Գլխավոր տեղեկություն
Համար
N 260
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (21.04.2001-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.04.11/11(143) Հոդ.271
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
31.03.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
31.03.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
31.03.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.04.2001

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

31 մարտի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 մարտի 2001 թվականի N 260

քաղ. Երևան

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՐԽԻՎԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԽԻՎՆԵՐԻ ՈՒ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ կետի «բ» ենթակետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել 2000 թվականի հուլիսի 5-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչության և Բելառուսի Հանրապետության արխիվների ու գործավարության պետական կոմիտեի միջև համագործակցության մասին» միջգերատեսչական համաձայնագիրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան