Գլխավոր տեղեկություն
Համար
N 98
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.02.1999-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1999.03.15/6(72)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.02.1999
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.02.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
25.02.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.02.1999

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
25 փետրվարի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 փետրվարի 1999 թվականի N 98
քաղ. Երևան

 

ՃԱՊՈՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԱԾ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՀԱՇՎԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿՐՎԱԾ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԻ ԻՐԱՑՄԱՆ ՈՒ ԻՐԱՑՈՒՄԻՑ ԳՈՅԱՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՏՆՕՐԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ճապոնիայի կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև 1998 թվականի մարտի 26-ին պարենային արտադրության ընդլայնման ծրագրի իրականացման վերաբերյալ փոխանակված նոտային համապատասխան տրամադրված դրամաշնորհի հաշվին Հայաստանի Հանրապետություն ներկրված պարարտանյութի իրացումից գոյացող միջոցների տնօրինման գործընթացը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` Հայաստանի Հանրապետություն ներկրված պարարտանյութի մնացորդի իրացումն իրականացնել աճուրդային կարգով` ելնելով հետևյալ պայմաններից`

ա) պարարտանյութի աճուրդային վաճառքի մեկնարկային գինը սահմանել դրա FOB գինը` վաճառքի օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած դրամի հաշվարկային փոխարժեքին համարժեք դրամով.

բ) աճուրդային վաճառքն իրականացնել գործակալ կազմակերպությունների միջոցով` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հաստատած աճուրդային կարգի հիման վրա.

գ) աճուրդի կազմակերպման և իրականացման հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով գործակալ կազմակերպությանը տրամադրել պարարտանյութի իրացման գումարի 0,1 տոկոսը.

դ) պահառու կազմակերպությունն ընտրվում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից, իսկ պարարտանյութի պահպանության ծախսերը հաստատում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը.

ե) պարարտանյութի վաճառքն իրականացնել` ապահովելով իրացված պարարտանյութի դիմաց 100 տոկոսի չափով գումարի վճարումը, իսկ գումարների վճարումներն ընդունելու և ինկասացիան կազմակերպելու համար ընտրել գործակալ բանկ` իրացման գումարի 0,2 տոկոս գործակալական վճարով.

զ) սույն որոշմամբ նախատեսված պարարտանյութի իրացումից գոյացող միջոցները փոխանցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հատուկ հաշվին` Ճապոնիայի կառավարության հետ համաձայնեցված ծրագրերը ֆինանսավորելու համար:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի փետրվարի 25-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան