«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
4 հունիսի1999 թ.
Հայաստանի Հանրապետության կառավարություն
ո ր ո շ ու մ
4 հունիսի 1999 թվականի N 383
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 782 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունում աուդիտորական գործունեության զարգացումն ու աուդիտորների որակավորման գործընթացի կատարելագործումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում աուդիտորական գործունեության կանոնադրությունը և լիցենզավորման կարգը հաստատելու մասին» N 782 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 13-ի N 148 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`
որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետությունում աուդիտորական գործունեության կանոնադրության`
ա) 47-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«47. Աուդիտորի որակավորում կարող են ստանալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող այն անձինք, որոնք ունեն բարձրագույն կրթություն (ներառյալ լիցենզավորված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում ստացած կրթությունը) կամ աուդիտորի մասնագիտացմամբ միջնակարգ կրթություն և աուդիտորի որակավորման վկայական ստանալու համար հայտ ներկայացնելու օրվան նախորդող վերջին հինգ տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական (տնտեսագետի, ֆինանսիստի, հաշվապահի, վերստուգիչի, հարկային տեսչի, աուդիտորի կամ աուդիտորական ձեռնարկությունում` որպես մասնագետի, այդպիսի ձեռնարկության ղեկավարի (տնօրեն, նախագահ կամ նրանց տեղակալ), տնտեսագիտական մասնագիտությամբ գիտական աշխատողի կամ դասախոսի) աշխատանքի փորձ».
բ) 48-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետություններում սահմանված կարգով աուդիտորի որակավորում ստացած և վերջին հինգ տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական (աուդիտորի կամ աուդիտորական ձեռնարկությունում` որպես մասնագետի, այդպիսի ձեռնարկության ղեկավարի (տնօրեն, նախագահ կամ նրանց տեղակալ) աշխատանքի փորձ ունեցող հայտատուի որակավորման կարգը սահմանում է լիազորված մարմինը»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունիսի 4-ից:
|
Ա. Դարբինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|