Գլխավոր տեղեկություն
Համար
N 669
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.01.2000-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2000.03.14/4(102)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.10.1999
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.10.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
26.10.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.01.2000

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ  Ռ. Քոչարյան
26 հոկտեմբերի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 հոկտեմբերի 1999 թվականի N 669
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 20-Ի N 26 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունվարի 20-ի «Ստանդարտացման և սերտիֆիկացման մասին» ու «Հայաստանի Հանրապետությունում չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների առանձին հոդվածների կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 26 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`

ա) որոշմամբ հաստատված չափագիտական աշխատանքների և ծառայությունների համար վճարման կարգի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հայաստանի Հանրապետությունում չափագիտական աշխատանքները և ծառայություններն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման չափագիտության և սերտիֆիկացման վարչության (այսուհետև` Հայպետստանդարտ) սահմանած կարգով հավատարմագրված չափագիտական ծառայությունները».

բ) որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետություն չափման միջոցների ներմուծման կարգի`

4-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«4. Մաքսային հսկողության տակ գտնվող չափման միջոցների փորձարկման համար նմուշների ընտրությունը կատարվում է համաձայն գործող նորմատիվ փաստաթղթերի` մաքսային մարմինների և հայտատուի ներկայացուցիչների ներկայությամբ: Նմուշների (այդ թվում` եզակի օրինակով չափման միջոցների) ընտրությունը ձևակերպվում է նմուշառման ակտով, երեք օրինակից, որոնք ստորագրում են նմուշների ընտրության մասնակիցները».

4-րդ կետի երկրորդ պարբերությունը «պայմանագրում» բառից հետո լրացնել «կամ հաշիվ-հայտագրում» բառերով.

4-րդ կետը լրացնել հետևյալ նոր պարբերությամբ`

«Խմբաքանակներով կամ եզակի օրինակով չափման միջոցների, ինչպես նաև ներմուծման ենթակա տեխնոլոգիաներով արտադրական գործունեության համար նախատեսված չափման միջոցների, որոնց փորձարկումները կարող են իրականացվել միայն դրանց շահագործման կամ տեղադրման վայրում (այդ թվում` նախկինում տվյալ տեսակը հաստատված չափման միջոցների պետական գրանցամատյանում գրանցված չափման միջոցների) ներմուծումը թույլատրվում է «Մաքսային ձևակերպման համար» մակագրությունն ունեցող տեսակի հաստատման սերտիֆիկատի հիման վրա».

7-րդ կետը «պայմանագրի» բառից հետո լրացնել «կամ հաշիվ-հայտագրի» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության ներմուծման ենթակա չափման միջոցների ցանկը շարադրել նոր խմբագրությամբ (կցվում է):

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից 2 ամիս հետո:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Վ. Սարգսյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1998 թվականի
հունվարի 20-ի N 26 որոշմամբ

 

Ց Ա Ն Կ

 

Հայաստանի Հանրապետության ներմուծման ենթակա չափման միջոցների` ըստ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագրերի

 

NN
ը/կ
Չափման միջոցների ապրանքային խմբերն ըստ ԱՏԳ ԱԱ ծածկագրերի  Չափման միջոցների անվանումները

___________________________________________________________________   

1

2

3

___________________________________________________________________   

1. 84.23

ապրանքների կշռման սարքավորումներ (բացի 0,05 գրամ և ավելի զգայնության կշեռքներից), ներառյալ ապրանքների զանգվածի հաշվարկների կշեռքները և ստուգման համար հարմարանքներով սարքավորված կշեռքներն ու բոլոր տեսակի կշռաքարերը

2. 85.04.31.310 լարման չափիչ տրանսֆորմատորներ
85.04.31.390 այլ
85.04.32.300

չափիչ տրանսֆորմատորներ

3. 90.11.80.000

այլ միկրոսկոպներ (չափիչ միկրոսկոպներ)

4. 90.15, բացի 90.15.90.000-ից

տեղագրական սարքավորումներ, հիդրոգրաֆիական, հիդրոլոգիական, օդերևութաբանական, գեոֆիզիկական, բացի կողմնացույցերից (հեռաչափեր, թեոդոլիտներ, տախոմետրեր, նիվիլիրներ և այլ նմանատիպ սարքեր)

5. 90.16.00 

0,05 գրամ և բարձր զգայնության կշեռքներ`

90.16.00.100,
բացի 90.16.00.900-ից

կշռաքարերով կամ առանց կշռաքարերի
կշեռքներ

6. 90.17.30.100

միկրոմետրեր և կրոնցիրկուլներ

90.17.80.100

չափիչ ձողեր, չափերիզներ և քանոններ` բաժանումներով

7. 90.18.11.000 էլեկտրակարդիոգրաֆներ
90.18.19.000 այլ էլեկտրադիագնոստիկ սարքեր
90.18.90.100 արյան ճնշման չափման միջոցներ և սարքավորումներ
90.18.50.900

օպտիկական օֆտալմոլոգիական սարքեր

8.  90.24, բացի 90.24.90.000-ից

սարքավորումներ և մեքենաներ` նյութերի մեխանիկական հատկությունների` ամրության, կարծրության, ընդարձակման, սեղմման, էլաստիկության որոշման և փորձարկումների համար (օրինակ, մետաղների, փայտի, տեքստիլային նյութերի, թղթի և պլաստմասսայի)

 

9. 90.25, բացի 90.25.90-ից

աերոմետրեր, ջերմաչափեր և նմանատիպ չափման միջոցներ, որոնք գործում են հեղուկի մեջ ընկղմելիս
բարոմետրեր, պիրոմետրեր, գիգրոմետրեր, փսիխրոմետրեր` գրանցող սարքերով կամ առանց դրանց

10. 90.26, բացի 90.26.90-ից

հեղուկների, գազերի ծախսի, մակարդակի, ճնշման և այլ փոփոխական բնութագրերի չափման, հսկման սարքեր, չափման միջոցներ (օրինակ, ծախսաչափեր, մոնոմետրեր, ջերմաչափեր), բացի 90.14, 90.15, 90.28 և 90.32 խմբերում ընդգրկված սարքերից

11. 90.27, բացի 90.27.90-ից

չափման միջոցներ` ֆիզիկաքիմիական անալիզների համար (օրինակ, պոլյարիմետրեր, սպեկտրոմետրեր, ռեֆրակտոմետրեր, գազի և ծխի անալիզատորներ)
չափման միջոցներ` մածուցիկության, ծակոտկենության, ընդարձակման, մակերևութային լարման և նմանատիպ սարքեր`
չափման և հսկման համար, չափման միջոցներ` ջերմության, ձայնի, լույսի քանակի չափման և հսկման համար

12. 90.28, բացի 90.28.90-ից

հաշվիչներ` գազի, հեղուկի և էլեկտրաէներգիայի մատակարարման կամ արտադրության համար

13. 90.29, բացի 90.29.90-ից

հաշվիչներ` պտույտների թվի, արտադրանքի քանակի որոշման համար, տաքսաչափեր, քայլաչափեր, սպիդոմետրեր, տախոմետրեր, բացի 90.15 խմբում ընդգրկվածներից

14. 90.30, բացի 90.30.90-ից

օսցիլոսկոպներ, սպեկտրոմետրեր և այլ չափման միջոցներ` էլեկտրական մեծությունների չափման և հսկման համար, բացի այն չափման միջոցներից, որոնք ընդգրկված են 90.28 խմբում
չափման միջոցներ և սարքեր` ալֆա, բետտա, գամմա (a, b, g ) ռենտգենյան, կոսմիկական և այլ ճառագայթների հայտնաբերման ու չափման համար

15. 90.31.10.000 հավասարակշռման մեքենաներ և սարքավորումներ` մեխանիկական մասերի համար
90.31.20.000 փորձարկման ստենդներ
90.31.80.310 երկրաչափական մեծությունների չափման և հսկման սարքեր
90.31.80.510

երկրաչափական մեծությունների չափման և հսկման սարքեր` առանց կարգավորման հարմարանքների

16. 90.32, բացի 90.32.90-ից

ավտոմատ կարգավորման և կառավարման սարքեր

17. 91.06 շուրջօրյա ժամանակի գրանցման և չափման սարքեր

 

Ծանոթագրություն: Չափման միջոցների ապրանքային խմբերն ըստ ԱՏԳ ԱԱ ծածկագրերի ճշտվել և կազմվել են ԱՏԳ ԱԱ ծածկագրերի` ԱՊՀ անդամ պետությունների 1996 թվականի 2-րդ հրատարակության հիման վրա:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան