«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
31 մարտի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 մարտի 2000 թվականի N 140
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի նոյեմբերի 18-ի «Էլեկտրական ու ջերմային էներգիայի և գազի օգտագործման խախտումների համար պատասխանատվությունն ուժեղացնելու մասին» N 583 որոշումը, 1995 թվականի փետրվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի նոյեմբերի 18-ի N 583 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 76 որոշումը, 1995 թվականի հոկտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի նոյեմբերի 18-ի N 583 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 53 որոշումը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի մարտի 31-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|