«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
11 հունվարի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 հունվարի 1999 թվականի N 5
քաղ. Երևան
ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՏԵՍԱԿԱՆ ՖԻԶԻԿԱՅԻ ԱՄԲԻՈՆԻ ԴՈՑԵՆՏ, ՖԻԶԻԿԱՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒ ԳԱՌՆԻԿ ՖԵԼԻՔՍԻ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Երևանի պետական համալսարանի միջնորդությունը և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համաձայնությունը, ղեկավարվելով «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12 հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Երևանի պետական համալսարանի տեսական ֆիզիկայի ամբիոնի դոցենտ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, 1972 թվականին ծնված Գառնիկ Ֆելիքսի Մկրտչյանին ազատել պարտադիր զինվորական ծառայությունից:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունվարի 11-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|