Գլխավոր տեղեկություն
Համար
N 191
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.03.1999-11.11.2004)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1999.04.15/9(75)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.03.1999
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.03.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
30.03.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.03.1999
Ուժը կորցնելու ամսաթիվ
12.03.2009

0400191.30.03.99

 

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

30 մարտի 1999 թ.

 

 

Հայաստանի Հանրապետության կառավարություն

 

ո ր ո շ ու մ

 

30 մարտի 1999 թվականի N 191

քաղ. Երևան

 

Ռուսաստանի Դաշնության եվ Հունաստանի Հանրապետության ռազմաուսումնական հաստատություններ սովորելու գործուղված Հայաստանի Հանրապետության զինծառայողների եվ կուրսանտների պաշտոնային դրույքաչափերի եվ կրթաթոշակների մասին

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. 1999 թվականի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված հատկացումների սահմաններում 1999 թվականի հունվարի 1-ից սահմանել`

ա) Ռուսաստանի Դաշնության ռազմաուսումնական հաստատությունների ունկնդիր Հայաստանի Հանրապետության զինծառայողների պաշտոնային դրույքաչափերը` համաձայն հավելվածի.

բ) Ռուսաստանի Դաշնության ռազմաուսումնական հաստատություններում ուսանող Հայաստանի Հանրապետության զինծառայողների կրթաթոշակը` 25 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով.

գ) Հունաստանի Հանրապետության ռազմաուսումնական հաստատություններում ուսանող Հայաստանի Հանրապետության զինծառայողների կրթաթոշակները` 40 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով:

2. Պահպանել Ռուսաստանի Դաշնության ռազմաուսումնական հաստատությունների ունկնդիր Հայաստանի Հանրապետության զինծառայողների ամսական դրամական բավարարման վճարումները Հայաստանի Հանրապետության դրամով սահմանված չափերով և կարգով:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի դեկտեմբերի 22-ի «ԱՊՀ անդամ պետությունների ռազմաուսումնական հաստատություններ սովորելու գործուղվող Հայաստանի Հանրապետության զինծառայողների և կուրսանտների պաշտոնային դրույքաչափերի և կրթաթոշակների մասին» N 641 որոշման 1-ին և 2-րդ կետերը և Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հոկտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի դեկտեմբերի 22-ի N 641 որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին» N 480 որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի մարտի 30-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. ԴԱՐԲԻՆՅԱՆ

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 1999 թվականի
մարտի 30-ի N 191 որոշման

 

Ռուսաստանի Դաշնության ռազմաուսումնական հաստատությունների ունկնդիր Հայաստանի Հանրապետության զինծառայողների պաշտոնային դրույքաչափերը

 


Պաշտոնի անվանումը

Պաշտոնի դրույքաչափը
(ԱՄՆ-ի դոլար)


 
Կենտրոնական ապարատ  

վարչության պետ

300


բաժնի պետ

260


բաժանմունքի պետ, խմբի պետ, տեսչության պետ

240


ավագ սպա, սպա

220


Զինվորական միավորումներ և ստորաբաժանումներ

 


դիվիզիայի հրամանատար

300


բրիգադայի հրամանատար

280


գնդի հրամանատար

260


գումարտակի (դիվիզիոնի) հրամանատար

240


վաշտի հրամանատար

220


դասակի հրամանատար

200

 


Հայաստանի Հանրապետության կառավարության
աշխատակազմի ղեկավար

Է. ԹԱԴԵՎՈՍՅԱՆ