«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
3 փետրվարի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 փետրվարի 2000 թվականի N 47
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-Ի N 15 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հունվարի 22-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կենսաթոշակների նշանակման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը հաստատելու մասին» N 15 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշմամբ հաստատված ցանկի`
ա) 2-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ) տեղեկանք բնակարանային շահագործման տեղամասից կամ տեղական ինքնակառավարման մարմնից` չորս և ավելի երեխա ծնած ու նրանց մինչև ութ տարեկան դառնալը խնամելու, ինչպես նաև մինչև 16 տարին լրանալը մանկուց հաշմանդամ ճանաչված երեխա խնամելու մասին և նշված երեխաների ծննդյան վկայականների պատճենները».
բ) 4-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ) տեղեկանք բնակարանային շահագործման տեղամասից կամ տեղական ինքնակառավարման մարմնից` կերակրողի խնամքի տակ գտնվող ընտանիքի անդամների մասին, ինչպես նաև նրանց ծննդյան վկայականների կամ անձը հաստատող փաստաթղթերի պատճենները».
գ) 4-րդ կետի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«գ) տեղեկանք բնակարանային շահագործման տեղամասից կամ տեղական ինքնակառավարման մարմնից` կերակրողի` ութ տարին չլրացած երեխաների, եղբայրների, քույրերի կամ թոռների խնամքով զբաղված անձանց չաշխատելու մասին»:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|