040.0694.20.11.99
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
20 նոյեմբերի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 նոյեմբերի 1999 թվականի N 694
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՌԱԴԻՈՀԱՃԱԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ՌԱԴԻՈԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՈՒ ԲԱՐՁՐ ՀԱՃԱԽՈՒԹՅԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԿԱՐԳԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հեռահաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13 հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում ռադիոհաճախության տիրույթի բաշխման և օգտագործման, ռադիոէլեկտրոնային միջոցների ու բարձր հաճախության սարքավորումների ձեռքբերման, ներմուծման և շահագործման, ինչպես նաև դրանց արտադրության դեպքում` մշակման, նախագծման ու արտադրության պայմանները (կցվում է):
2. Ուժը կորցրած ճանաչել`
ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հունվարի 11-ի «Հայաստանի Հանրապետությունում ռադիոհաճախությունների բաշխման և կարգավորման միջոցառումների մասին» N 7 որոշումը.
բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի մայիսի 7-ի «Հայաստանի Հանրապետության ռադիոհաճախությունների պետական հանձնաժողովի կանոնադրության և ռադիոէլեկտրոնային միջոցների ու բարձրահաճախական սարքավորումների մշակման, նախագծման, կառուցման, արտադրության, տեղադրման, ձեռքբերման, օգտագործման և ներմուծման կարգի հաստատման մասին» N 249 որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի նոյեմբերի 20-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ | Ա. Սարգսյան |
Հաստատված է |
Պ Ա Յ Մ Ա Ն Ն Ե Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՌԱԴԻՈՀԱՃԱԽՈՒԹՅԱՆ ՏԻՐՈՒՅԹԻ ԲԱՇԽՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ՌԱԴԻՈԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՈՒ ԲԱՐՁՐ ՀԱՃԱԽՈՒԹՅԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱՆՑ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ` ՄՇԱԿՄԱՆ, ՆԱԽԱԳԾՄԱՆ ՈՒ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն պայմաններով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում ռադիոհաճախության տիրույթի բաշխման և օգտագործման, ռադիոէլեկտրոնային միջոցների ու բարձր հաճախության սարքավորումների ձեռքբերման, ներմուծման և շահագործման (ռադիոկապի ցանցերի կառուցման), ինչպես նաև դրանց արտադրության դեպքում` մշակման, նախագծման ու արտադրության պայմանները:
2. Սույն պայմանները պարտադիր են բոլոր իրավաբանական (անկախ կազմակերպական-իրավական ձևից) ու ֆիզիկական անձանց համար (այդ թվում` օտարերկրյա), որոնք գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում և իրագործում են ռադիոէլեկտրոնային միջոցների ու բարձր հաճախության սարքավորումների ձեռքբերումը, ներմուծումը և շահագործումը (ռադիոկապի ցանցերի կառուցումը), ինչպես նաև դրանց արտադրության դեպքում` մշակումը, նախագծումն ու արտադրությունը` բացառությամբ այն ռադիոէլեկտրոնային միջոցների ու բարձր հաճախության սարքավորումների, որոնք նախատեսված են Հայաստանի Հանրապետության կառավարության և այլ հատուկ ծառայությունների կապի, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարության և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (բացի վերգետնյա տեխնոլոգիական ռադիոկապ ապահովող սարքավորումներից) և այդ մարմինների պատվերներն իրականացնող իրավաբանական անձանց համար:
3. Սույն պայմանների գործողությունը տարածվում է 9 կիլոհերցից բարձր և 400 գիգահերցից ցածր հաճախության տիրույթի ռադիոէլեկտրոնային միջոցների ու բարձր հաճախության սարքավորումների վրա (համաձայն հավելվածի):
4. Հայաստանի Հանրապետությունում հեռահաղորդակցության ծառայությունների համար հատկացված ռադիոհաճախությունների տիրույթի բաշխումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության փոստի և հեռահաղորդակցության նախարարությունը:
5. Հայաստանի Հանրապետությունում ռադիոէլեկտրոնային միջոցների ու բարձր հաճախության սարքավորումների մշակումը, նախագծումն ու արտադրությունը (պատրաստումը), ինչպես նաև գիտահետազոտական աշխատանքներ կատարելու համար` ռադիոէլեկտրոնային միջոցների և բարձր հաճախության սարքավորումների օգտագործումը թույլատրվում է միայն այդ նպատակների համար Հայաստանի Հանրապետության փոստի և հեռահաղորդակցության նախարարության կողմից հատկացված հաճախային տիրույթներում` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում կառավարական և այլ հատուկ ծառայությունների կապի պահանջները: Առանց համապատասխան թույլտվության և չհատկացված հաճախային տիրույթներում նշված աշխատանքների կատարումն արգելվում է:
