Գլխավոր տեղեկություն
Համար
N 12
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.01.1999-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1999.01.29/1(67)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.01.1999
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.01.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
14.01.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.01.1999

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

14 հունվարի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 հունվարի 1999 թվականի N 12

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 201 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ի փոփոխումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի փետրվարի 26-ի «Հայաստանի Հանրապետության ոռոգման համակարգի բարեփոխումների ծրագրի և «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերության համակարգի ֆինանսական վիճակի բարելավման միջոցառումների մասին» N 117 որոշումն իրագործելու մասին» N 201 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության համայնքների հաշվեկշիռներից «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերության դուստր ընկերությունների հաշվեկշիռներին հանձնվող պոմպակայանների ցանկի և հաշվի առնելով համայնքների ավագանիների համաձայնությունը` հաստատել Հայաստանի Հանրապետության 123 համայնքներից «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերությանը փաստացի հանձնված 168 գործող ներտնտեսային ջրհան կայանների ճշգրտված ցանկը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության մարզպետներին`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 24-ի N 201 որոշման 2-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան ստեղծված հանձնաժողովները համալրել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ու Հայաստանի Հանրապետության այգեգործների կամավոր ընկերության ներկայացուցիչներով.

բ) մեկամսյա ժամկետում` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ այգեգործական ընկերությունների կողմից շահագործվող, ինչպես նաև դրանց տարածքներն սպասարկող ջրհան կայանների, Հայաստանի Հանրապետությունում ոռոգման նպատակով հորատված խորքային և շատրվանող հորերի գույքագրման, տեխնիկական վիճակի զննման, ֆինանսական վիճակի պարզեցման և ջրաղբյուրներից անմիջապես օգտվող համայնքների ոռոգելի հողատարածքների, գյուղատնտեսական մշակաբույսերի ոռոգման համար անհրաժեշտ ջրի ծավալի ճշգրտման վերաբերյալ:

3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել սույն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության համայնքներից «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերությանը հանձնված ջրհան կայանների ցանկին համապատասխան 1998 թվականի շահագործման ծախսերի հաշվարկները:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունվարի 14-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

 

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 1998 թվականի

մարտի 24-ի N 201 որոշմամբ

 

Ց Ա Ն Կ

 

Հայաստանի Հանրապետության համայնքներից «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերությանը փաստացի հանձնված գործող ներտնտեսաՅԻՆ ջրհան կայանների

___________________________________________________________

NN
ը/կ

Մարզի և համայնքի անվանումները

Ջրհան կայանի անվանումը

___________________________________________________________

1

2

3

___________________________________________________________
 


Արագածոտնի մարզ

 
1. Ապարան Ապարանի
2. Ագարակ (Թալինի շրջ.) Ագարակի I աստիճանի և II աստիճանի
3. Ներքին Բազմաբերդ Բազմաբերդի
4. Կաթնաղբյուր Կաթնաղբյուրի
5. Կարբի Կարբիի
6. Օհանավան Օհանավանի
7. Ուշի Ուշիի
8. Արուճ Արուճի
9. Շենավան Շենավանի
10. Հարթավան Հարթավանի
11. Մուլքի Մուլքիի
12. Չքնաղ Չքնաղի I հերթափոխի
13. Վարդենիս Չքնաղի II հերթափոխի
14. Քուչակ Քուչակի
15. Արագած (Թալինի շրջ.) Արագածի (ոչխարաբուծականի)
16. Գետափ Գետափի
17. Բյուրական ռադիոֆիզիկայի ինստիտուտի
 


Արարատի մարզ

 
18. Վեդի Վեդու NN 1, 3
19. Եղեգնավան Նոր Ուղու NN 1, 2
20. Փոքր Վեդի Փոքր Վեդու
21. Ռանչպար Ռանչպարի (ներտնտեսային)
22. Արաքսավան Արաքսավանի
 


Արմավիրի մարզ

 
23. Վաղարշապատ (Էջմիածին) Զվարթնոցի N 1
24. Արևիկ Արևիկի
25. Արաքս Արաքսի NN 1, 2, 3
26. Արտաշար Արտաշարի
27. Ակնալիճ Ակնալճի (ներտնտեսային)
28. Նոր Կեսարիա Նոր Կեսարիայի NN 1, 2
29. Տանձուտ Տանձուտի
30. Հացիկ Հացիկի NN 1, 2
31. Հուշակերտ Հուշակերտի NN 1, 2
32. Երվանդաշատ Երվանդաշատի
33. Բագարան Բագարանի
34. Մյասնիկյան Մյասնիկյանի
35. Լեռնագոգ Լեռնագոգի NN 1, 2
36. Արևադաշտ Արևադաշտի
37. Այգեկ Այգեկի
38. Ամբերդ Ամբերդի
39. Աղավնատուն Աղավնատան NN 1, 2, 3
40. Արշալույս Արշալույսի N 1
41. Բաղրամյան (Էջմիածնի շրջ.) Բաղրամյանի NN 1, 2
42. Գայ Արաքսի N 2
43. Դաշտ Դաշտի
44. Լեռնամերձ Լեռնամերձի
45. Մերձավան Մերձավանի NN 1, 5 (երկրագործական ԳՓԿ)
46. Նորակերտ Նորակերտի NN 1, 2
47. Արագած Արագածի
48. Արևաշատ Արևաշատի (ներտնտեսային)
 


