Գլխավոր տեղեկություն
Համար
N 224
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.04.1999-09.10.2014)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.06.30/34(333)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.04.1999
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.04.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
15.04.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.04.1999
Ուժը կորցնելու ամսաթիվ
09.10.2014

040.0224.15.04.99

 

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

15 ապրիլի 1999 թ.

 

Հայաստանի Հանրապետության կառավարություն

 

ո ր ո շ ու մ

 

15 ապրիլի 1999 թվականի N 224

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Ելնելով արտակարգ իրավիճակներում կառավարման արդյունավետության բարձրացման, այդ իրավիճակներում պետական կառավարման մարմինների գործունեության համակարգման կատարելագործման, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության և նրան ենթակա ստորաբաժանումների կառուցվածքն ու աշխատողների թիվը հստակեցնելու անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լուծարել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության քաղաքացիական պաշտպանության հանրապետական շտաբը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության քաղաքացիական պաշտպանության հանրապետական շտաբի` սահմանված կարգով լուծարումից հետո մնացած գույքը հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության տնօրինությանը:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությանը` ձեռնարկել համապատասխան միջոցներ` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության քաղաքացիական պաշտպանության հանրապետական շտաբի լուծարման հետևանքով աշխատանքից արձակման ենթակա աշխատողների աշխատանքային իրավունքներն ու երաշխիքներն ապահովելու համար:

4. Երևան քաղաքի արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության շտաբը վերանվանել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության Երևան քաղաքի արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության վարչություն, իսկ Երևան քաղաքի թաղային համայնքների արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության շտաբները` Երևան քաղաքի համապատասխան թաղային համայնքի արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության բաժին:

5. Հայաստանի Հանրապետության մարզերի արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության շտաբները վերանվանել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության մարզային վարչություններ:

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության կադրերի պատրաստման և վերապատրաստման ինստիտուտը վերանվանել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության ճգնաժամային կառավարման ինստիտուտ:

7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության համակարգի պահպանման ծախսերի ֆինանսավորումն իրականացնել կենտրոնացված կարգով` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության միջոցով:

8. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության համակարգի մասնագետների պատրաստման և կադրերի վերապատրաստման աշխատանքների ֆինանսավորումն իրականացնել կենտրոնացված կարգով` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության ճգնաժամային կառավարման ինստիտուտի միջոցով:

9. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությանը` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել առաջարկություններ` վարչության կանոնադրության մեջ և կենտրոնական ապարատի կառուցվածքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու վերաբերյալ:

10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի ապրիլի 15-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
25.09.2014, N 1039-Ն 09.10.2014, N 224
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան