Գլխավոր տեղեկություն
Համար
N 650
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.10.1999-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.07.02/35(270)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.10.1999
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.10.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
21.10.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.10.1999

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
21 հոկտեմբերի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 հոկտեմբերի 1999 թվականի N 650
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. Հաշվեկշռային մեթոդով գնահատված 111986 հազ. դրամ ակտիվներ ունեցող «Եղվարդի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով Եղվարդի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային բաց բաժնետիրական ընկերության:

1.2. Սահմանել ընկերության կանոնադրական կապիտալը` 88079 հազ. դրամ, որը համապատասխանում է 88079 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

1.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 88079 հազ. դրամ, որը համապատասխանում է 88079 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

1.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի փաթեթի նվազագույն գինը` 22020 հազ. դրամ, որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքի 25 տոկոսին:

1.5. «Եղվարդի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1999 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 23906,8 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 10596 հազ. դրամ.

անձնակազմի հետ եկամուտների վճարման գծով` 5220,8 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 1410,2 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 1384,6 հազ. դրամ.

գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարումների պահուստների գծով` 1404 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 3891,2 հազ. դրամ, որից`

Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի գծով` 3891,2 հազ. դրամ:

1.6. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.

բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

1.7. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.

ներդրումների չափը` տարիների կտրվածքով.

սոցիալական երաշխիքներ` այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

1.8. Մրցույթին մասնակցելու նախավճարի չափը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

1.9. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

1.10. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

2.1. Հաշվեկշռային մեթոդով գնահատված 47788 հազ. դրամ ակտիվներ ունեցող «Ճամբարակի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել ազատ բաժանորդագրության միջոցով` վերակազմակերպելով Ճամբարակի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային բաց բաժնետիրական ընկերության:

2.2. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 41071 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 41071 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

2.3. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 41071 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 41071 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

2.4. «Ճամբարակի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1999 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 5055 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 3563 հազ. դրամ, այդ թվում`

տույժերի և տուգանքների գծով` 758 հազ. դրամ.

անձնակազմի հետ եկամուտների վճարման գծով` 769 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 29 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 208 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 486 հազ. դրամ:

2.5. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարություն ներկայացնել Ճամբարակի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի համար անհրաժեշտ տվյալները:

2.6. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` Ճամբարակի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի համար անհրաժեշտ տվյալներն ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

2.7. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

3.1. Հաշվեկշռային մեթոդով գնահատված 72887 հազ. դրամ ակտիվներ ունեցող «Էջմիածնի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով Էջմիածնի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային բաց բաժնետիրական ընկերության:

3.2. Սահմանել ընկերության կանոնադրական կապիտալը` 66937 հազ. դրամ, որը համապատասխանում է 66937 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

3.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 66937 հազ. դրամ, որը համապատասխանում է 66937 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

3.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի փաթեթի նվազագույն գինը` 16734 հազ. դրամ, որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքի 25 տոկոսին:

3.5. «Էջմիածնի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1999 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 5950 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 1317 հազ. դրամ.

անձնակազմի հետ եկամուտների վճարման գծով` 1770 հազ. դրամ.

կարճաժամկետ այլ կրեդիտորական պարտքերի գծով` 72 հազ. դրամ.

գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարումների պահուստների գծով` 76 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 2715 հազ. դրամ, որից`

Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի գծով` 2715 հազ. դրամ:

3.6. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.

բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

3.7. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.

ներդրումների չափը` տարիների կտրվածքով.

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

3.8. Մրցույթին մասնակցելու նախավճարի չափը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

3.9. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

3.10. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հոկտեմբերի 21-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Վ. Սարգսյան