6. Ռադիոէլեկտրոնային միջոցների ու բարձր հաճախության սարքավորումների ձեռքբերման, ներմուծման և շահագործման (ռադիոկապի ցանցերի կառուցման) թույլտվությունների, ինչպես նաև գրանցումների, ռադիոհաճախությունների օգտագործման, էլեկտրամագնիսական համատեղելիության ապահովման վճարումներ` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ ու Հայաստանի Հանրապետության փոստի և հեռահաղորդակցության նախարարության կողմից հաստատված սակագներին համապատասխան` «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը:
7. Սույն կարգի խախտումների դեպքում ռադիոէլեկտրոնային միջոցների և բարձր հաճախության սարքավորումների ձեռքբերման, ներմուծման և շահագործման (ռադիոկապի ցանցերի կառուցման), ինչպես նաև դրանց արտադրության դեպքում մշակման, նախագծման և արտադրության համար տրված համապատասխան թույլտվությունները կարող են չեղյալ համարվել, իսկ ռադիոէլեկտրոնային միջոցների և բարձր հաճախության սարքավորումների աշխատանքները` արգելվել:
II. ՌԱԴԻՈԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՈՒ ԲԱՐՁՐ ՀԱՃԱԽՈՒԹՅԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ (ՌԱԴԻՈԿԱՊԻ ՑԱՆՑԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ), ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱՆՑ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ` ՄՇԱԿՄԱՆ, ՆԱԽԱԳԾՄԱՆ ՈՒ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
8. Ռադիոէլեկտրոնային միջոցների ու բարձր հաճախության սարքավորումների ձեռքբերման, ներմուծման և շահագործման (ռադիոկապի ցանցերի կառուցման), ինչպես նաև դրանց արտադրության դեպքում` մշակման, նախագծման ու արտադրության իրավունքի թույլտվություններն ստանալու համար իրավաբանական ու ֆիզիկական անձինք պարտավոր են Հայաստանի Հանրապետության փոստի և հեռահաղորդակցության նախարարություն ներկայացնել համապատասխանաբար հետևյալ փաստաթղթերը`
ռադիոկապի կազմակերպման կամ արդեն գործող ռադիոկապի ցանցի ընդլայնման հայտագիրը.
ռադիոկապի կազմակերպման գծապատկերը (սխեման), որում նշվում են անշարժ (մնայուն) ռադիոկայանների տեղադրման վայրը և այդ վայրի աշխարհագրական կոորդինատները (ըստ անհրաժեշտության), ռադիոկայանների միջև եղած հեռավորությունը, ռադիոկայանների մակնիշը, քանակը և տեխնիկական բնութագրերը, իսկ շարժական ռադիոկայանների համար` դրանց օգտագործման գոտին.
ճառագայթման տեսակը, ռադիոկայանի աշխատանքային ռեժիմը (շուրջօրյա կամ առանձին ժամերի).
ռադիոկապի ցանցի կառուցման տեխնիկական նախագիծը.
ռադիոէլեկտրոնային միջոցների գրանցման և շահագործման համար պատասխանատու անձի նշանակման հրամանի պատճենը.
ռադիոէլեկտրոնային միջոցների տեխնիկական բնութագրերը:
9. Ռադիոէլեկտրոնային միջոցների ու բարձր հաճախության սարքավորումների սեփականատեր հանդիսացող իրավաբանական անձինք ռադիոկապի կազմակերպման, ռադիոէլեկտրոնային միջոցների ու բարձր հաճախության սարքավորումների ձեռքբերման, գրանցման և շահագործման (ռադիոկապի ցանցերի կառուցման) թույլտվությունների ձևակերպման ու ռադիոկապից օգտվելու պայմանների պահանջների կատարման ապահովման համար նշանակում են պատասխանատու անձ (կամ անձանց):
10. Բոլոր ռադիոէլեկտրոնային միջոցների և բարձր հաճախության սարքավորումների ձեռքբերման, ներմուծման և շահագործման (ռադիոկապի ցանցերի կառուցման), ինչպես նաև դրանց արտադրության դեպքում մշակման, նախագծման և արտադրության իրավունքի թույլտվությունները տրվում են Հայաստանի Հանրապետության փոստի և հեռահաղորդակցության նախարարության կողմից հաստատված ռադիոհաճախությունների տիրույթի սահմաններում:
11. Ռադիոէլեկտրոնային միջոցների ու բարձր հաճախության սարքավորումների ձեռքբերման, ներմուծման և շահագործման (ռադիոկապի ցանցերի կառուցման կամ արդեն գործող ցանցի ընդլայնման), ինչպես նաև դրանց արտադրության դեպքում մշակման, նախագծման ու արտադրության համար իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից ներկայացվող հայտերը կարող են մերժվել հետևյալ դեպքերում`
ա) եթե օգտագործման համար նախատեսվող ռադիոէլեկտրոնային միջոցների տեխնիկական բնութագրերը չեն համապատասխանում ռադիոճառագայթման գործող նորմերին (ճառագայթման շերտի լայնությունը, կողմնակի ճառագայթումները, հաճախությունների կայունությունը, հզորությունը, հաճախային տիրույթը, ալեհավաքների բնութագրերը, շահագործման համար ոչ համապատասխան պայմանները).
