Գլխավոր տեղեկություն
Համար
N 471
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.08.1999-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1999.07.26/20(86)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.07.1999
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.07.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
20.07.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.08.1999

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
20 հուլիսի 1999 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 հուլիսի 1999 թվականի N 471
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 8-Ի N 278 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մայիսի 8-ի «Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրության ձևով պետական գույքի մասնավորեցման կարգը հաստատելու մասին» N 278 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

որոշմամբ հաստատված բաժնետոմսերի ազատ բաժանորդագրության ձևով պետական գույքի մասնավորեցման կարգում`

ա) ուժը կորցրած ճանաչել 15-րդ կետի «զ», «է», 16-րդ կետի «զ», «է», 17-րդ կետի «է», «ը» ենթակետերը.

բ) 19-րդ կետի հինգերորդ պարբերությունը «արձանագրություն` 3 օրինակից» բառերից հետո լրացնել «արժեթղթերի գրանցման համար պետական տուրքի վճարման անդորրագրի բնօրինակը» բառերով.

գ) 26-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Եթե ընկերության մասնավորեցման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված է որոշակի տոկոսին համապատասխան բաժնետոմսերն անհատույց օտարել տեղական ինքնակառավարման մարմիններին կամ հանձնել պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների տնօրինությանը, ապա բաժնետոմսերի քանակում պետք է պահպանվի օտարված կամ այդ մարմինների տնօրինությանը հանձնված բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված համամասնությունը».

դ) կարգին կից «Հայտ ֆիզիկական անձանց համար», «Հայտ իրավաբանական անձանց համար»,
«Հայտ մասնավորեցվող ընկերության (ձեռնարկության) աշխատավորական կոլեկտիվի անդամների

համար» ձևերից հանել «որից___________________դրամ` սեփականաշնորհման սերտիֆիկատներով»

(գումարը տառերով և թվերով)

 բառերը, իսկ «Արձանագրություն բաժանորդագրության արդյունքների
ամփոփման» ձևից` «այդ թվում` սեփականաշնորհման սերտիֆիկատներով _____________դրամ»

(թվերով և տառերով)
բառերը:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Վ. Սարգսյան