Գլխավոր տեղեկություն
Համար
N 157
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.04.2000-08.05.2003)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.11.17/63(362)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.04.2000
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.04.2000
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
11.04.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.04.2000
Ուժը կորցնելու ամսաթիվ
08.05.2003

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
11 ապրիլի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 ապրիլի 2000 թվականի N 157
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ, ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ, ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄՆԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 1-ին կետին, «Հայաստանի Հանրապետությունում չափումների միասնականության պահպանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13 հոդվածի 1-ին կետին և «Նորմատիվ պահանջներին արտադրանքի և ծառայությունների համապատասխանության հավաստման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14 հոդվածի 1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետությունում ստանդարտացման, չափումների միասնականության ապահովման և համապատասխանության հավաստման բնագավառներում պետական կառավարումն իրականացնող լիազորված մարմնի իրավասությունը վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչությանը:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի փետրվարի 23-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչությանը ստանդարտացման, սերտիֆիկացման և չափումների միասնականության ապահովման բնագավառներում պետական կառավարումն իրականացնող լիազորված մարմնի իրավասություն վերապահելու մասին» N 104 որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի ապրիլի 11-ից:

 

ՀայաՍՏԱՆԻ հԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. Սարգսյան