Գլխավոր տեղեկություն
Համար
N 23
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.05.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2011.06.01/12(395)
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվ
17.05.2011
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
17.05.2011

Համաձայնեցված է

Հայաստանի Հանրապետության

ֆինանսների նախարար

 

Հայաստանի Հանրապետության

 կառավարությանն առընթեր պետական

եկամուտների կոմիտեի նախագահ

 

___________________ Վ. Գաբրիելյան

 

___________________ Գ. Խաչատրյան

 

 

17 մայիսի 2011 թ.

N 23

 

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

 

ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՉԱՓԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

«Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի (30.09.1997թ. ՀՕ-155) 10-րդ հոդվածի 2-րդ մասի «ժա» կետի և 16-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի համաձայն կազմակերպության հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամտից նվազեցվում են ՀՀ կառավարության սահմանած չափը չգերազանցող` ՀՀ տարածքից դուրս կատարված գործուղման ծախսերը:

ՀՀ կառավարության 27.11.1998թ. «Հարկման նպատակով համախառն եկամտից իրականացվող նվազեցումներ որոշ տեսակների առավելագույն թույլատրելի չափեր սահմանելու մասին» N 753 որոշման (այսուհետ` որոշում) 3-րդ կետի «ը» ենթակետի համաձայն հարկվող շահույթը որոշելու նպատակով կազմակերպության համախառն եկամտից կարող են նվազեցվել ՀՀ տարածքից դուրս գործուղման ծախսերը` հաշվետու տարվա համախառն եկամտի 5%-ը չգերազանցող գումարի չափով: Ընդ որում, գործուղվողի գործուղման մեջ գտնվելու յուրաքանչյուր օրացուցային օրվա համար օրապահիկի ծախսը կնվազեցվի 25,0 հազ. դրամ, իսկ ՀՀ կառավարության կողմից այլ գումար սահմանված լինելու դեպքում` ՀՀ կառավարության կողմից սահմանված նվազագույն գումարը չգերազանցող գումարի չափով: Այդ չափերը սահմանված են ՀՀ կառավարության 29.12.2005թ. «Ծառայողական գործուղման մեկնած աշխատողների գործուղման ծախսերի հատուցման համար կատարվող վճարումների նվազագույն և առավելագույն չափերն ու վճարման, օտարերկրյա պետություններ ուսման կամ ծառայության գործուղված Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողի և նրա ընտանիքի անդամների, օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմին ծառայության մեկնող դիվանագետի և նրա ընտանիքի անդամների` Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա պետություն մեկնելու կամ օտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալու տրանսպորտային ծախսերի, ինչպես նաև օտարերկրյա պետությունում բնակելի տարածության վարձակալության համար դրամական փոխհատուցման կարգերն ու չափերը հաստատելու մասին» N 2335-Ն որոշմամբ:

Միաժամանակ` որոշման 3-րդ կետի «ը.1» ենթակետի համաձայն հարկվող շահույթը որոշելու նպատակով կազմակերպության համախառն եկամտից կարող են նվազեցվել ՀՀ տարածքից դուրս ծառայությունների մատուցման գծով փաստացի կատարված և փաստաթղթերով հիմնավորված գործուղման ծախսերը` պատվիրատուի հետ կնքված պայմանագրերով երկկողմանիորեն հաստատված նախահաշիվներում այդ ծառայությունների դիմաց հատուցման չափն առանձնացված լինելու դեպքում, կազմակերպության համախառն եկամտից նվազեցվում են ամբողջությամբ (բայց ոչ ավելի պայմանագրի շրջանակներում` վերը նշված ծառայությունների դիմաց ստացված (ստացվելիք) եկամուտների 80%-ից):

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասով, պաշտոնապես պարզաբանում եմ.

1) Որոշման 3-րդ կետի «ը.1» ենթակետում նշված` ՀՀ տարածքից դուրս գործուղումների համար Որոշման 3-րդ կետի «ը.1» ենթակետով սահմանված չափը բավարարելու դեպքում այդ գործուղման ծախսերը կազմակերպության համախառն եկամտից նվազեցվում են ամբողջությամբ (բայց ոչ ավելի պայմանագրի շրջանակներում մատուցված ծառայությունների դիմաց ստացված (ստացվելիք) եկամուտների 80%-ից)` անկախ Որոշման 3-րդ կետի «ը» ենթակետում նշված չափը (հաշվետու տարվա համախառն եկամտի 5%-ը) բավարարելու հանգամանքից: Ընդ որում, գործուղվողի գործուղման մեջ գտնվելու յուրաքանչյուր օրացուցային օրվա համար օրապահիկի ծախսը կնվազեցվի ՀՀ կառավարության 29.12.2005թ. N 2335-Ն որոշմամբ սահմանված չափերով, իսկ այդ որոշման հավելված N 2-ում չնշված այլ երկրներ գործուղվելու դեպքում` 25,0 հազ. դրամի չափով:

Այս մոտեցումը կիրառելի չէ ՀՀ տարածքից դուրս ծառայություններ մատուցելու պայմանագրի շրջանակներում կատարված գործուղման ծախսերի նկատմամբ, եթե պատվիրատուի հետ կնքված պայմանագրերով երկկողմանիորեն հաստատված նախահաշիվներում այդ ծառայությունների դիմաց հատուցման չափն առանձնացված չէ։

2) Որոշման 3-րդ կետի «ը.1» ենթակետում չնշված` ՀՀ տարածքից դուրս գործուղումների համար Որոշման 3-րդ կետի «ը» ենթակետով սահմանված չափը բավարարելու դեպքում այդ գործուղման ծախսերը կազմակերպության համախառն եկամտից նվազեցվում են համախառն եկամտի (այդ թվում` Որոշման 3-րդ կետի «ը.1» ենթակետում նշված ծառայություններից ստացվող եկամուտների) 5%-ը չգերազանցող գումարի չափով: Ընդ որում, գործուղվողի գործուղման մեջ գտնվելու յուրաքանչյուր օրացուցային օրվա համար օրապահիկի ծախսը կնվազեցվի ՀՀ կառավարության 29.12.2005թ. N 2335-Ն որոշմամբ սահմանված չափերով, իսկ այդ որոշման հավելված N 2-ում չնշված այլ երկրներ գործուղվելու դեպքում` 25,0 հազ. դրամի չափով:

3) Եթե կազմակերպության վարձու աշխատողները տարբեր նպատակներով գործուղվել են ՀՀ տարածքից դուրս, ապա Որոշման 3-րդ կետի «ը.1» ենթակետում նշված գործուղումների գծով համախառն եկամտից նվազեցումները կատարվում են սույն պաշտոնական պարզաբանման 1-ին կետին համապատասխան, իսկ Որոշման 3-րդ կետի «ը» ենթակետում նշված գործուղումների գծով` սույն պաշտոնական պարզաբանման 2-րդ կետին համապատասխան:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան