Գլխավոր տեղեկություն
Համար
N 622
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.10.1999-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1999.10.19/26(92)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.10.1999
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.10.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
02.10.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.10.1999

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

2 հոկտեմբերի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 հոկտեմբերի 1999 թվականի N 622

քաղ. Երևան

 

ՄԻ ՇԱՐՔ ԼՈՒԾԱՐՎԱԾ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՒՅՔԸ ՄՐՑՈՒՅԹՈՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21 հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. Հաշվեկշռային մեթոդով 27791 հազ. դրամ գնահատված` լուծարված «Չարենցավանի հաց» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքը մասնավորեցնել մրցույթով:

1.2. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.

բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

1.3. Գույքի վաճառքի նվազագույն գինը սահմանել 6950 հազ. դրամ:

1.4. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

ա) մասնավորեցվող գույքի համար առաջարկվող գինը.

բ) ներդրումների չափը` տարիների կտրվածքով:

1.5. Մրցույթին մասնակցելու կանխավճարի չափը սահմանել գույքի գնահատված արժեքի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

1.6. Մրցույթի հաղթողը մասնավորեցվող գույքի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

1.7. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

2.1. Լուծարված «Գյումրիի հացի գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել ընկերության նախկին NN 1 և 4 արտադրամասերի գույքը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մասնավորեցնելու համար:

2.2. Հաշվեկշռային մեթոդով 78130 հազ. դրամ գնահատված` լուծարված «Գյումրիի հացի գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքը մասնավորեցնել մրցույթով:

2.3. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.

բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

2.4. Գույքի վաճառքի նվազագույն գինը սահմանել 19540 հազ. դրամ:

2.5. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

ա) մասնավորեցվող գույքի համար առաջարկվող գինը.

բ) ներդրումների չափը` տարիների կտրվածքով:

2.6. Մրցույթին մասնակցելու կանխավճարի չափը սահմանել գույքի գնահատված արժեքի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

2.7. Մրցույթի հաղթողը մասնավորեցվող գույքի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

2.8. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

3.1. Լուծարված «Գյումրիի հացի գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացված` հաշվեկշռային մեթոդով 3023 հազ. դրամ գնահատված` ընկերության նախկին N 1 արտադրամասի գույքը մասնավորեցնել մրցույթով:

3.2. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.

բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

3.3. Գույքի վաճառքի նվազագույն գինը սահմանել 760 հազ. դրամ:

3.4. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

ա) մասնավորեցվող գույքի համար առաջարկվող գինը.

բ) ներդրումների չափը` տարիների կտրվածքով:

3.5. Մրցույթին մասնակցելու կանխավճարի չափը սահմանել գույքի գնահատված արժեքի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

3.6. Մրցույթի հաղթողը մասնավորեցվող գույքի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

3.7. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

4.1. Լուծարված «Գյումրիի հացի գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացված` հաշվեկշռային մեթոդով 398 հազ. դրամ գնահատված` ընկերության նախկին N 4 արտադրամասի գույքը մասնավորեցնել մրցույթով:

4.2. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.

բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

4.3. Գույքի վաճառքի նվազագույն գինը սահմանել 100 հազ. դրամ:

4.4. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

ա) մասնավորեցվող գույքի համար առաջարկվող գինը.

բ) ներդրումների չափը` տարիների կտրվածքով:

4.5. Մրցույթին մասնակցելու կանխավճարի չափը սահմանել գույքի գնահատված արժեքի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

4.6. Մրցույթի հաղթողը մասնավորեցվող գույքի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

4.7. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

5.1. Հաշվեկշռային մեթոդով 39969 հազ. դրամ գնահատված` լուծարված «Ալավերդու հացաընդունում» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքը մասնավորեցնել մրցույթով:

5.2. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.

բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

5.3. Գույքի վաճառքի նվազագույն գինը սահմանել 10000 հազ. դրամ:

5.4. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

ա) մասնավորեցվող գույքի համար առաջարկվող գինը.

բ) ներդրումների չափը` տարիների կտրվածքով:

5.5. Մրցույթին մասնակցելու կանխավճարի չափը սահմանել գույքի գնահատված արժեքի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

5.6. Մրցույթի հաղթողը մասնավորեցվող գույքի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

5.7. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

6.1. Հաշվեկշռային մեթոդով 25032 հազ. դրամ գնահատված` լուծարված «Երևանի N 9 հացի գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքը մասնավորեցնել մրցույթով (շենքերի նվազագույն գնահատվող արժեքի նկատմամբ կիրառվել է «փոքր» օբյեկտների համար սահմանված տարածքային 3 ուղղիչ գործակից):

6.2. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.

բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

6.3. Գույքի վաճառքի նվազագույն գինը սահմանել 6260 հազ. դրամ:

6.4. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

ա) մասնավորեցվող գույքի համար առաջարկվող գինը.

բ) ներդրումների չափը` տարիների կտրվածքով:

6.5. Մրցույթին մասնակցելու կանխավճարի չափը սահմանել գույքի գնահատված արժեքի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

6.6. Մրցույթի հաղթողը մասնավորեցվող գույքի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

6.7. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

7.1. Լուծարված «Արարատի հացաընդունում» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել երկսենյականոց բնակարանը (քաղ. Արարատ, Շահումյան 63, բն. 31) և այն անհատույց օտարել Արարատի քաղաքային համայնքին:

7.2. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` երկամսյա ժամկետում Արարատի քաղաքային համայնքի հետ կնքել օտարման պայմանագիր:

7.3. Լուծարված «Արարատի հացաընդունում» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել Եղեգնաձորի հացաընդունման կետի գույքը և այն անհատույց օտարել Եղեգնաձորի «Ագրոսպասարկում» փակ բաժնետիրական ընկերությանը:

7.4. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` երկամսյա ժամկետում Եղեգնաձորի «Ագրոսպասարկում» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել օտարման պայմանագիր:

7.5. Հաշվեկշռային մեթոդով 71791 հազ. դրամ գնահատված` լուծարված «Արարատի հացաընդունում» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքը մասնավորեցնել մրցույթով:

7.6. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.

բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

7.7. Գույքի վաճառքի նվազագույն գինը սահմանել 17950 հազ. դրամ:

7.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

ա) մասնավորեցվող գույքի համար առաջարկվող գինը.

բ) ներդրումների չափը` տարիների կտրվածքով:

7.9. Մրցույթին մասնակցելու կանխավճարի չափը սահմանել գույքի գնահատված արժեքի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

7.10. Մրցույթի հաղթողը մասնավորեցվող գույքի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

7.11. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հոկտեմբերի 2-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Վ. Սարգսյան