«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
11 հունվարի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 հունվարի 2000 թվականի N 5
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 99 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի փետրվարի 25-ի «Ճապոնիայի կառավարության հետ կնքված ոչ ծրագրային դրամաշնորհի մասին պայմանագրի համաձայն Հայաստանի Հանրապետություն ներկրված ապրանքներն իրացնելու մասին» N 99 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`
ա) որոշման 1-ին կետում «30 պիկապի» բառերը փոխարինել «20 «Միցուբիշի» մակնիշի (L-200 Double Cab) պիկապի» բառերով.
բ) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2-րդ կետով.
«2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` 10-օրյա ժամկետում հաստատել Ճապոնիայի կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև 1997 թվականի մայիսի 30-ին կնքված ոչ ծրագրային դրամաշնորհի մասին պայմանագրի համաձայն Հայաստանի Հանրապետություն ներկրված 10 «Միցուբիշի» մակնիշի (L-200 Single Cab) պիկապիները` տարաժամկետ վճարման պայմանով, Հայաստանի ագրարագյուղացիական միության միջոցով գյուղական բնակավայրերում մրցույթով իրացնելու կարգը ելնելով հետևյալ պայմաններից`
ա) նշված ապրանքի գինը սահմանել տվյալ ապրանքի FOB գնի 50 տոկոսը վաճառքի օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած դրամի հաշվարկային փոխարժեքին համարժեք դրամով.
բ) ապրանքի արժեքի ամբողջ գումարի վճարման ժամկետը սահմանել մինչև 2001 թվականի դեկտեմբերի 31-ը.
գ) մրցույթում հաղթող է ճանաչվում առավելագույն նախավճար և վճարման նվազագույն ժամկետ ներկայացնողը, ընդ որում, նախավճարի նվազագույն չափը սահմանվում է ապրանքի գնի 30 տոկոսը:
Նշված ապրանքի իրացումից գոյացած միջոցները փոխանցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հատուկ հաշվին` Ճապոնիայի կառավարության հետ համաձայնեցված ծրագրերը ֆինանսավորելու համար»:
Այս կապակցությամբ որոշման 2-րդ կետը համարել 3-րդ կետ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հունվարի 11-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Սարգսյան |