բ) եթե ռադիոէլեկտրոնային միջոցներն ու բարձր հաճախության սարքավորումները ձեռք են բերվել սույն պայմանների դրույթների խախտումներով:
12. Ռադիոէլեկտրոնային միջոցների ու բարձր հաճախության սարքավորումների ձեռքբերման, ներմուծման և շահագործման (ռադիոկապի ցանցերի կառուցման), ինչպես նաև դրանց արտադրության դեպքում` մշակման, նախագծման ու արտադրության իրավունքի թույլտվությունները տրվում են Հայաստանի Հանրապետության փոստի և հեռահաղորդակցության նախարարության կողմից հաստատված համապատասխան ձևերով:
III. ՀԱՅՏԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԵՎ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
13. Հայաստանի Հանրապետության փոստի և հեռահաղորդակցության նախարարությունը ռադիոէլեկտրոնային միջոցների ու բարձր հաճախության սարքավորումների ձեռքբերման, ներմուծման և շահագործման (ռադիոկապի ցանցերի կառուցման կամ արդեն գործող ցանցի ընդլայնման), ինչպես նաև դրանց արտադրության դեպքում մշակման, նախագծման և արտադրության վերաբերյալ հայտերը քննարկում և տալիս է թույլտվություններ կամ տեղեկացնում է մերժման մասին հետևյալ ժամկետներում`
կարճալիք (ԿԱ) և գերկարճալիք (ԳԿԱ) ռադիոկապի միջոցների համար` մեկամսյա ժամկետում.
ռադիոռելեային կապի գծերի, ռադիոհեռուստահաղորդիչ կայանների, ռադիոտեղորոշիչ (ռադիոլոկատորային) կայանների և վերգետնյա արբանյակային կապի համակարգերի համար` երկամսյա ժամկետում:
Միջազգային կոորդինացիայի ենթակա ռադիոէլեկտրոնային միջոցներին վերաբերող հայտերի քննարկումն ու մերժումն իրականացվում են Միջազգային էլեկտրակապի միության (ITU) կողմից հաստատված ժամկետներին համապատասխան:
14. Ռադիոէլեկտրոնային միջոցների նախագծման և շահագործման (ռադիոկապի ցանցերի կառուցման) համար թույլտվությունները տրվում են հատկացված լիցենզիաների ժամկետներին համապատասխան:
IV. ՌԱԴԻՈԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
15. Եթե ռադիոէլեկտրոնային միջոցների ու բարձր հաճախության սարքավորումների շահագործման իրավունքի թույլտվություն ստանալու օրվանից ռադիոկայանն ավելի քան 6 ամիս չի գործում, ապա այն համարվում է փակված, իսկ ռադիոէլեկտրոնային միջոցների ու բարձր հաճախության սարքավորումների շահագործման իրավունքի թույլտվությունը չեղյալ է համարվում, բացի այն ռադիոկայաններից, որոնք աշխատում են սեզոնային եղանակով:
16. Արգելվում է ռադիոէլեկտրոնային միջոցների ու բարձր հաճախության սարքավորումների կառուցվածքային գծապատկերներում կատարել փոփոխություններ, որոնք կարող են հանգեցնել թույլտվության մեջ նշված հիմնական տեխնիկական տվյալների (հզորության, հաճախությունների տիրույթ (նոմինալներ), ճառագայթման գոտու լայնություն և այլն) փոփոխման:
17. Ռադիոէլեկտրոնային միջոցների սեփականատերերը և սպասարկող անձնակազմը պարտավոր են ապահովել ռադիոէլեկտրոնային միջոցների աշխատանքը` հատկացված ռադիոտվյալներին (հաճախություն, ազդականչ, հզորություն, ճառագայթման տեսակ, հաճախության կայունություն, ճառագայթման գոտու լայնություն, կողմնակի ճառագայթումներ) և թույլտվության մեջ նշված այլ պայմաններին համապատասխան:
18. Ռադիոէլեկտրոնային միջոցների գործունեության տեխնիկական հսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության փոստի և հեռահաղորդակցության նախարարության «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերության տեխնիկական ռադիոհսկման կայանների միջոցով:
19. Գործող ռադիոկայանների սեփականատերերը պարտավոր են Հայաստանի Հանրապետության փոստի և հեռահաղորդակցության նախարարության ներկայացուցչի պահանջով ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`
ա) ռադիոկայանի շահագործման իրավունքի վերաբերյալ թույլտվությունը.
