«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
11 ապրիլի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 ապրիլի 2000 թվականի N 166
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 407 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի «Երևանի էլեկտրացանց» պետական փակ բաժնետիրական ընկերության, «Կենտրոն էլեկտրացանց» պետական փակ բաժնետիրական ընկերության, «Հյուսիսային էլեկտրացանց» պետական փակ բաժնետիրական ընկերության, «Հարավային էլեկտրացանց» պետական փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերը մասնավորեցնելու մասին» N 407 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունվարի 12-ի N 10 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշմամբ հաստատված մրցութային հանձնաժողովի կազմը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Կ Ա Զ Մ
«ԵրԵՎանի էլեկտրացանց» պետական փակ բաժնետիրական ընկերության, «Կենտրոն էլեկտրացանց» պետական փակ բաժնետիրական ընկերության, «Հյուսիսային էլեկտրացանց» պետական փակ բաժնետիրական ընկերության ԵՎ «Հարավային էլեկտրացանց» պետական փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման մրցութային հանձնաժողովի
Դ. Զադոյան | - | ՀՀ էներգետիկայի նախարար (հանձնաժողովի նախագահ) |
Լ. Բարխուդարյան | - | ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար |
Դ. Հարությունյան | - | ՀՀ արդարադատության նախարար |
Ա. Մկրտչյան | - | ՀՀ առողջապահության և սոցիալական ապահովության նախարար |
Դ. Վարդանյան | - | ՀՀ պետական գույքի կառավարման նախարար |
Վ. Մովսեսյան | - | ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ) |
Ս. Ավագյան | - | ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ) |
Գ. Մինասյան | - | ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ) |
Կ. Գալուստյան | - | ՀՀ էներգետիկայի նախարարի առաջին տեղակալ»: |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի ապրիլի 11-ից:
ՀայաՍՏԱՆԻ հԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
Ա. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
05.06.2001, N 499 | 05.06.2001, N 166 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|