58041 17412
57. Գրասեղան 2 89000  26700
58. Գրասեղան 1 62513 18754
59. Գրասեղան 1 41580 12474
60. Գրասեղան 2  87700  26310
61. Գրասեղան 1 101137 30341
62. Գրասեղան 1 53400 16020
63. Գրասեղան 2 89003 26701
64. Կոնդիցիոներ 2 142474 42742
65. Կոնդիցիոներ 4 290650 87194
66. Կոնդիցիոներ 1 71130 21339
67. Սայլակ S-100 1 20227 6068
68. Կոնդիցիոներ 3 213234 63972
69. Կոնդիցիոներ 3 284547 85365
70. Տպագրական մեքենա 1 110813 33244
71. Հեռահաղորդիչ 1 197000 59100
72. Տպագրական մեքենա 1 55407 16622
73. Հաշվասարք (կալկուլյատոր) 1 34582 28825
74. Տաքացման սարք 9 316602 94986
75. Լաբորատոր սարք` երկտեղանոց 8 3773920 1132176
76. տաքացման սարք 1  29200 8760
77.  Իվեկո 235-SU-62 1 6803400 4822900
78. Գրքերի պահարան 1  72820 121846
79. Հանդերձապահարան 1 55793  16738
80. Տաքացուցիչ 1 36933 11080
  517323900 233257430