Գլխավոր տեղեկություն
Համար
N 57
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.02.2000-01.06.2007)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.02.2000
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.02.2000
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
08.02.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.02.2000

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
8 փետրվարի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 փետրվարի 2000 թվականի N 57
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ԵՎ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆԸ ՄԻ ՇԱՐՔ ՇԵՆՔԵՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԵՎ «ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Փախստականներին ժամանակավոր կացարաններով ապահովելու նպատակով, ինչպես նաև «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածի 5-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության տնօրինության` փախստականներով բնակեցված շենքերը (ցանկը կցվում է) հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության տնօրինությանը:

2. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչությանը` երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշմանը կից ցանկում նշված շենքերի սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և գույքային իրավունքների պետական գրանցումը:

3. «Համակարգչային կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի տնօրինման լիազորությունը վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչությանը:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունվարի 14-ի «Փախստականների և Երևան քաղաքում բնակչության բնակարանային պայմանները բարելավելու միջոցառումների մասին» N 14 որոշման 2-րդ կետը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի փետրվարի 8-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Սարգսյան

 

Ց Ա Ն Կ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի եվ փախստականների վարչության տնօրինությանը հանձնվող շենքերԻ

 

NN
ը/կ

Շենքի անվանումը

Հասցեն

Հարկայնությունը,
մակերեսը
(քառ. մ)

Սենյակների
թիվը

Փախստականների
թիվը

1. Նոր Նորքի
ուսանողական ավանի
N 1 հանրակացարան
Երևան, Նոր Նորք,
2-րդ զանգված,
Մոլդովական փող.,
ուսանողական ավան

8/5760

206

122/238

2. Նոր Նորքի
ուսանողական ավանի
N 2 հանրակացարան
Երևան, Նոր Նորք,
2-րդ զանգված,
Մոլդովական փող.,
ուսանողական ավան
8/5760 206 122/238
3. Նոր Նորքի
ուսանողական ավանի
N 7 հանրակացարան
Երևան, Շիրակի 2ա,
Երևանի Շենգավիթի
թաղային համայնք
8/5330 194 145/265
4. Նոր Նորքի
ուսանողական ավանի
N 10 հանրակացարան
Երևան, Սողոմոն
Տարոնցու 5, Երևանի
Շենգավիթի թաղային
համայնք
6/3240 155 104/230
5. Կիրառական արվեստի և
դեկորատիվ իրերի
Երևանի N 5 ՄՊՏՈւ-ի
հանրակացարան
Երևան, արցախի փող.,
4-րդ նրբ., 10 շենք
4/2640 120 93/148
6. Երևանի N 26
ուսումնարանի
հանրակացարան
Երևան, Վարդաշեն,
6-րդ փող., 68,
Երևանի Էրեբունու
թաղային համայնք
5/4350 116 45/115
7. Աբովյանի
ճարտարագիտական
քոլեջի հանրակացարան
Աբովյան, Հատիսի փողոց 9/6900 152 110/332