Գլխավոր տեղեկություն
Համար
N 423
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.06.1999-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.07.23/47(637)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.06.1999
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.06.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
10.06.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.06.1999

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
10 հունիսի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հունիսի 1999 թվականի N 423
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 23-Ի N 176 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության 1999 թվականի կապիտալ շինարարության պետական պատվերով նախատեսված միջոցների հաշվին իրականացվելիք շինարարական աշխատանքների պատվերի տեղադրման նպատակով անցկացված մրցույթների արդյունքում տնտեսված միջոցների հաշվին լրացուցիչ շինարարական աշխատանքներ իրականացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 23-ի «Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով և ֆինանսավորման այլ աղբյուրներով նախատեսված կապիտալ ծախսերի պետական պատվերի մասին» N 176 որոշման հավելվածներում ճշտումներ կատարելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 23-ի «Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով և ֆինանսավորման այլ աղբյուրներով նախատեսված կապիտալ ծախսերի պետական պատվերի մասին» N 176 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը`

որոշման N 3 հավելվածի 08 խմբի (Բնակարանային կոմունալ տնտեսություն) 03 ենթախումբը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ» ենթակետով`

«գ) Բնակարանային շինարարություն

40,0 մլն դրամ

ՀՀ Արարատի մարզպետարան

40,0 մլն դրամ

այդ թվում`

Արարատ քաղաքի N 37 բ/շ շինարարություն

40,0 մլն դրամ»:
Այդ կապակցությամբ N 3 հավելվածի 08 խմբի (Բնակարանային կոմունալ տնտեսություն) 03 ենթախմբի «Արմավիրի և Բաղրամյանի տարածաշրջանային ջրամատակարարման բարելավում» տողով նախատեսված գումարը կրճատել 40,0 մլն դրամով:

2. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետին` 5-օրյա ժամկետում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել աշխատանքների ֆինանսավորման համար անհրաժեշտ փաստաթղթերը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունիսի 10-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան