Գլխավոր տեղեկություն
Համար
N 490
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.08.1999-20.05.2002)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.04.06/21(393)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.08.1999
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.08.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
03.08.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.08.1999

040.0491.03.08.99

 

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
3 օգոստոսի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 օգոստոսի 1999 թվականի N 490
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ` ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ելնելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մրցութային հիմունքներով անվճար բարձրագույն կրթության սահմանադրական իրավունքն իրացնելու հավասար պայմաններ ապահովելու սկզբունքից և «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23 հոդվածի 4-րդ կետի պահանջից, ինչպես նաև միջին և բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի շարունակականությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Դադարեցնել միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատություններում միջին մասնագիտական ծրագրերով սովորողների տեղափոխումները Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ` այդ իրավունքը պահպանելով մինչև 1998 թվականը ներառյալ ընդունվածների համար:

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը`

ա) 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի հունվարի 6-ի «Հայաստանի Հանրապետության պետական քոլեջի օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» N 1 որոշման մեջ «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից և սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ.

բ) երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտների` Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում համապատասխան մասնագիտությամբ ուսումը շարունակելու մրցութային կարգը:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի օգոստոսի 8-ի «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի հետագա զարգացման մասին» N 365 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 2-րդ կետում «իր քոլեջի ընդունելության պետական պատվերի ոչ ավելի, քան 30 տոկոսի սահմաններում քոլեջի առավել առաջադեմ ուսանողներով» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով քոլեջի առավել բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտներով» բառերով:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի նոյեմբերի 2-ի «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի օրինադրության հաստատման մասին» N 545 որոշմամբ հաստատված` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի օրինադրության 105-րդ կետը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի օգոստոսի 3-ից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Վ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
20.05.2002, N 589 20.05.2002, N 490
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան