«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
29 դեկտեմբերի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 դեկտեմբերի 1998 թվականի N 860
քաղ. Երևան
ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԳՈՒՄԱՐԻ ՄՆԱՑՈՐԴԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 24-ի «Պարբերական մամուլի համար նախատեսված գումարը բաշխելու մասին» N 652 որոշման 2-րդ կետին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով պարբերական մամուլի համար նախատեսված գումարի մնացորդի բաշխման հետևյալ սկզբունքները`
ա) գումարների տրամադրում ոչ կուսակցական, կանոնավորապես լույս տեսնող պարբերականներին.
բ) օրաթերթերի և այլ պարբերականների միջև գումարների բաշխում 2:1-ի հարաբերակցությամբ և ըստ տպաքանակի:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով պարբերական մամուլի համար նախատեսված գումարի մնացորդի բաշխումն ըստ ցանկի (կցվում է):
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` ապահովել գումարների հատկացումն ըստ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչության ներկայացրած հայտերի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի դեկտեմբերի 29-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐ ՍՏԱՑՈՂ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՆԵՐԻ
NN ը/կ |
ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ |
ԳՈՒՄԱՐԸ |
Օրաթերթեր |
||
1. | «Հայաստանի Հանրապետություն» | 3,0 |
2. | «Ռեսպուբլիկա Արմենիա» (ռուսերեն) | 3,0 |
3. | «Առավոտ» | 3,0 |
4. | «Ազգ» | 3,0 |
5. | «Հայոց աշխարհ» | 3,0 |
6. | «Ազատ Արցախ» | 3,0 |
7. | «Հայաստան» | 2,0 |
8. | «Գոլոս Արմենիի» (ռուսերեն) | 2,0 |
9. | «Նովոյե վրեմյա» (ռուսերեն) | 2,0 |
Շաբաթաթերթեր |
||
10. | «Նոյան տապան Հայլայտս» (անգլերեն) | 1,5 |
11. | «Ուրարտու» (ռուսերեն) | 1,5 |
12. | «Ավանգարդ» | 1,5 |
13. | «Հայ զինվոր» | 1,5 |
14. | «02» | 1,5 |
15. | «Ազատ Արցախ» (ռուսերեն) | 1,5 |
Ամսագրեր |
||
16. | «Նոր դար» | 2,0 |
17. | «Աջակցություն պետական ծառայողին» | 1,0 |