«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
17 փետրվարի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 փետրվարի 1999 թվականի N 70
քաղ. Երևան
«ԵՐԵՎԱՆԻ ՈՍԿԵՐՉԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏԱՐԱԾՔՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության ոսկերչական իրերի արտադրության հետագա զարգացման և նոր աշխատատեղեր ստեղծելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Վայքի նախկին կապի շենքի 400 քառ. մետր ու Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարության Վայոց ձորի մարզային վարչության շենքի 378 քառ. մետր տարածքներն օտարել «Երևանի ոսկերչական գործարան» փակ բաժնետիրական ընկերությանը:
2. Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարությանը, Վայոց ձորի մարզպետին` մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարություն ներկայացնել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքների գնահատման ելակետային տվյալները:
3. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` սույն որոշման 1-ին կետում նշված տարածքների գնահատման ելակետային տվյալների փաթեթն ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում կատարել Վայքի նախկին կապի շենքի 400 քառ. մետր ու Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարության Վայոց ձորի մարզային վարչության շենքի 378 քառ. մետր տարածքների գնահատում` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի «Մասնավորեցվող «փոքր» օբյեկտների պետական գույքի գնահատման կարգը հաստատելու մասին» N 208 որոշմամբ սահմանված կարգով:
4. Սույն որոշման 1-ին կետում նշված տարածքների օտարման մասին պայմանագիրը կնքելու լիազորությունը վերապահել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը:
5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` «Երևանի ոսկերչական գործարան» փակ բաժնետիրական ընկերությանն օտարվող տարածքների գնահատված արժեքի չափով մարել ընկերության նկատմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ունեցած պարտքը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի փետրվարի 17-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|