«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
21 հունվարի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 հունվարի 2000 թվականի N 24
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ԵՎ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Դատարանի դատավճռով բռնագրավված և «Տրանս Սերվիս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն ի պահ հանձնված «ՎԱԶ-21213» մակնիշի, 1998 թվականի արտադրության ավտոմեքենան (թափք` XTA 212130 X 1398193, շարժիչ` 5342259, գույնը` կապտականաչավուն)` 2600,0 հազ. դրամ սկզբնական արժեքով, հանձնել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի տնօրինությանը:
2. Դատարանի դատավճռով բռնագրավված և «Տրանս Սերվիս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն ի պահ հանձնված «ՎԱԶ-21213» մակնիշի, 1998 թվականի արտադրության ավտոմեքենան (թափք` XTA 212130 X 1400027, շարժիչ` 5346140, գույնը` կապտականաչավուն)` 3120,0 հազ. դրամ սկզբնական արժեքով, հանձնել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի տնօրինությանը:
3. Սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված ավտոմեքենաների սկզբնական արժեքներին համապատասխան` «Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7 հոդվածով հաստատված բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման N 1 հավելվածի 03 խմբի 02 ենթախմբի «ՀՀ վերաքննիչ և առաջին ատյանի դատարաններ» տողով նախատեսված գումարը («Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի ապրիլի 1-ի N 194 և օգոստոսի 19-ի N 513 որոշումների խմբագրությամբ) պակասեցնել 5720,0 հազ. դրամով` նույն չափով ավելացնելով 14 խմբի 04 ենթախմբի «01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ» տողով նախատեսված գումարը:
4. Հաշվի առնելով սույն որոշման 3-րդ կետի համաձայն կատարված պակասեցումը` Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի ապրիլի 1-ի «Հայաստանի Հանրապետության վերաքննիչ և առաջին ատյանի դատարանների 1999 թվականի պահպանման ծախսերի մասին» N 194 որոշմամբ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի սեպտեմբերի 7-ի N 560 որոշման խմբագրությամբ) հաստատված Հայաստանի Հանրապետության քաղաքացիական, տնտեսական, քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանների 1999 թվականի պահպանման ծախսերը` ըստ տնտեսագիտական դասակարգման, պակասեցնել համաձայն հավելվածի:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հունվարի 21-ից:
ՀայաՍՏԱՆԻ հԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
Ա. Սարգսյան |
Հավելված |
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական, տնտեսական, քրեական ԵՎ զինվորական գործերով վերաքննիչ դատարանների 1999 թվականի պահպանման ծախսերի պակասեցումն ըստ տնտեսագիտական դասակարգման
(հազ. դրամ) |
Հոդվածի անվանումը |
Պակասեցում | ||
քաղաքացիական |
տնտեսական |
քրեական և | |
Ա |
2 |
3 |
4 |
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ | 2,037.3 | 1,168.9 |
2,513.8 |
այդ թվում` | |||
Ա. ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ | 2,037.3 | 1,168.9 | 2,513.8 |
այդ թվում` | |||
Պետական մարմինների, դրանց ենթակա բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձ |
|||
Ընթացիկ տրանսֆերտներ |
|||
այդ թվում` | |||
- պարտադիր սոցիալական ապահովության վճարներ |
|||
Ապրանքների գնման և ծառայությունների |
|||
վճարման ծախսեր |
2,037.3 | 1,168.9 | 2,513.8 |
այդ թվում` | |||
ապրանքների ձեռքբերում |
2,037.3 | 1,168.9 | 2,513.8 |
այդ թվում` | |||
գույք, գրասենյակային ապրանքներ և նյութեր |
2,037.3 | 1,168.9 | 2,513.8 |
այդ թվում` | |||
- գրասենյակային ապրանքներ և նյութեր |
|||
- գույք և սարքավորումներ |
2,037.3 | 1,168.9 | 2,513.8 |
- փափուկ գույք և հանդերձանք |
|||
Գործուղումներ և ծառայողական ուղևորություններ |
|||
Տրանսպորտի ծառայությունների վճարներ |
|||
Կապի ծառայությունների վճարներ |
|||
Կոմունալ ծառայությունների վճար |
|||
այդ թվում` | |||
- էլեկտրաէներգիայի, վառելիքի և ջեռուցման ծախսեր |
|||
- ջրմուղ-կոյուղուց օգտվելու վարձեր |
Հայաստանի Հանրապետության |
Շ. Կարամանուկյան |