«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
5 հոկտեմբերի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 հոկտեմբերի 1999 թվականի N 623
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.1. Հաշվեկշռային մեթոդով 698 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Թալինի տպարան» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել ազատ բաժանորդագրության միջոցով` այն վերակազմակերպելով «Թալինի տպարան» բաց բաժնետիրական ընկերության:
1.2. Սահմանել բաժնետոմսերի ազատ բաժանորդագրության կայացման նվազագույն սահմանը` 50 տոկոսի չափով:
1.3. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 511 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 511 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
1.4. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 408 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 408 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
1.5. «Թալինի տպարան» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1999 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 187 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 26 հազ. դրամ.
անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 91 հազ. դրամ.
մատակարարների և կապալառուների նկատմամբ` 18 հազ. դրամ.
սոցիալական ապահովագրության գծով` 52 հազ. դրամ, որից`
Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի գծով` 52 հազ. դրամ:
1.6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությանը` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարություն ներկայացնել «Թալինի տպարան» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի համար անհրաժեշտ տվյալները:
1.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` «Թալինի տպարան» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի համար անհրաժեշտ տվյալներն ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:
1.8. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
2.1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը` «Գլխամասային կոմունալ տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել «Ջերմուկ» հյուրանոցը և դրա գույքի ներդրմամբ ստեղծել «Ջերմուկի հյուրանոց» փակ բաժնետիրական ընկերություն:
2.2. «Փոքր» օբյեկտների համար սահմանված գնահատման կարգով 77176 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Ջերմուկի հյուրանոց» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել ազատ բաժանորդագրության միջոցով:
2.3. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 74093 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 74093 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
2.4. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 74093 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 74093 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
2.5. «Գլխամասային կոմունալ տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերության 1998 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ պարտավորությունների 3082,7 հազ. դրամի իրավահաջորդը հանդիսանում է «Ջերմուկի հյուրանոց» փակ բաժնետիրական ընկերությունը, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 1644 հազ. դրամ.
անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 515,2 հազ. դրամ.
մատակարարների և կապալառուների նկատմամբ` 492,6 հազ. դրամ.
տարբեր կրեդիտորների նկատմամբ` 20 հազ. դրամ.
սոցիալական ապահովագրության գծով` 410,9 հազ. դրամ, որից`
Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի գծով` 410,9 հազ. դրամ:
2.6. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը` «Ջերմուկի հյուրանոց» փակ բաժնետիրական ընկերության պետական գրանցումից հետո երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարություն ներկայացնել «Ջերմուկի հյուրանոց» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի համար անհրաժեշտ տվյալները:
2.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` «Ջերմուկի հյուրանոց» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի համար անհրաժեշտ տվյալներն ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:
2.8. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
3.1. Հաշվեկշռային մեթոդով 68280 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող Երևանի քաղաքապետարանի «Հանրախանութ» (քաղ. Երևան, Նորքի 6-րդ զանգված) անավարտ շինարարության օբյեկտը մասնավորեցնել մրցույթով (անավարտ շինարարության օբյեկտի գնահատված մեծության նկատմամբ կիրառվել է «փոքր» օբյեկտների համար սահմանված տարածքի արժեքի 5 ուղղիչ գործակից):
3.2. Երևանի քաղաքապետարանի «Հանրախանութ» անավարտ շինարարության օբյեկտը մրցույթով մասնավորեցնելու նպատակով ստեղծել մրցութային հանձնաժողով և հաստատել դրա կազմը (կցվում է):
3.3. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա անավարտ շինարարության օբյեկտների նվազագույն գինը` 35000 հազ. դրամ:
3.4. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`
ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ անավարտ շինարարության օբյեկտի մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.
բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:
3.5. Մրցույթին մասնակցելու նախավճարի չափը սահմանվում է օբյեկտի գնահատված արժեքի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
3.6. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`
մասնավորեցվող անավարտ շինարարության օբյեկտի համար առաջարկվող գինը.
շինարարությունն սկսելու և ավարտելու ժամկետները:
3.7. Մրցույթի հաղթողն օբյեկտի նկատմամբ ձեռք է բերում «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կառուցապատողի իրավունքներ ու պարտականություններ և նախագիծը կարող է փոփոխել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
3.8. Մրցույթի հաղթողը պարտավոր է`
մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Երևանի քաղաքապետարանի հետ կնքել հողի օգտագործման իրավունքի պայմանագիր.
