«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
11 ապրիլի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 ապրիլի 2000 թվականի N 164
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի N 78 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի փետրվարի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում 2001 թվականին մարդահամար անցկացնելու մասին» N 78 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման 2-րդ կետում «ապրիլի 5-14-ը» բառերը փոխարինել «սեպտեմբերի 6-15-ը» բառերով:
բ) որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետությունում 2001 թվականին մարդահամարի կազմակերպման և անցկացման համապետական հանձնաժողովի կազմը շարադրել նոր խմբագրությամբ (կցվում է):
Հայաստանի Հանրապետության |
Ա. Սարգսյան |
Հաստատված է |
Կ Ա Զ Մ
Հայաստանի Հանրապետությունում 2001 թվականի մարդահամարի կազմակերպման եվ անցկացման համապետական հանձնաժողովի
ՀՀ տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարար (հանձնաժողովի նախագահ)
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ (նախագահի տեղակալ), (համաձայնությամբ)
ՀՀ վիճակագրության պետական լիազոր մարմնի ղեկավար (նախագահի տեղակալ)
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
ՀՀ վարչապետի խորհրդական
ՀՀ Ազգային անվտանգության նախարարի առաջին տեղակալ
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
ՀՀ առողջապահության և սոցիալական ապահովության նախարարի տեղակալ
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ
ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ
ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ
ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ
ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության պետ
Երևանի քաղաքապետի տեղակալ
ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ
ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն
Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ռեկտոր
ՀՀ կենտրոնական բանկի վիճակագրության բաժնի պետ
ՀՀ վիճակագրության պետական լիազոր մարմնի ղեկավարի տեղակալ
ՀՀ վիճակագրության պետական լիազոր մարմնի մարդահամարի վարչության պետ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|