բ) ռադիոկայանից օգտվող անձանց ցուցակը (հաստատված կազմակերպության ղեկավարի կողմից և համաձայնեցված Հայաստանի Հանրապետության փոստի և հեռահաղորդակցության նախարարության հետ):
20. Ռադիոէլեկտրոնային միջոցների շահագործման ժամանակ սպասարկող անձնակազմին և ռադիոկապի միջոցներից օգտվելու իրավունք ունեցող անձանց արգելվում է`
ա) աշխատել չթույլատրված հաճախություններով.
բ) օգտագործել չհատկացված ազդականչեր.
գ) չթույլատրված թղթակցի հետ կապ հաստատել.
դ) փոփոխել ռադիոկայանի տեխնիկական չափանիշները:
21. Շահագործման համար թույլտրված ռադիոէլեկտրոնային միջոցները մի կազմակերպությունից (անկախ կազմակերպական-իրավական ձևից), ինչպես նաև ֆիզիկական անձանցից (այդ թվում` օտարերկրյա) տրամադրվում կամ վաճառվում են մի այլ կազմակերպության կամ ֆիզիկական անձի (այդ թվում` օտարերկրյա) միայն համապատասխան թույլտվության առկայության դեպքում:
22. Սույն պայմանների պահանջները խախտողները կրում են պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հավելված |
Ց Ա Ն Կ
ՌԱԴԻՈԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՈՒ ԲԱՐՁՐ ՀԱՃԱԽՈՒԹՅԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ
___________________________________________________________________________ | ||
N/N ը/կ |
Մաքսային նիշը | Անվանումը |
___________________________________________________________________________ | ||
1 |
2 |
3 |
___________________________________________________________________________ | ||
1. | 8525 10 | Ռադիոհեռուստահաղորդիչ կայաններ |
8525 10 100 | ||
8525 10 900 |
| |
2. | 8525 20 | Ցանկացած տեսակի ռադիոկապի հաստատուն (ստացիոնար), |
8525 20 100 | շարժական (մեքենայի), կրովի (ձեռքի), ընդունիչ- հաղորդիչ ռադիոկայաններ, այդ թվում` սիրողական | |
8525 20 910 | ||
8525 20 990
|
||
3. | 8517 11 000 | Բոլոր տեսակի ռադիոհեռախոսներ, |
8525 | առանց լարի հեռախոսներ (շահագործման թույլտվություն չի պահանջվում) | |
8525 20 | ||
|
8525 20 990 | |
4. | 8525 20 | Ռադիոռելեային սարքավորումներ |
|
8525 20 990 | |
5. | 8525 20 | Ռադիոմոդեմներ |
|
8525 20 990 | |
6. | 8529 10 | Բոլոր տեսակի հաղորդիչ ալեհավաքներ (անտենաներ) |
8529 10 100 | ||
|
8529 10 500 | |
7. | 8526 10 | Ռադիոտեղորոշիչներ (ռադիոլոկատորներ) |
8526 10 100 | ||
8526 10 900 | ||
8526 91 | ||
8526 91 110 | ||
8526 91 190 | ||
|
8526 91 900 | |
8. | 8525 20 | Անհատական կանչի և ազդականչի ընդունիչ-հաղորդիչ |
8525 20 990 | ռադիոմիջոցներ | |
8527 | ||
8527 90 | ||
8527 90 990 | ||
8531 | ||
8531 10 | ||
8531 10 200 | ||
8531 10 300 | ||
8531 10 800 | ||
8543 20 000 | ||
8543 40 000 |
| |
9. | 8543 20 000 |
Ցանկացած նշանակության բարձր հաճախային սարքավորումներ (գեներատորներ)` բացառությամբ կենցաղային նշանակության միկրոալիքային վառարանների, չորացուցիչների
|
10. | 8526 92 | Ընդունիչ-հաղորդիչ սարքեր` նախատեսված մեխանիզմների |
8526 92 100 | և տարբեր սարքավորումների, նավերի, ինքնաթիռների, | |
|
8526 92 900 | մեքենաների մոդելների կառավարման համար |
11. | 8518 10 | Համերգային և լրահաղորդական ռադիոմիկրոֆոններ |
8518 10 900 | ||
8518 30 | ||
8518 30 900 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
09.02.2006, N 121-Ն | 02.03.2006, N 694 | |
24.02.2005, N 187-Ն | 24.03.2005, N 694 | |
27.11.2003, N 1563-Ն | 25.12.2003, N 694 | |
01.04.2002, N 315 | 12.04.2002, N 694 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|