շինարարությունն ավարտելուց հետո բարեկարգել իրեն հատկացված հողատարածքը:
3.9. Մրցույթի հաղթողն անավարտ շինարարության օբյեկտի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:
3.10. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
4.1. Հաշվեկշռային մեթոդով 79290 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչության «Կիսակառույց շենք» անավարտ շինարարության օբյեկտը (քաղ. Երևան, Բաղրամյան 59 գ) մասնավորեցնել մրցույթով (անավարտ շինարարության օբյեկտի գնահատված մեծության նկատմամբ կիրառվել է «փոքր» օբյեկտների համար սահմանված տարածքի արժեքի 10 ուղղիչ գործակից):
4.2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչության «Կիսակառույց շենք» անավարտ շինարարության օբյեկտը մրցույթով մասնավորեցնելու նպատակով ստեղծել մրցութային հանձնաժողով և հաստատել դրա կազմը (կցվում է):
4.3. Սահմանել մրցույթով մասնավորեցվող օբյեկտի նվազագույն գինը` 40000 հազ. դրամ:
4.4. Մրցութային հանձնաժողովին`
ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ անավարտ շինարարության օբյեկտի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.
բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:
4.5. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`
մասնավորեցվող անավարտ շինարարության օբյեկտի համար առաջարկվող գինը.
շինարարությունն սկսելու և ավարտելու ժամկետները:
4.6. Մրցույթի հաղթողն օբյեկտի նկատմամբ ձեռք է բերում «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կառուցապատողի իրավունքներ ու պարտականություններ և նախագիծը կարող է փոփոխել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
4.7. Մրցույթի հաղթողը պարտավոր է`
մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Երևանի քաղաքապետարանի հետ կնքել հողի օգտագործման իրավունքի պայմանագիր.
շինարարությունն ավարտելուց հետո բարեկարգել իրեն հատկացված հողատարածքը:
4.8. Մրցույթին մասնակցելու նախավճարի չափը սահմանվում է օբյեկտի գնահատված արժեքի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
4.9. Մրցույթի հաղթողն անավարտ շինարարության օբյեկտի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից երեք ամսվա ընթացքում:
4.10. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 28-ի «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման և Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 8-ի N 254 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 307 որոշման 4.3-րդ կետը, 1997 թվականի հուլիսի 9-ի «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման, լուծարման, վարձակալած գույքի գնման թույլտվություն տալու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մայիսի 20-ի N 139 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 255 որոշման 14.3-րդ կետը և 1997 թվականի նոյեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման, վարձակալած գույքի գնման թույլտվություն տալու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 531 որոշման 5.2-րդ կետը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հոկտեմբերի 5-ից:
Հայաստանի Հանրապետության |
Վ. Սարգսյան |
Հաստատված է |
Կ Ա Զ Մ
Երեվանի քաղաքապետարանի «Հանրախանութ» անավարտ շինարարության օբյեկտի մասնավորեցման մրցութային հանձնաժողովի
Ա. Մարկոսյան | - | ՀՀ սեփականաշնորհման նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ) |
Գ. Խաչատրյան | - | ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ |
Վ. Վարդապետյան | - | Երևանի քաղաքապետի տեղակալ |
Ա. Մկրտչյան | - | ՀՀ ֆինանսների նախարարության աուդիտորական գործունեության վարչության պետ |
Վ. Առաքելյան | - | ՀՀ սեփականաշնորհման նախարարության մրցույթների կազմակերպման բաժնի պետ |
Հաստատված է |
Կ Ա Զ Մ
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչության «Կիսակառույց շենք» անավարտ շինարարության օբյեկտի մասնավորեցման մրցութային հանձնաժողովի
Ա. Մարկոսյան | - | ՀՀ սեփականաշնորհման նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ) |
Գ. Խաչատրյան | - | ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ |
Վ. Վարդապետյան | - | Երևանի քաղաքապետի տեղակալ |
Ա. Մկրտչյան | - | ՀՀ ֆինանսների նախարարության աուդիտորական գործունեության վարչության պետ |
Վ. Առաքելյան | - | ՀՀ սեփականաշնորհման նախարարության մրցույթների կազմակերպման բաժնի պետ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|