«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2 նոյեմբերի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 նոյեմբերի 2000 թվականի N 706
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի N 473 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 12-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 473 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկի 149-րդ և 150-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«149. Ջեռուցման համակարգի ֆինանսական առողջացման ծրագիրը ՀՀ կառավարություն ներկայացնելը | մինչև 2003 թվականը ջեռուցման համակարգի ֆինանսական առողջացում | ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն, Ջերմամատակարարման ռազմավարության մշակման ծրագրի կառավարման խորհուրդ | 01.12.2001 թ. | |||
150. Կենտրոնացված ջերմամատակարարման հայեցակարգը ՀՀ կառավարություն ներկայացնելը | կենտրոնացված ջերմամատակարարման վերականգնում | Ջերմամատակարարման ռազմավարության մշակման ծրագրի կառավարման խորհուրդ | 01.08.2001 թ.»: |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի նոյեմբերի 2-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|