Գլխավոր տեղեկություն
Համար
N 688
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.11.1999-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.05.07/26(261)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.11.1999
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.11.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
20.11.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.11.1999

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան 
20 նոյեմբերի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 նոյեմբերի 1999 թվականի N 688
քաղ. Երևան

 

ՄԻ ՇԱՐՔ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 7-րդ կետին և «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել բաժնետիրական ընկերությունները և ձեռնարկությունները` համաձայն N 1 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`

ա) սույն որոշման N 1 հավելվածում ընդգրկված ընկերությունների և ձեռնարկությունների լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով 10-օրյա ժամկետում ստեղծել լուծարման հանձնաժողովներ` դրանց կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության, լուծարվող ընկերությունների և ձեռնարկությունների Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հիմնադրի լիազորությունները վերապահված պետական կառավարման մարմինների, ընկերությունների և ձեռնարկությունների գտնվելու վայրի պետական կառավարման տարածքային մարմինների և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի ներկայացուցիչներին.

բ) ընկերությունների և ձեռնարկությունների պարտատերերի պահանջները բավարարելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ ընկերությունների և ձեռնարկությունների լուծարումից հետո մնացած գույքը մասնավորեցնելու կամ վարձակալության հանձնելու վերաբերյալ:

3. Ընկերությունների և ձեռնարկությունների լուծարումից հետո մնացած գույքը 20-օրյա ժամկետում հանձնել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարության տնօրինությանը:

4. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել ձեռնարկությունները` համաձայն N 2 հավելվածի:

5. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` սույն որոշման N 2 հավելվածում ընդգրկված ձեռնարկությունների լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով 10-օրյա ժամկետում ստեղծել լուծարման հանձնաժողովներ` դրանց կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության, Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, լուծարվող ձեռնարկությունների գտնվելու վայրի պետական կառավարման տարածքային մարմինների և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի ներկայացուցիչներին:

6. Ձեռնարկությունների լուծարումից հետո մնացած գույքը 20-օրյա ժամկետում հանձնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության տնօրինությանը:

7. Սահմանել, որ սույն որոշման համաձայն լուծարվող ընկերությունների և ձեռնարկությունների լուծարման հաշվեկշիռները կազմելու օրվա դրությամբ նշված ընկերությունների և ձեռնարկությունների դեբիտորական պարտքերն ստանալու իրավասությունը վերապահվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:

8. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ սույն որոշման N 3 հավելվածում նշված օբյեկտների վերակազմավորման վերաբերյալ:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի նոյեմբերի 20-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ Ա. Սարգսյան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 1999 թվականի
նոյեմբերի 20-ի N 688 որոշման

 

Ց Ա Ն Կ

 

լուծարվող բաժնետիրական ընկերությունների ԵՎ ձեռնարկությունների

 

1. «Գյուղմթերքների արտադրություն և վերամշակում» ՊՓԲԸ
2. «Զոդող» ՓԲԸ
3. «Մասիսի ջերմոցային տնտեսություն» ՊՓԲԸ
4. «Կրասնոսելսկի «Ագրոսպասարկում» ՓԲԸ
5. «Ախուրյանի «Բնակկոմունտնտ» ՊՓԲԸ
6. «Հրազդանի վերելակային տնտեսություն» ՊՁ
7. «Հայէլեկտրամոնտաժ» ՓԲԸ-ի Վանաձորի ԴՁ
8. «Հայպտուղարտ» ՊՁ
9. «Հայկոնտրակտ» ՊՁ-ի «Ագրոհամալիր» ԴՁ
10. «Մեղրու շրջանի Ագարակ ավանի բնակարանային կոմունալ տնտեսություն» ՊՁ
11. «Բնակկոմունտնտ» ՀՄ-ի «Հայնորոգշին» ՊՁ-ի Գյումրիի «Շիրակ» ԴՁ 
12. «Բաղրամյանի բնակարանային կոմունալ տնտեսություն» ՊՁ
13. Մարտունու պտուղբանջարեղենի, կարտոֆիլի մթերման, իրացման և մանրածախ առևտրի ՊՁ
14. Քարակերտի հացաընդունման ՊՁ
15. «Արտադրաառևտրական «Խասխեր» ՊՁ
16. «Ախուրյանի պտուղբանջարեղենի և կարտոֆիլի մթերման ու իրացման գրասենյակ» ՊՁ
17. «Պարենարդշին» ՓԲԸ-ի Դալարիկի շինարարական ԴՁ
18. Սևանի շրջանի գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման ՊՁ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար

Շ. Կարամանուկյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 1999 թվականի
նոյեմբերի 20-ի N 688 որոշման

 

Ց Ա Ն Կ

 

լուծարվող ձեռնարկությունների

 

1. «Գուգարքի գազանաբուծական տնտեսություն» ՊՁ
2. Գյումրիի մսի պահածոների կոմբինատի Աշոցքի անասնամթերման գրասենյակ
3. Գյումրիի մսի պահածոների կոմբինատի Սպիտակի անասնամթերման գրասենյակ
4. «Կրասնոսելսկի պտուղբանջարեղենի մթերման գրասենյակ» ՊՁ
5. «Վարդենիսի պտուղբանջարեղենի գրասենյակ» ՊՁ
6. Բալաքի բտման տնտեսություն
7. «Պարենարդշին» ՓԲԸ-ի «Մարտունու ՏՀ-2» ԴՁ
8. «Պարենարդշին» ՓԲԸ-ի «Մասիսի ԱՏԿ» ԴՁ
9. «Պարենարդշին» ՓԲԸ-ի «Տաշիրի ՏՀ» ԴՁ
10. «Պարենարդշին» ՓԲԸ-ի «Էջմիածնի N 3 ԱՇ» ԴՁ
11. «Բերրիություն» ԱՄ-ի «Հաղարծին» ՊՁ
12. «Ագրոսպասարկում» հյուսիսային տարածքների կոմերցիոն կենտրոն

 

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար

Շ. Կարամանուկյան

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 1999 թվականի
նոյեմբերի 20-ի N 688 որոշման

 

Ց Ա Ն Կ

 

վերակազմավորման ենթակա օբյեկտներԻ

 

 Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն

 

Երևանի պահածոների գործարանի Արևշատի մասնաճյուղ

«Արցախ» պանսիոնատ

Սևանի հացամթերման ԱՄ-ի օժանդակ տնտեսություն

 

Հայաստանի Հանրապետության արդյունաբերության եվ առեվտրի նախարարություն

 

«Երևանի տրիկոտաժի ձեռնարկություն» ԱՄ-ի Բուժականի մասնաճյուղ

Ստեփանավանի կարի ԱՄ-ի Արմանիսի տեղամաս

«Նեյրոն» ՊՁ-ի N 14 արտադրամաս

 

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն

 

«Շինարար» պանսիոնատ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար

Շ. Կարամանուկյան