«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
26 հունվարի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հունվարի 2000 թվականի N 32
քաղ. Երևան
ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՆՎՃԱՐ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԵՎ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԻ ԱՌԱՔՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՈՐԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի սեպտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի գործունեության կանոնակարգման լրացուցիչ միջոցառումների մասին» N 562 որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Հունաստանի Հանրապետության կառավարության միջև անվճար սննդամթերքի առաքման մասին 1999 թվականի դեկտեմբերի 14-ին ստորագրված հուշագրին համապատասխան Հայաստանի Հանրապետություն ներկրված 4800 տոննա պարենային հացահատիկի ու Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Հունաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության միջև 1999 թվականի մարտի 31-ին ստորագրված փոխըմբռնման հուշագրին համապատասխան Հայաստանի Հանրապետություն ներկրված 1000 տոննա ազոտական պարարտանյութի ներմուծումն ու հանրապետության տարածքում դրանց մատակարարումը որակել որպես մարդասիրական օգնության ծրագրերի իրականացման հետ անմիջականորեն կապված և դրանց համար զգալի նշանակություն ունեցող ծրագիր:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշման 1-ին կետում նշված ապրանքների հետագա օգտագործման կարգի վերաբերյալ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
ՀայաՍՏԱՆԻ հԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
Ա. Սարգսյան |