ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 սեպտեմբերի 1994 թվականի N 425
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԲԻՏՐԱԺԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ԳՈՐԾԿՈՄՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների, Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության, Հայաստանի Հանրապետության պետական արբիտրաժի, Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի և Հայաստանի Հանրապետության դատախազության կենտրոնական ապարատի աշխատողների թվաքանակը, համաձայն N 1 հավելվածի:
2. Պատգամավորների տեղական խորհուրդների գործկոմների գյուղատնտեսության վարչությունների աշղատողների թվաքանակը կրճատել 50 տոկոսով և հաստատել նրանց աշխատողների թվաքանակը, համաձայն N 2 հավելվաշի:
Կրճատվող միավորներից 270 միավորը թողնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության տրամադրության տակ` հետագայում օգտագործելու նպատակով:
3. Ի փոփոխումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հունիսի 19-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման, դատական և դատախազական մարմինների ապարատների աշխատողների թվաքանակի սահմանման և աշխատանքի վարձատրության ֆոնդի հաշվարկման կարգի հաստատման մասին» N 311 որոշման, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` սահմանել Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների, Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության, Հայաստանի Հանրապետության պետական արբիտրաժի, Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի և Հայաստանի Հանրապետության դատախազության կենտրոնական ապարատներ, ինչպես նաև պատգամավորների տեղական խորհուրդների գործկոմների աշխատողների աշխատանքի վարձատրության ֆոնդը` Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հունիսի 19-ի N 311 որոշմամբ սահմանված նորմատիվներով:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հունիսի 19-ի N 311 որոշման 2-րդ և նույն որոշմամբ հաստատված կարգի 1-ին, 2-րդ և 5-րդ կետերից հանել «և աշխատանքի վարձատրության ֆոնդը» բառերը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
ՀԱՎԵԼՎԱԾ N 1 ՀՀ կառավարության 1994 թ.սեպտեմբերի 12-ի N 425 որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԲԻՏՐԱԺԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ
Անվանումը |
Հաստիքային միավորը |
1 |
2 |
ՀՀ կառավարության գործերի կառավարչություն |
289 |
ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարություն |
125 |
ՀՀ առողջապահության նախարարություն |
82,5 |
ՀՀ առևտրի նախարարություն |
78 |
ՀՀ արդարադատության նախարարություն |
95 |
ՀՀ արդյունաբերության նախարարություն |
150 |
ՀՀ արտաքին գործերի նախարարություն |
276 |
ՀՀ բարձրագույն կրթության և գիտության նախարարություն |
85,5 |
ՀՀ բնության և շրջակա միջավայրի պահպանության նախարարություն |
70 |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
166 |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
232 |
ՀՀ էներգետիկայի և վառելիքի նախարարություն |
96 |
ՀՀ թեթև արդյունաբերության նախարարություն |
97 |
ՀՀ լուսավորության նախարարություն |
90,5 |
ՀՀ կապի նախարարություն |
75 |
ՀՀ մշակույթի նախարարություն |
72 |
ՀՀ նյութական ռեսուրսների նախարարություն |
161 |
ՀՀ պաշտպանության նախարարություն |
գաղտնի |
ՀՀ ներքին գործերի նախարարություն |
գաղտնի |
ՀՀ ազգային անվտանգության պետական վարչություն |
գաղտնի |
ՀՀ շինարարության նախարարություն |
131 |
ՀՀ պարենի և մթերումների նախարարություն |
145 |
ՀՀ տրանսպորտի և հաղորդակցության նախարարություն |
77 |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
235 |
ՀՀ արտակարգ իրավիճակների պետական վարչություն |
70 |
ՀՀ ընդերքի պետական վարչություն |
75 |
ՀՀ հատուկ ծրագրերի պետական վարչություն |
97 |