Գեղարքունիքի մարզ

 
49. Աստղաձոր Աստղաձորի
50. Գեղհովիտ Գեղհովտի
51. Վերին Գետաշեն Գետաշենի
52. Երանոս Երանոսի
53. Զոլաքար Զոլաքարի
54. Լիճք Լիճքի
55. Լանջաղբյուր Լանջաղբյուրի խորքային հորերի
 


Լոռու մարզ

 
56. Սպիտակ Սպիտակի NN 1, 2
57. Շնող Շնողի N 1
58. Ճոճկան Ճոճկանի I աստիճանի և II աստիճանի
59. Մղարթ Մղարթի
60. Խնկոյան Խնկոյանի
61. Շիրակամուտ Շիրակամուտի
62. Նոր Խաչակապ Նոր Խաչակապի N 1
63. Մեծ Պառնի Մեծ Պառնիի
64. Լեռնավան Լեռնավանի
65. Արևաշող Արևաշողի
 


Կոտայքի մարզ

 
66. Եղվարդ Եղվարդի N 2
67. Առինջ Առինջի
68. Գառնի Գառնու NN 1, 2, 3, 4
69. Գեղաշեն Գեղաշենի NN 1, 2
70. Զովք Զովքի N 2
71. Հացավան Հացավանի
72. Ձորաղբյուր Ձորաղբյուրի N 1
73. Ջրաբեր Ջրաբերի
74. Ֆանտան Ֆանտանի
75. Պտղնի Պտղնիի NN 1, 2
76. Արագյուղ Արագյուղի
77. Թեղենիք Թեղենիքի
78. Նոր Երզնկա Նոր Երզնկայի
79. Նոր Գեղի Նոր Գեղիի NN 1, 2 (հին` NN 1, 2, 3, 4, 5)
80. Քանաքեռավան Քանաքեռավանի
81. Քարաշամբ Քարաշամբի
82. Սոլակ Սոլակի N 1
83. Լեռնանիստ Լեռնանիստի N 2
84. Բուժական Բուժականի
85. Նոր Արտամետ Նոր Արտամետի
 


Շիրակի մարզ

 
86. Ախուրիկ Ախուրիկի NN 3, 4
87. Բայանդուր Բայանդուրի N 1
88. Բենիամին Բենիամինի N 1
89. Կամո Կամոյի
90. Հովիտ Հովիտի
91. Հայրենյաց Հայրենյացի
92. Հոռոմ Հոռոմի
93. Սառնաղբյուր Սառնաղբյուրի
94. Նոր կյանք Նոր կյանքի
95. Ջրափի Ջրափիի I աստիճանի և II աստիճանի
 


Սյունիքի մարզ

 
96. Մեղրի Մեղրու NN 1, 2
97. Ույծ Ույծի II հերթափոխի I աստիճանի, II հերթափոխի II աստիճանի
98. Ալդարա Ալվանքի I աստիճանի և II աստիճանի
99. Շվանիձոր Շվանիձորի I աստիճանի և II աստիճանի, Շահաձորի
100. Կարճևան Կարճևանի I աստիճանի
101. Ագարակ Ագարակի I աստիճանի և II աստիճանի, Ագարակի անտառաշերտի
102. Եղվարդ Եղվարդի N 2
 


Վայոց ձորի մարզ

 
103. Եղեգնաձոր Եղեգնաձորի NN 1, 2, 3
104. Ազատեկ Ազատեկի III աստիճանի, Ազատեկի ջրարբիացման
105. Հերհեր Հերհերի
106. Ագարակաձոր Ագարակաձորի
107. Թառաթումբ Թառաթմբի
108. Խաչիկ Խաչիկի
109. Մալիշկա Մալիշկայի NN 1, 2, 3
110. Գնիշիկ Գնիշիկի
 


Տավուշի մարզ

 
111. Այգեհովիտ Այգեհովտի
112. Աչաջուր Աչաջրի N 1 և N 2-ի II աստիճանի
113. Այգեձոր Այգեձորի NN 1, 4
114. Չինարի Չինարիի N 1
115. Բագրատաշեն Զեյթունի N 1
116. Պտղավան Պտղավանի N 2
117. Բերդավան Բերդավանի NN 1, 2
118. Լճկաձոր Լճկաձորի
119. Հաղթանակ Հաղթանակի NN 1, 2
120. Դեբեդավան Լալվարի N 1
121. Արճիս Արճիս-Շնողի
122. Դովեղ Դովեղի
123. Ոսկեպար Ոսկեպարի
_________________________________________________________
 

Ընդամենը

168