«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
3 ապրիլի 1999 թ.
Հայաստանի Հանրապետության կառավարություն
ո ր ո շ ու մ
3 ապրիլի 1999 թվականի N 204
քաղ. Երևան
ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆՈՐՈԳՄԱՆ ԵՎ ՄԱՔՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նկատի ունենալով ոռոգման համակարգի նորոգման աշխատանքների փոքր ծավալները և այն հանգամանքը, որ բնակլիմայական պայմանների հետևանքով ոռոգման շրջանը շուտ է սկսվել, և ժամկետի առումով հնարավոր չէ սահմանված կարգով մրցույթ անցկացնելը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 10 խմբի 02 ենթախմբի 03 կետով նախատեսված` ոռոգման հողերի մելիորատիվ վիճակի բարելավման, դրենաժային ցանցերի մաքրման և նորոգման նախագծային և շինարարական աշխատանքներն իրականացնել առանց մրցույթի` մինչև 1999 թվականի հունիսի 1-ը ավարտելու պայմանով:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` սույն որոշման 1-ին կետում նշված ծախսերի համար նախատեսված գումարի 25 տոկոսը հատկացնել որպես կանխավճար, իսկ մնացած գումարը` կատարողական ակտերի հիման վրա:
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և օպերատիվ հարցերի նախարարին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին` իրականացնել վերահսկողություն հատկացված գումարի արդյունավետ օգտագործման նկատմամբ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի ապրիլի 3-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |