Գլխավոր տեղեկություն
Համար
N 209
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.04.1999-08.05.2001)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.06.30/34(333)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.04.1999
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.04.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
03.04.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.04.1999
Ուժը կորցնելու ամսաթիվ
08.05.2001

040.0209.03.99

 

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

3 ապրիլի 1999 թ.

 

Հայաստանի Հանրապետության կառավարություն

 

ո ր ո շ ու մ

 

3 ապրիլի 1999 թվականի N 209

քաղ. Երևան

 

ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՀՈՂԵՐՆ ՕՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

«Գյուղական համայնքների վարչական տարածքներում գտնվող` պետական սեփականություն համարվող պահուստային ֆոնդի հողերի օտարման կարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4, 5 և 9 հոդվածների պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել գյուղական համայնքների վարչական տարածքներում գտնվող` պետական սեփականություն համարվող պահուստային ֆոնդի հողերը սեփականության իրավունքով անհատույց տրամադրելու կարգը (կցվում է):

2. Գյուղական համայնքների վարչական տարածքներում գտնվող պետական սեփականություն համարվող պահուստային ֆոնդի հողերի սեփականության իրավունքով օտարման նկատմամբ վերահսկողություն իրականացնող լիազորված մարմին ճանաչել համապատասխան մարզպետին:

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը պետական սեփականություն համարվող պահուստային ֆոնդի հողերի սեփականության իրավունքով օտարման և օգտագործման նկատմամբ վերահսկողություն են իրականացնում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրենց վերապահված լիազորությունների սահմաններում:

3. Գյուղական համայնքների վարչական տարածքներում գտնվող` պետական սեփականություն համարվող պահուստային ֆոնդի հողերի աճուրդի կազմակերպման և անցկացման հետ կապված ծախսերը կատարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին` գյուղական համայնքների կողմից սահմանված կարգով ներկայացված նախահաշիվների հիման վրա:

4. Սույն որոշման կիրառման հետ կապված անհրաժեշտ նորմատիվ ակտերն ընդունում են Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը` իրենց իրավասության սահմաններում:

5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի փետրվարի 3-ի «Հայաստանի Հանրապետության պետական սեփականության հողերի աճուրդային վաճառքի կարգի մասին» N 57 որոշումը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի ապրիլի 3-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1999 թվականի
ապրիլի 3-ի N 209 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

Հայաստանի Հանրապետության գյուղական համայնքների վարչական տարածքներում գտնվող` պետական սեփականություն համարվող պահուստային ֆոնդի հողերը սեփականության իրավունքով անհատույց տրամադրելու

 

1. Սույն կարգով սահմանվում է գյուղական համայնքների վարչական տարածքներում գտնվող` պետական սեփականություն համարվող պահուստային ֆոնդի հողերը (այսուհետև` պահուստային ֆոնդի հողեր) սեփականության իրավունքով անհատույց տրամադրելու կարգը:

2. Պահուստային ֆոնդի հողերի անհատույց տրամադրվող հողատարածությունների համամասնությունները` ըստ գյուղական համայնքների, սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Օտարվող պահուստային ֆոնդի հողերը որոշվում են գյուղական համայնքների հողերի օգտագործման սխեմաների և բնակավայրերի քաղաքաշինական գլխավոր հատակագծերի կամ մանրամասն հատակագծման նախագծերի հիման վրա Հայաստանի Հանրապետության հողային օրենսդրությամբ սահմանված կարգով հողամասերի նպատակային նշանակությունը փոփոխելուց հետո:

Պահուստային ֆոնդի հողերը սեփականության իրավունքով անհատույց տրամադրում է գյուղական համայնքի ղեկավարը:

3. Գյուղական համայնքի ղեկավարը պահուստային ֆոնդի հողերը սեփականության իրավունքով անհատույց տրամադրելու վերաբերյալ իրազեկ է պահում բնակչությանը` մամուլով, զանգվածային լրատվության և այլ միջոցներով:

