Գլխավոր տեղեկություն
Համար
N 28
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.06.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2011.07.01/16(399)
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվ
07.06.2011
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
07.06.2011

Համաձայնեցված է

 

ՀՀ ֆինանսների նախարար

 

_________________  Վ. Գաբրիելյան

 

9 հունիսի 2011 թ.

ՀՀ կառավարությանն առընթեր պետական

 եկամուտների կոմիտեի  նախագահի

ժամանակավոր պաշտոնակատար

 _________________ Ա. Ալավերդյան

 

7 հունիսի 2011 թ.
N 28

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

 

ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՄԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ 2010 թվականի դեկտեմբերի 8-ի ՀՕ-227-Ն օրենքով (ուժի մեջ է մտել 2011 թվականի հունվարի 1-ից), «Լիցենզավորման մասին» ՀՀ 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասով հաստատված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակը շարադրվել է նոր խմբագրությամբ: «Լիցենզավորման մասին» ՀՀ 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասով հաստատված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի «17. Քաղաքաշինության բնագավառ» բաժնի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները բաժանված էին հինգ քաղաքաշինական ոլորտների: Դրանք են`

1) բնակելի (բացառությամբ ոչ ձեռնարկատիրական նպատակով կառուցվող անհատական բնակելի տների, ավտոտնակների, օժանդակ շինությունների, ինչպես նաև շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների), հասարակական և արտադրական (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների),

2) տրանսպորտային,

3) հիդրոտեխնիկական,

4) էներգետիկ,

5) կապի:

«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ 2010 թվականի դեկտեմբերի 8-ի ՀՕ-227-Ն օրենքում ըստ քաղաքաշինական ոլորտների տարանջատումներ չեն սահմանվել: Քաղաքաշինական ոլորտների վերաբերյալ համապատասխան նշումներ, «Լիցենզավորման մասին» ՀՀ 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի 18-րդ հոդվածի համաձայն, կատարվում է լիցենզիայի ներդիրում: Ընդ որում, լիցենզիա ստանալու նպատակով անձինք կարող են դիմել ինչպես նշված բոլոր ոլորտների, այնպես էլ դրանցից մի քանիսի կամ յուրաքանչյուրի համար:

Առկա իրավիճակում տարաբնույթ է ընկալվում «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 16-րդ կետով սահմանված քաղաքաշինության բնագավառի լիցենզիաների պետական տուրքի դրույքաչափերի հարցը:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն և հաշվի առնելով վերը նշվածը, պաշտոնապես պարզաբանում եմ.

Քաղաքաշինության բնագավառի լիցենզիաների պետական տուրքի դրույքաչափը հաշվարկվում է նկատի ունենալով հայցվող քաղաքաշինական ոլորտների ներդիրների քանակը` հայցվող յուրաքանչյուր ոլորտի համար լիցենզիաների պետական տուրքի դրույքաչափը բաժանած հինգի:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան