«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
30 նոյեմբերի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 նոյեմբերի 1999 թվականի N 724
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ԹԱՏԵՐԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը վերանվանել Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտ, իսկ Երևանի թատերական արվեստի պետական ինստիտուտը Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի նոյեմբերի 30-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ | Ա. Սարգսյան |