4. Քաղաքացիներից հայտերն ընդունվում են պահուստային ֆոնդի հողերը սեփականության իրավունքով անհատույց տրամադրելու մասին հայտարարության հրապարակման օրվանից մեկ ամսվա ընթացքում, որից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում յուրաքանչյուր հայտ քննարկվում է սույն կետի պահանջներին համապատասխան (հայտի ձևը կցվում է):

Գյուղատնտեսական գործունեություն ծավալելու համար սեփականության իրավունքով անհատույց տրամադրվող հողամասի չափը որոշվում է տվյալ գյուղական համայնքում սեփականաշնորհված հողաբաժնի չափից ոչ ավելի, ընտանիք (ծուխ)-անդամ (շունչ) հարաբերությամբ` «Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Հայտերի ամփոփման արդյունքների հիման վրա և մեկ հողաբաժնի համար ընդունված չափով ճշտվում են պահանջվող հողամասերն ըստ նպատակային օգտագործման`

ա) գյուղատնտեսական գործունեություն ծավալելու համար.

բ) որպես տնամերձ:

Վերջնական ամփոփման արդյունքները համաձայնեցվում են գյուղական համայնքի ավագանու հետ և ներկայացվում մարզպետին:

5. Պահուստային ֆոնդի հողերը գյուղական համայնքներում բնակվող` զոհված և հաշմանդամ դարձած ազատամարտիկների ընտանիքի նախկինում հողի սեփականաշնորհումից չօգտված անդամներին սեփականության իրավունքով անհատույց տրամադրվում են առաջնահերթ, իսկ մյուս քաղաքացիներին` վիճակահանությամբ:

6. Վիճակահանության արդյունքների հիման վրա կազմվում են համապատասխան արձանագրություններ (NN 1 և 2 ձևերը կցվում են), որոնցում նշվում են վիճակահանությամբ քաղաքացիների ձեռք բերած հողամասերի (չափի ու արժեքի, հողատեսքի, նպատակային նշանակության, օգտագործման նպատակի, հողօգտագործման պայմանների, ինչպես նաև սահմանափակումների, ներառյալ օգտակալության (սերվիտուտ) առկայությունը) վերաբերյալ տեղեկությունները:

Արձանագրություններն ստորագրում է գյուղական համայնքի ղեկավարը:

7. Նշված արձանագրությունների հիման վրա կողմերի միջև կնքվում է օտարման պայմանագիր, իսկ հողի նկատմամբ սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:

 

Ձև

 

Հայաստանի Հանրապետության
____________ մարզի _________ 

համայնքի ղեկավար


(համայնքի ղեկավարի անունը, հայրանունը, ազգանունը)

 

Հ Ա Յ Տ

պետական սեփականություն համարվող պահուստային ֆոնդի հողերից սեփականության իրավունքով անհատույց տրամադրման
 


(հայտը ներկայացնող քաղաքացու կամ իրավաբանական անձի ղեկավարի անունը,


հայրանունը, ազգանունը, հասցեն)

Ծանոթանալով 1999 թ. ____ __ -ին գյուղական համայնքի ղեկավարի` պետական սեփականություն համարվող պահուստային ֆոնդի հողերից սեփականության իրավունքով անհատույց տրամադրելու վերաբերյալ հայտարարությանը` խնդրում եմ իմ ___ շնչից բաղկացած ընտանիքին սեփականության իրավունքով տրամադրել համապատասխան չափի հողատարածություն, ներառյալ տնամերձ հողամասը (եթե դրա անհրաժեշտությունը կա, ընդգծել):

Հայտնում եմ, որ ես և իմ ընտանիքի անդամները նախկինում չենք օգտվել հողի սեփականաշնորհումից:

Դիմող ____________________________________________________
                                                     (ստորագրությունը, անունը, հայրանունը, ազգանունը)

 

Անձնագիր__________________________________________________

(համարը, երբ և ում կողմից է տրված)

 

Հայտն ընդունված է 1999 թ. ___ __-ին և գրանցված է հայտերի հաշվառման մատյանի ____ համարով:

Ընդունող __________________________________________________
                                                     (ստորագրությունը, անունը, հայրանունը, ազգանունը)

 

                                                                         (կտրման գիծ)

 

Հայտն ընդունված է 1999 թ. ___ __-ին և գրանցված է հայտերի հաշվառման մատյանի _____ համարով:

Ընդունող __________________________________________________
                                                          (ստորագրությունը, անունը, հայրանունը, ազգանունը)

 

(կտրոնը հանձնվում է դիմողին):

 

 

Ձև 1

 

«Հաստատում եմ»

Համայնքի ղեկավար ________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

  


(ստորագրությունը)

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն  N ___

հողամասը վիճակահանությամբ սեփականության իրավունքով անհատույց տրամադրելու

___  ___________1999 թ.

 

1. Հողամասի չափը (հեկտար) ______________________________________

2. Հողատեսքերը ______________________________________________

3. Հողամասի օգտագործման նպատակը և գտնվելու վայրը  ____________________


      4. Հողամասը վիճակահանությամբ սեփականության իրավունքով անհատույց տրամադրելու
վերաբերյալ համապատասխան որոշման համարը և ամսաթիվը ____________________________

5. Անհատույց տրամադրվող հողամասի համարը (ինդեքսը) ____________________

6. Վիճակահանության մասնակիցների թիվը _____________________________

7. Վիճակահանության տոմսի համարը _____________________________________________


      8. Վիճակահանության մասնակցի անունը, հայրանունը, ազգանունը, անձնագրի տվյալները, իրավաբանական անձի անվանումը, հասցեն և հեռախոսահամարը _________________________

 

Վիճակահանության մասնակից ___________________________________________________


                                   (ստորագրությունը, անունը, հայրանունը, ազգանունը, հասցեն)

 

Վիճակահանությունը կազմակերպող ______________________________________________


                                          (համայնքի ղեկավարի անունը, հայրանունը, ազգանունը, ստորագրությունը)

 

Վիճակահանության մասնակիցներ` ________________________________________________
 



 

(Լրացվում է վիճակահանության անցկացման օրը` ըստ վիճակահանության արդյունքների):

 

Ձև 2

 

«Հաստատում եմ»

Համայնքի ղեկավար ________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

  


(ստորագրությունը)

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն  N ___

հողամասԵՐը վիճակահանությամբ սեփականության իրավունքով անհատույց տրամադրելու արդյունքների

___ _________1999 թ.
 

Վիճակահանության անցկացման ամսաթիվը ___ _______ 1999 թ.

Վիճակահանության վայրը ________________________________________
 


Վիճակահանությունն անցկացնող հանձնաժողովի կազմը ______________________________





 

Վիճակահանության ներկայացված հողամասերի թիվը և մակերեսը (հա)` ըստ
հողատեսքերի ____________________________________________________________________
 


Որոշեցին հաստատել վիճակահանության հետևյալ արդյունքները`

 

NN
ը/կ
Վիճակահանության մասնակցի անունը, հայրանունը, ազգանունը Հաս-
ցեն
Հողամասի Հողա-
մասի օգտա-
գործման նպատակը
      հողա-
տեսքը
մակերեսը (հա) այդ թվում`
տնամերձ
1 2 3 4 5 6 7
             

 

Վիճակահանությունն անցկացնող գյուղական համայնքի ղեկավար ______________________
 


                                             (անունը, հայրանունը, ազգանունը, ստորագրությունը)

 

Վիճակահանության մասնակիցներ _________________________________________________
 



 

Լրացվել է ___ _______1999 թ.

 

(Լրացվում է վիճակահանության անցկացման օրը` ըստ վիճակահանության արդյունքների):