«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
27 նոյեմբերի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 նոյեմբերի 2000 թվականի N 779
քաղ. Երևան
ՆԱԽԿԻՆՈՒՄ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԱՆՑԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԸ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԻ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ՄԱՍԻՆ
«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38 հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Մինչև 1998 թվականի դեկտեմբերի 1-ը կենսաթոշակի անցած զինծառայողների կենսաթոշակները վերահաշվարկել` ելնելով 2001 թվականի հունվարի 1-ի դրությամբ զինվորական ծառայության մեջ գտնվող` համապատասխան պաշտոններ զբաղեցրած զինծառայողների ամսական դրամական բավարարման չափերից:
Կենսաթոշակների վերահաշվարկման ժամանակ հաշվի չի առնվում սննդի փոխհատուցման գումարը:
2. Զինծառայողների ամսական դրամական բավարարման մեջ մտնում են Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ սահմանված պաշտոնային դրույքաչափը, զինվորական կոչման դրույքաչափը և երկարամյա ծառայության համար նշված դրույքաչափերից հաշվարկվող տոկոսային հավելումները:
3. Սահմանել, որ նախկինում կենսաթոշակի անցած զինծառայողների կենսաթոշակների վերահաշվարկման համար ամսական դրամական բավարարման մեջ հիմք են ընդունվում զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողների համապատասխան պաշտոնների համար սահմանված նվազագույն պաշտոնային դրույքաչափերը:
4. Նախկինում կենսաթոշակի անցած զինծառայողների երկարամյա ծառայության համար համապատասխան պաշտոնային և զինվորական կոչման դրույքաչափերի նկատմամբ հաշվարկվող հավելումները սահմանել հետևյալ տոկոսաչափերով`
2-5 տարվա` 5-10 տարվա` 10-15 տարվա` 15-20 տարվա` 20-25 տարվա` 25 տարվանից ավելի` |
5 տոկոսի, |
6. Մինչև 1998 թվականի դեկտեմբերի 1-ը կենսաթոշակի անցած զինծառայողների վերահաշվարկված կենսաթոշակները վճարել 2001 թվականի հունվարի 1-ից:
7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի նախագծում նախատեսել համապատասխան միջոցներ` վերահաշվարկված կենսաթոշակները վճարելու համար:
8. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 18-ի «Նախկինում կենսաթոշակի անցած զինծառայողների կենսաթոշակները վերահաշվարկելու կարգի և ժամկետների մասին» N 759 որոշումը (Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունվարի 21-ի N 20 որոշման խմբագրությամբ`) բացառությամբ 8-րդ կետի, և 2000 թվականի մարտի 13-ի «Նախկինում կենսաթոշակի անցած զինծառայողների վերահաշվարկված կենսաթոշակների վճարման ժամկետների մասին» N 115 որոշումը:
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. ՄԱՐԳԱՐՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
22.09.2005, N 1554-Ն | 13.10.2005, N 779 | |
24.02.2005, N 175-Ն | 26.03.2005, N 779 | |
25.06.2004, N 922-Ն | 01.07.2004, N 779 | |
30.01.2003, N 69-Ն | 27.02.2003, N 779 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|