ՀՀ հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական վարչություն |
33 |
ՀՀ ճարտարապետության և քաղաքաշինության պետական վարչություն |
82 |
ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչություն |
177 |
ՀՀ փախստականների հարցերի պետական վարչություն |
57 |
ՀՀ հարկային պետական տեսչություն |
208 |
ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և երիտասարդության հարցերի վարչություն |
34 |
ՀՀ կառավարությանն առընթեր արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման և լեռնային հսկողության վարչություն |
22 |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչություն |
120 |
ՀՀ կառավարությանն առընթեր հրատարակչական գործի վարչություն |
40 |
ՀՀ կառավարու թյանն առընթեր արխիվային գործի վարչություն |
20 |
ՀՀ կառավարությանն առընթեր հիդրոօդերևութաբանության վարչություն |
24 |
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն |
127 |
ՀՀ կառավարությանն առընթեր արտոնագրային վարչություն |
31 |
ՀՀ մաքսային վարչություն |
71 |
ՀՀ կառավարությանն առընթեր հուշարձանների պահպանության վարչություն |
21 |
ՀՀ կառավարությանն առընթեր ատոմային էներգիայի օգտագործման, միջուկային և ռադիացիոն անվտանգության պետական հսկողության վարչություն |
17 |
ՀՀ կառավարությանն առընթեր «Հայբնակկոմտնտ» հանրապետական միավորում |
75 |
ՀՀ կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչություն |
26 |
ՀՀ կառավարությանն առընթեր կրոնի գործերի պետական խորհուրդ |
9 |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական ռեզերվների վարչություն |
20 |
ՀՀ կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափաբանության և սերտիֆիկացման վարչություն |
28 |
ՀՀ սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողով |
46 |
ՀՀ կառավարությանն առընթեր բարձրագույն որակավորման հանձնաժողով |
30 |
ՀՀ կառավարությանն առընթեր հեղինակային իրավունքների ազգային գործակալություն |
15 |
ՀՀ կառավարությանն առընթեր օգտակար հանածոների պալարների հանձնաժողով |
3 |
ՀՀ գերագույն դատարան |
133 |
ՀՀ պետարբիտրաժ |
36 |
ՀՀ դատախազություն |
193 |
Հայաստանի Հանրապետության կառավարության գործերիկառավարիչ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
ՀԱՎԵԼՎԱԾ N 2 ՀՀ կառավարության 1994 թ.սեպտեմբերի 12-ի N 425 որոշման |
ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ, ՔԱՂԱՔԱՑԻՆ, ԳՅՈՒՂԱԿԱՆ ԵՎ ԱՎԱՆԱՅԻՆ ԽՈՐՀՐԴՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ԿՈՄԻՏԵՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ
Գործադիր կոմիտեների անվանումը |
Հաստիքային միավորը |
1 |
2 |
Քաղաքային խորհուրդների գործկոմներ |
|
Երևանի |
1054 |
Աբովյանի |
40 |
Ալավերդու |
31 |
Արարատի |
35 |
Արտաշատի |
28 |
Արթիկի |
33 |
Աշտարակի |
26 |
Գյումրիի |
309 |
Գորիսի |
30 |
Դիլիջանի |
73 |
Էջմիածնի |
52 |
Կամոյի | 40 |
Կապանի |
52,5 |
Վանաձորի | 137 |
Հոկտեմբերյանի |
39 |
Հրազդանի |
47 |
Չարենցավանի |
41,5 |
Ջերմուկի | 27 |
Սևանի |
26 |
Սպիտակի |
33 |
Ստեփանավանի |
41 |
Շրջանային խորհուրդների գործկոմներ |
|
Ախուրյանի |
212 |
Ամասիայի | 125 |
Անիի |
136,5 |
Աշտարակի | 203,5 |
Աշոցքի |
150 |
Ապարանի |
136,5 |
Արագածի |
134 |
Արարատի |
251 |
Արթիկի |
168,5 |
Արմավիրի |
294,5 |
Արտաշատի |
277 |
Բաղրամյանի |
124 |
Գուգարքի |
157,5 |
Գորիսի |
155 |
Եղեգնաձորի |
204 |
Էջմիածնի |
312 |
Թալինի |
220 |
Թումանյանի |
195 |
Իջևանի |
169 |
Կապանի |
183 |
Կամոյի |
113 |
Կոտայքի |
216 |
Կրասնոսելսկի |
140 |
Հրազդանի |
124 |
Մասիսի |
233 |
Մարտունու |
205 |
Մեղրու |
111 |
Նաիրիի |
180 |
Նոյեմբերյանի |
165,5 |
Սևանի |
107 |
Սիսիանի |
188 |
Սպիտակի |
160 |
Ստեփանավանի |
134,5 |
Վայքի |
101 |
Վարդենիսի |
237,5 |
Տաշիրի |
145 |
Տաուշի |
159,5 |
Հայաստանի Հանրապետության կառավարության գործերիկառավարիչ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |