Գլխավոր տեղեկություն
Համար
N 340
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.06.1999-10.06.2001)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1999.05.27/14(80)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.05.1999
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.05.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
25.05.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.06.1999
Ուժը կորցնելու ամսաթիվ
10.11.2005

040.0340.25.05.99

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
25 մայիսի 1999 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 մայիսի 1999 թվականի N 340
քաղ. Երևան

 

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐԻ ՕԲՅԵԿՏ ՀԱՄԱՐՎՈՂ ՓԱՍՏԱՑԻ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Բնապահպանության և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20 հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բնապահպանության վճարի օբյեկտ համարվող փաստացի ծավալների չափաքանակներ սահմանել`

ա) ամրակայված աղբյուրներից օդային ավազան վնասակար նյութերի արտանետման համար սահմանված կարգով հաստատված անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտ արտանետելու թույլտվություններով սահմանված արտանետումների նորմատիվները.

բ) ջրային ավազան վնասակար նյութերի և միացությունների արտանետման համար սահմանված կարգով հաստատված հատուկ ջրօգտագործման թույլտվության N 1, 2 հավելվածով սահմանված` կեղտաջրերով բաց ջրավազաններ կամ կոյուղու կոլեկտորներ թափվող վնասակար նյութերի թույլատրելի սահմանային արտահոսքի նորմաներն ըստ կետի:

2. Բնօգտագործման վճարի օբյեկտ համարվող փաստացի ծավալների չափաքանակներ սահմանել`

ա) ջրօգտագործման համար` սահմանված կարգով հաստատված հատուկ ջրօգտագործման թույլտվություններով սահմանված ջրառի ծավալները.

բ) օգտակար հանածոների արդյունահանված պաշարների համար` օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի տրամադրման և օգտագործման մասին սահմանված կարգով կնքվող պայմանագրով սահմանված քանակները.

գ) կենսապաշարների`

ծառի օգտագործման համար` սահմանված կարգով հաստատված անտառահատման տոմսով կամ արմատի վրա փոքրաքանակ փայտեղենի բացթողման օրդերով սահմանված ծավալները.

արդյունագործական նպատակով բույսերի օգտագործման համար (անտառային ֆոնդի տարածքներում)` սահմանված կարգով հաստատված անտառային տոմսով սահմանված քանակները.

խոտհնձի նպատակով` անտառային ֆոնդի տարածքների օգտագործման համար` սահմանված կարգով հաստատված անտառային տոմսով սահմանված տարածքները.

անասունների արածեցման նպատակով անտառային ֆոնդի տարածքների օգտագործման համար` սահմանված կարգով հաստատված անտառային տոմսով սահմանված քանակները.

մեղվաբուծության նպատակով անտառային ֆոնդի տարածքների օգտագործման համար` սահմանված կարգով հաստատված անտառային տոմսով սահմանված քանակները.

ձկների արդյունագործական որսի համար (Սևանա լճից)` Սևանա լճում արդյունագործական ձկնորսության մասին սահմանված կարգով կնքվող պայմանագրով սահմանված քանակները:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
06.10.2005, N 1652-Ն 10.11.2005, N 340
14.05.2001, N 410 10.06.2001, N 340
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան