«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
4 ապրիլի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 ապրիլի 2000 թվականի N 149
քաղ. Երևան
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11 հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սննդամթերքի անվտանգության` արտադրության տեխնոլոգիայի պահպանման, պահանջվող սարքավորումների, անասնաբուժական և բուսասանիտարական նորմերի ապահովման պետական վերահսկողության լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և բնօգտագործման նախարարությանը:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և բնօգտագործման նախարարությանը և շահագրգիռ նախարարություններին և գերատեսչություններին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության կարգի մասին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելու պահից:
ՀայաՍՏԱՆԻ հԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
Ա. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
05.06.2008, N 557-Ն | 19.06.2008, N 149 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|